ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է:
Այս մասին պատգամավորը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից հրապարակելով նաև թեստի պատասխանի լուսանկարը։
«Սա էլ թեստի պատասխանը: Առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին»,- գրել է Պետրոսյանը։
ՀՀ ազգային ժողովում վարակակիրներ կան «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններերում: