Կորոնավիրուսի համավարակը կարող է տևել ևս երկու-երեք տարի, – հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին: Այդ մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։
Նման եզրակացությունները հիմնված են նախորդ համավարակների փորձի վրա, բացատրել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Ընդհանուր առմամբ, աշխարհում COVID-19 նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 10 միլիոնը, համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 500 հազար մարդ: