Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Նրանք, ջուր պղտորելուց բացի, այլ բանի ունակ չեն․ Վանեցյանները, մյուս անհասներն ու աբիժնիկները ռևանշի հնարավորություն չեն ունենալու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը:

– Պարոն Պետրոսյան, դուք մի քանի անգամ հայտարարություն եք տարածել իշխանություններին աջակցելու անհրաժեշտության մասին: Այս փուլում մենք տեսնում ենք հարվածներ տարբեր կողմերից՝ Ծառուկյան-Վանեցյան, ՀՅԴ համագործակցություն, Սարգսյան-Քոչարյան հանդիպում: Ակնհայտ է, որ հարթակները ինչքան էլ տարբեր լինեն՝ օրակարգը ռևանշի դիմելն է: Ի՞նչ դիտարկումներ ունեք:

– Ամենակարևորն այն է, որ ժողովուրդը գերազանց հասկանում է, որ պետք է կանգնի իր կողմից ընտրած իշխանության կողքին, և ես այս առումով որևէ վտանգ չեն տեսնում: Նրանք, ովքեր նախկինում մերժվել են ժողովրդի կողմից, հետդարձի ճանապարհ չեն ունենալու: Այո, իշխանություններն ունեն թերություններ, բայց ռոբասերժականները հետ գալու տեղ չունեն: Նրանք Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի նման փափագում են հայի դիակների վրայով նորից գալ իշխանության, բայց դա տեղի չի ունենալու: Կորոնավիրուսը իրենց համար այն բազան է, որի շնորհիվ ուզում էին ակտիվանալ: Պետք է հակառակը տեղի ունենար՝ համախմբվեինք, պայքարեինք այդ չարիքի դեմ, ոչ թե դարձնեինք դրոշակ, զենք իշխանության գալու համար: Ժամանակը կգա, այս իշխանությունները կփոխվեն, բայց որ նրանք հետ չեն գալու՝ դա միանշանակ է:

– Այսինքն՝ հետ գալու ճանապարհը արյան միջոցով հակահեղափոխություն իրականացնե՞լն է։

– Փաստացի, քաղաքական արենայում եղած միակ ուժը, որ վայելում է ժողովրդի աջակցությունը՝ օրվա իշխանություններն են: Այլ հարց է, որ ժամանակի ընթացքում կձևավորվեն նոր ուժեր, բայց եթե մի ուժի գաղափարախոսությունը «ընդդեմն» է, նա չի կարող ժողովրդի կողմից ընդունելի լինել: Վանեցյանները, մյուս անհասները, աբիժնիկները չեն կարող ժողովրդին որևէ բան բացատրել: Այս իշխանությունը քեզ աճեցրել է, իսկ այսօր միանգամից, պագոնները դեռ ամբողջությամբ չընկած, ուզում ես դուրս գաս պայքարես քեզ այդ պագոնները պարգևածի դեմ: Ժողովրդին այլևս ջինի շշի մեջ չես մտցնի, մարդիկ հիշում են ձեր 20 տարվա արածները:

Ծառուկյանը, որպես բարերար, ժողովրդի համար շատ բան է արել: Ես կարծում եմ, որ իրեն ոչ էլ պետք էր քաղաքականությունը: Իսկ նրանք, ովքեր մի մեքենայի կուզովի չափ ժողովուրդ չունեին, ուզում էին այդ ալիքի տակ գալ իշխանության, ռևանշի դիմել: Չի լինելու, ես իրեն ափսոսում եմ: Միևնույն ժամանակ ես ողջունում եմ «Լուսավոր Հայաստան»-ի պահվածքը ՍԴ հարցում: Ժողովրդի 70-80 տոկոսը կանգնած է իր ընտրած իշխանության կողքին; Այո՛, թերություններ ունեն, կան շատ բացթողումներ: Գլխավոր թերությունն էլ ավելորդ հանդուրժողականությունն ու դանդաղկոտությունն է: Այդ բոլոր բացիլները վաղուց պետք է արմատախիլ արվեին: Պետք է պատասխանատվության ենթարկվեին, հերի՛ք եղավ, բոլ եղավ: Երբ նրանք պատասխանատվության չեն ենթարկվում, ժողովուրդը մտածում է՝ իշխանությունները մոռացել են նրանց: Եթե դու եկել ես ժողովրդավարություն ես քարոզում ու գործում ես այդ տրամաբանության մեջ՝ միանշանակ ողջունելի է, բայց այլ հարց է, որ որոշ ուժեր, անհատներ օգտվում են առիթից: Ժողովրդավարությանը զուգահեռ պետք է մի քիչ դիպուկ լիներ՝ իր այսօրվա ելույթի նման: Իր ելույթը պետք է կյանքի կոչի, ուրիշ բան պետք չէ:

Շատերը հաճախ ասում են՝ ի՞նչ է արվել մինչ այսօր: Կույր պետք է լինել չտեսնելու համար: Ճիշտ է՝ շատ ավելին էինք սպասում, բայց խոչընդոտները շատ են: Երբ 88-ին համակարգ էր փլուզվում, մենք անցանք երկրաշարժի, պատերազմի միջով, կար շրջափակում… այս ամենը մեզ ավելի միավորեց: Հիմա այդ նույն վիճակն է՝ հեղափոխությունից հետո մտել ենք մի փուլ, որ հստակ քայլերով պետք է առաջ գնայինք, վրա հասավ համաճարակը: Ես վստահ եմ՝ սա մեզ ավելի կամրացնի: Մեր ժողովուրդը դժվարությունների ու փորձությունների ժամանակ միշտ համախմբվել է: Ուստի պետք է կոչ անենք՝ ոչ թե վհատվեն, այլ հակառակը՝ համախմբվեն իրենց ընտրած իշխանությունների կողքին, պայքարեն ներքին, արտաքին, բնության կողմից առաջ եկած մարտահրավերների դեմ:

– Դուք հիշատակեցիք Փաշինյանի այսօրվա ելույթը, նա նշում է, որ իրենից ուզում են կերտել Սերժ Սարգսյանի նման եղկելի կերպար: Կարծում եք՝ այդ մարտավարությա՞մբ են աշխատում իրենց ընդդիմադիր համարող ուժերը:

– Իհարկե, դա սցենարներից մեկն է: Մեկ-մեկ իրենց մոտ ստացվում է հունից հանել Փաշինյանին: Նա բարկացած տոնայնությամբ, իր ոճին համարժեք խոսում է ու շատ հավասարակշռված գործում: Ես նայում եմ՝ թե՛ կապված բանակի հետ, թե՛ մնացած հարցերում մարդը հսկայական բարեփոխումներ է արել: Իր մոտ ստացվում է լինել լավ առաջնորդ: Խնդիրն իր կողքի անփորձ կադրերն են, բայց նրանք էլ ժամանակի ընթացքում կսովորեն: Բայց նորից եմ կրկնում՝ պղտոր ջրում ձուկ որսացողները ոչ մի բանի հույս թող չունենան: Մենք՝ ավագ սերնդի ներկայացուցիչներս, երիտասարդներին կարող ենք օգնել, աջակցենք իշխանություններին: Ռևանշի դիմող նախկին ուժերը չեն կարող գալ իշխանության, միայն կարող են ջուրը պղտորել, այլ բանի ունակ չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում