Thursday, 25 04 2024
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ

ՍԴ-ից դիմումը հետ վերցնելով՝ Քոչարյանը ուղերձ հղեց իշխանությանը

Հայաստանում արդեն ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները։ Սահմանադրական դատարանի արդեն նախկին երեք դատավորներն ու Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններ չունեցող Հրայր Թովմասյանը հայտարարեցին, որ շարունակելու են պաշտոնավարել և իրենք առոչինչ են ճանաչում լեգիտիմ խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունները։ Ի՞նչ է սրան հաջորդելու․ «Առաջին լրատվական»-ի հարցին փաստաբան, նախկին դատավոր Պարգև Օհանյանը պատասխանեց․ «Սրա հետ կապված ինչ-որ դասախոսություն պետք չէ կարդալ։ Ազգային ժողովի ընդունած որոշումը վարչական ակտ չէ։ Ուստի, դրա վիճարկումը Վարչական դատարանում ընդդատյա չէ։ Ինչևէ, գիտական վեճի մեջ չմտնենք։ Ամեն դեպքում՝ կարող են անհատապես դիմել, կարծում եմ՝ դատարանն իր խոսքը կասի։ Էնպես որ, լուրջ չեմ վերաբերվում»։

Իշխանությունը զավթելը, կամ Սահմանադրությամբ չնախատեսված միջոցներով, ճանապարհներով երկրի Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններին տիրանալը արդյո՞ք քրեական հետապնդման ենթակա չէ, և արդյո՞ք այս անձինք գնում են հենց այս ապօրինի ճանապարհով «Առաջին լրատվական»-ի հարցին Պարգև Օհանյանը պատասխանեց․ «Գիտեք, փորձեմ հակիրճ ձևակերպել, որովհետև իրավագիտության առումով սրանք լուրջ զրույցներ են։ Նախ ասեմ, որ իրավագիտական պրակտիկայի առումով դեռ ոչ ոք չգիտի, թե ինչ է սահմանադրական կարգի տապալումը։ Մենք միայն գիտենք, որ կա հոդված՝ իր ենթահոդվածներով, և նախկինի համեմատ որոշակի հստակություն է մտցված, որտեղ ասվում է, թե սահմանադրական կարգի տապալում ասելով՝ պետք է հասկանանք Սահմանադրության 1-5 հոդվածների և հոդված 6-ի 1-ին մասի, այսպես ասած՝ ոտնահարումն այդ նորմերի, իրավունքների։ Բայց այնտեղ այնքան մանրուքներ կան, որոնց մասին կարելի է անվերջ խոսել։ Սակայն ես ասեմ իմ անձնական կարծիքը։ Մենք՝ իրավաբաններս, հարցը երբ դնում ենք դասական իրավական պետության տեսանկյունից․ կա Սահմանադրություն, որի պահանջը չի պահպանվել, ուստի՝ առ ոչինչ է, և, այո՛, կա սահմանադրական կարգի տապալում։ Բայց մենք մոռանում ենք, որ տեղի է ունեցել հեղափոխություն, որը շարունակվում է։ Հիմա դա ում դուր կգա, ում դուր չի գա ու կասի, որ հեղափոխություն չի, այլ իշխանափոխություն է, դա առանձին խոսելու թեմա է։ Ես քաղաքագետ չեմ, բայց կարող եմ ապացուցել, որ սա դասական հեղափոխություն է»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում