Կիրակի Քուվեյթում տեղի է ունեցել Պարսից ծոցի արաբական երկրների եւ Թուրքիայի միջեւ բանակցություններ, որը նպատակ է ունեցել ամրապնդելու տնտեսական եւ քաղաքական կապերը եւ ստորագրել ազատ առեւտրի համաձայնագիր: Այս մասին փոխանցում է Ֆրանսպրեսը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել ստեղծելու տնտեսական եւ մշակութային հանձնախմբեր, այդ թվում` տրանսպորտի, կրթության եւ առողջապահության:
«Թիմերը համատեղ կուսումնասիրեն համագործակցության ծրագրերը, դրանով Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը եւ Թուրքիան կինտեգրեն տնտեսության բոլոր ոլորտները»,-հայտարարել է Դավութօղլուն:
Քուվեյթի արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմադ Ալ-Սաբահը, ով հյուրընկալել էր այս հավաքը եւ գլխավորում է Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը, հայտարարել է, որ քննարկվել են նաեւ քաղաքական որոշ խնդիրներ: Նա նաեւ ասել է, որ համաձայնեցվել է ռազմավարական երկկողմ համագործակցություն իրականացնելու ծրագիրը:
Ալ-Սաբահի փոխանցմամբ, առեւտրաշրջանառությունը Թուրքիայի եւ Համագործակցության խորհրդի միջեւ 1999թ. եղել է $1.5 մլրդ, իսկ 2008թ. $17.5մլրդ: 2008թ. 2007թ.-ի համեմատ Համագործակցության Պարսից ծոցի արաբական երկրների արտահանումը Թուրքիա աճել է 5 անգամ, իսկ Թուրքիայից դեպի այդ երկրներ` 15 անգամ: