Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Փաշինյանն այլևս կարիք չունի ապահովելու այդ երաշխիքները. հաջորդ խորհրդարանն`առանց նախկին համակարգի սպասարկուների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 25-ին խորհրդարանում անդրադարձավ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակին: Փաշինյանը նշեց, որ ԲՀԿ-ն դահլիճում չի ոչ թե նրա համար, որ հետապնդվում է, այլ որ նրանք չկան այլևս, ինքնաոչնչացել են։ Փաշինյանը նաև ընդգծեց, որ այսօր Հայաստանում քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում. «Նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների նման կառավարվել են, այլևս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու, և նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների են կառավարել, նրանք այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու»: Վարչապետի խոսքով՝ հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք պաշտպանում են 2018 թավշյա ժողովրդական հեղափոխության արժեքները:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասաց՝ վարչապետը պարզապես բարի ցանկություն է հայտնում, իրավիճակին ուշացած գնահատական է տալիս. «Ո՛չ կախարդական փայտիկ կա, ոչ էլ համապատասխան մթնոլորտ: Համաճարակի առկա պայմաններում էլ կուսակցությունների աշխատանքը պարալիզացված է: Օրինակ՝ մենք 6 ամիս է՝ չենք կարողանում համագումար անել»:

Ըստ Մակեյանի՝ վարչապետը ճիշտ հետևություն է արել, բայց դա պետք է արվեր դեռ 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ, որպեսզի այս խորհրդարանում չլինեին նախկին համակարգին սպասարկող քաղաքական ուժեր: «Եթե վարչապետն այն ժամանակ հետամուտ լիներ, ստեղծեր համապատասխան մթնոլորտ, մենք այսօր այս պատկերը չէինք ունենա: Փաստորեն մենք հինգ տարով հետ ընկանք, ու ես չգիտեմ, թե հիմա այս գնահատականն ինչ արդյունք կտա»,- եզրափակեց նա:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը չի կարծում, թե վարչապետի հայտարարությունն ուշացած է: Ըստ նրա՝ ամեն ինչ ունի իր օրինական զարգացման կանոնը: «Այլ կերպ դժվար է պատկերացնել: Այն ուժերը, որոնց համար Սերժ Սարգսյանի քրեական ռեժիմի հաստատումը քաղաքական նպատակ է եղել, արել են ամենը, որ այդ օրը շուտ գա: Բայց ռեժիմը չդիմացավ նոր իրողություններին ու ստիպված եղավ հեռանալ, իսկ այդ հեռացման համար պետք էին որոշակի երաշխիքներ: Այդ երաշխիքներից մեկն էլ այն էր, որ այսօրվա խորհրդարանում Սերժ Սարգսյանի և նրա քրեական ռեժիմի հակառակորդ ուժեր չլինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ մեր զրուցակցի՝ այժմ իշխող ուժը նման պայմաններ ապահովելու անհրաժեշտություն չունի, իրողություններն այլ են. «Օբյեկտիվորեն այդպես էլ պետք է լիներ: Եվ հիմա Սերժ Սարգսյանի ու նրան սպասարկող քաղաքական ուժերի հաշվարկը սխալ է, երբ վերադառնալու երազանք են փայփայում: Համենայնդեպս, ես և իմ ընկերները ամեն ինչ անելու ենք, որ դա տեղի չունենա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում