Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Համավարակից հետո մեզ օդի ու ջրի նման հարկավոր են օտարերկրյա ներդրումներ»․ գործարարները հանդիպել են նախագահ Սարգսյանի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օրերս  հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ մի խումբ գործարարների հետ՝ քննարկելու համավարակի հետևանքով տնտեսության ոլորտում առաջացած դժվարություններն ու խնդիրները, դրանք լուծելու ուղիները, գործարարներին աջակցելու հնարավորությունները, զարգացման ճանապարհները։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, նախագահության անդամներ Նորայր Խաչատրյանը («Իմէքս գրուպ» ՍՊԸ), Արմեն Մկոյանը («Էլիտ գրուպ» ՓԲԸ), Վահագն Մկրտչյանը («Արմենիա Վայն գործարան» ՍՊԸ), Արմեն Տեր-Տաճատյանը («Տեր-Տաճատյան իրավաբանական և բիզնես խորհրդատվական» ՓԲԸ)։

Հանդիպման ընթացքում նախագահը մասնավորապես հայտարարել է․

«Հստակ է, որ համավարակի հետևանքով տնտեսությունը դժվար օրեր է ապրելու։ Խնդիրները բազմաթիվ են։ Կա սպասվելիք դժվարությունների, խնդիրների ընդհանուր ֆոն՝ հատկապես տնտեսության, աշխատանքի շուկայի ոլորտներում։ Անհանգիստ եմ բոլորի համար՝ տնից աշխատողից, չգրանցված աշխատողից մինչև արտագնա աշխատողի համար։ Պետք է փորձենք օգնել և՛ անհատ ձեռներեցին, և՛ մեծ ընկերություններին, որոնք մեծ պատասխանատվություն ունեն։ Աշխատանքի շուկան և մեր յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը շատ էական են»։

Նախագահ Սարգսյանը նշել է նաև, որ համավարակից հետո փոփոխված աշխարհում վերաբաշխվելու են դերերը և շուկաները.

«Մենք պետք է ուղղակի իրականության աչքերին նայենք և կարողանանք լուծումներ գտնել՝ և՛ ներքին, և՛ արտաքին ոլորտներում»։

Այս համատեքստում նա անդրադարձել է նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես, ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությանը, որի նպատակն է ստեղծել արդյունաբերության զարգացման լոկոմոտիվներ, որը վերաբերում է ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը։ Արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան ավելի քան 15 ընկերությունների հետ։

Արմեն Սարգսյանի խոսքերով՝ նախագահական մեկ այլ նախաձեռնություն վերաբերում է սննդի անվտանգության միջանցքի ստեղծմանը։

«Օգտագործելով իմ կապերը՝ փորձում եմ ստեղծել մթերքի անվտանգության միջանցք։ Նպատակը հետևյալն է՝ ԱՄԷ, Կատարի, Քուվեյթի, այլ երկրների հետ համագործակցելով՝ բացել նոր միջանցք, որպեսզի մենք ոչ միայն ռուսական մեծ շուկան ունենանք, այլ նաև՝ դեպի հարավ շուկան։ Իմ դերը լինելու է աջակցել, որ այդ միջանցքը երկկողմանի բացվի, որ մենք կարողանանք արտահանել ու ներկրել»,-ասել է նա։

Գործարարներն իրենց հերթին նախագահին են ներկայացրել իրենց ոլորտներում առկա տարբեր խնդիրներն՝ օրենսդրականից մինչև բարեփոխումներ, ինչպես նաև իրենց մոտեցումներն ու հիմնահարցերի լուծման պատկերացումները:

Հայաստանի գործարարների և արդունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն անդրադարձել է Հայաստանի զարգացման տեսլական ունենալու, ներդրողների պահանջներին արագ արձագանքելու խումբ ստեղծելու կարևորությանը։

Մեր զրուցակիցը նախագահի հետ հանդիպումը դրական գնահատեց՝ ընդգծելով, որ բավականին լավ տպավորություն են ստացել և արձանագրել, որ նախագահ Սարգսյանի մոտ քննարկման ընթացքում  գործարարների կողմից հնչեցված խնդիրների լուծման ուղղությամբ մեծ պատրաստակամություն կար։

«Շատ լավ ու աշխատանքային մթնոլորտ էր ․ նախագահ Սարգսյանի հետ որոշեցինք, որ առաջիկայում էլ երկուստեք շարունակական հանդիպումներ  կլինեն՝ հատկապես օտարերկրյա ներդրումներ ներգրավելու, արտաքին միջազգային կապեր ստեղծելու, համատեղ միջազգային տնտեսական ֆորումներ և բազմաթիվ այլ ծրագրեր իրականացնելու համար»,- ընդգծեց Արսեն Ղազարյանն ու միևնույն ժամանակ հավելեց․

«Քննարկել ենք նաև այս պանդեմիայի պայմաններում Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերներն ու հատկապես այս համավարակից հետո պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի օտարերկրյա ներդրողների համար հայկական շուկան գրավիչ դառնա, կարողանանք հնարավորինս շատ ծրագրեր իրականացնել՝ մեզ դա օդի ու ջրի պես հարկավոր է»։

Ի՞նչ ակնկալիքներ ունեն գործարարները նախագահից, հնարավոր համարո՞ւմ եք այդպիսի ծրագրերի լայնամասշտաբ իրականացումը, Ղազարյանը պատասխանեց․

«Եթե հանդիպումներ ենք ունենում, այդպիսի հարցեր ենք արծարծում,  ծրագրեր ենք մշակում, ապա նշանակում է, որ մեր հերթին փորձում ենք մեր տնտեսության զարգացմանը մասնակից լինել, նախագահից էլ նույն ակնկալիքներն ունենք և հուսով ենք, որ միասնաբար կկարողանանք մեր այդ գաղափարները կյանքի կոչել»։

Նշենք նաև, որ նախագահ  Սարգսյանը հանդիպման ընթացքում նաև հայտարարել է, որ մասնավորապես, այս տարի հոկտեմբերին նախատեսվում է Հայաստանում անցկացնել «Հորասիս-Չինաստան» միջազգային ներդրումային համաժողովը, որին մասնակցելու են մի քանի տասնյակ չինական խոշոր ընկերությունների ղեկավարներ, ինչը լավ առիթ է նրանց ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ներուժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում