Բժիշկները պատմել են կամավորների մասին, որոնք մասնակցում են COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկմանը։ Այս մասին հաղորդել է «Կրասնայա զվեզդա» թերթը:
Բժիշկները նշել են, որ փորձարկումների ընթացքում բացասական հետևանքներ չեն հայտնաբերվել:
«Պատվաստանյութի ներարկումից հետո որևէ անցանկալի երևույթ չի նկատվել այս պահի դրությամբ», – հաղորդել է Բուրդենկոյի անվան հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Օլեգ Չիխլյաևը:
Բժիշկը հավելել է, որ փորձարկվելու է նաև կամավորների՝ COVID-19- ի նկատմամբ իմունիտետը, ինչպես նաև արյան կլինիկական և բիոքիմիական հետազոտություններ են իրականացվելու։