Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Այսպիսով, հունիսի 28-ի դրությամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 197․239-ի։ Վերջին մեկ օրում արձանագրվել է 1․356 նոր դեպք, մահացել է 15 հիվանդ, առողջացել՝ 1․413-ը։ Վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 48․309 թեստավորում։
Երկրում մինչ օրս կատարվել է 3 մլն 280․144 թեստավորում։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերի թիվը 5․097 է, առողջացածների թիվը՝ 170․595։ Այս պահին վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 996 հիվանդ, 381 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։