Նիկոլ Փաշինյանը խոսնակի միջոցով բավականին կոշտ պատասխան է տվել Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որը հաջորդել էր Իլհամ Ալիեւի՝ Հայաստանի մասին հայտարարություններին: Եվ վերջինիս հիշեցրել էր, որ Հայաստանում «ազգային ու կարող ուժերի» վերստին իշխանության գալուց հետո միջազգային հանրությունն Ալիեւին պարտադրելու է ճանաչել Արցախի անկախությունը: Տպավորություն էր, որ Սերժ Սարգսյանն արագ պատասխանելով Ալիեւին, բովանդակային առումով ավելի շատ թերեւս Նիկոլ Փաշինյանին էր քննադատել, քան Ալիեւին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետներ Սուրեն Պետրոսյանի և Հայկ Սուքիասյանի հետ։