Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 482-ով, 7 մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսպիսով՝ հունիսի 29-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 25127 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 11254 մարդ, կատարվել է 110571 թեստավորում, առողջացել է 13297 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 433 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվանելքերը 143-ն են: