Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00

Նիկոլ Փաշինյանը պետք է լինի չափազանց զգոն ու աչալուրջ. դավադրության ուրվականը շրջում է իր հետևից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ դիտարկումներ ունեք ընդդիմադիր ուժերի հանդիպումների շուրջ: Արդյոք ԾառուկյանՀՅԴՎանեցյան հնարավոր դաշինքը կարո՞ղ է ընդդիմադիր դաշտում լուրջ հեռանկարներ ունենալ:

– Իսկապես՝ ի՞նչ վեհ, դարակազմիկ գաղափարի շուրջ են համախմբվել այս ուժերը: Համախմբվել են մեր ազգային հարստությունների առյուծի բաժինը՝ 90 տոկոսը, վաուչերային սեփականաշնորհման և այդ կարգի այլ հրեշավոր մեքենայությունների միջոցով յուրացրած մի քանի օլիգարխիկ ընտանիքների խոշոր ունեցվածքները հեղափոխական ազգայնացումից փրկելու նպատակով: Համախմբվել են, որպեսզի մեզ զրկեն հեղափոխությունն ավարտին հասցնելու հնարավորությունից, քանզի գրոշի արժեք չունեն այն «հեղափոխությունները», որոնք արմատական փոփոխություններ չեն մտցնում սոցիալական խմբերի ունեցվածքային փոխհարաբերություններում: Նրանք հայտարարում են, որ պայքարելու են Նիկոլ Փաշինյանի և նրա «ավտորիտարիզմի» դեմ, բայց իրականում նրանք դուրս են եկել պայքարի մեր ժողովրդի ճնշող մեծամասնության՝ հարստահարված, երկրում թշվառ գոյություն քարշ տվող կամ հանապազօրյա հացը վաստակելու հրամայականով դրդված երկրից հեռացած միլիոնավոր հայերի դեմ: Որովհետև ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, որը և՛ պաշտոն ունի, և՛ ապահով ապրուստ, այլ մենք ենք հեղափոխության երկրորդ փուլի շահառուները: Նիկոլ Փաշինյանը և նրա «իմքայլականները» հեղափոխության առաջին փուլի շահառուներն են, քանզի նրանք հեղափոխության առաջին փուլի արդյունքում եկան իշխանության, խրճիթներից տեղափոխվեցին պալատներ, ստացան բարձր վարձատրություն և պարգևավճարներ: Հեղափոխության ամենակարևոր՝ երկրորդ փուլի շահառուն արդեն ոչ թե հեղափոխականների իշխող նեղ շերտն է, այլ բառի բուն իմաստով ողջ ժողովուրդն է: Եվ այժմ այս երեք գիշատիչ խեղկատակները դուրս են եկել և Նիկոլին ասում են, թե ա՛յ ախպեր, մենք մեր քվեներով քեզ ընտրել ենք վարչապետ, գեներալ Մանվելին զրկել ենք անձեռնմխելիությունից ու Վանեցյանի ձեռքերով փուռն ենք տվել, քեզ պոկել ենք Վովա Գասպարյանի ճիրաններից, հետո մեր ձայներով քեզ կարգել ենք վարչապետ, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանին Վանեցյանի ձեռքերով ԿԳԲ-ի պադվալ խցկեցինք ու քո ոտքերի առաջ մատաղ արինք, ապրում ես այժմ թագավորի նման, էլ ի՞նչ ես ուզում: Հանգիստ՝ մեզ հետ հաշտ ու խաղաղ վայելի, իսկ «պողոսների» հերն էլ անիծած՝ թող ոնց շան կյանքով ապրել են, այնպես էլ ապրեն: Ի պատիվ Նիկոլի՝ նա չի համաձայնում և չի հրաժարվում հեղափոխությունն ավարտին հասցնելու օրակարգից, և սա է սրանց «միջկուսակցական» խլրտոցի սոցիալ-քաղաքական մոտիվացիայի առանցքը: Դեռ ֆրանսիացի մեծ գրող Օնորե դը Բալզակն էր, իմաստավորելով հեղափոխական ցնցումների պատճառները, ընդգծում, որ հեղափոխությունների պատճառը ժողովրդի լայն զանգվածների կողմից այն ճշմարտության գիտակցումն է, որ ի վերջո յուրաքանչյուր մեծ ունեցվածքի հիմքում ընկած է որևէ հանցագործություն: Ամեն ինչ պարզ է. պետք է պայքարեն հեղափոխության երկրորդ՝ եզրափակիչ փուլը վիժեցնելու համար, որպեսզի պահպանեն Ազատության հրապարակը պաշարած իրենց ռեստորանները, պետական խորհրդանիշներին շքեղությամբ գերազանցող իրենց դղյակները, ահռելի և բազմազան ակտիվները:

Հանդիպել են նաև նախկին նախագահներ Սարգսյանն ու Քոչարյանը, արդյոք կտեսնե՞նք նրանց ակտիվությունը քաղաքական դաշտում, կլինի՞ ուժերի կոնսոլիդացիա:

– Քոչարյանի դեմ դատավարությունը շուտով կմտնի բովանդակային դատական քննարկումների փուլ: Սերժ Սարգսյանը բոլոր հիմքերն ունի այդ դատավարությունից ավելի վախենալու, քան այդ գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը. մարտի մեկի քաղաքական շահառուն հենց Սերժ Սարգսյանն էր: Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ է մասնակցել որպես թեկնածու ՀՀ նախագահի ընտրություններին և երկու անգամ էլ չի խոչընդոտել երկրորդ փուլի անցկացմանը, ինչը նպաստել է իրավիճակի լիցքաթափմանն ու թույլ է տվել խուսափել արյունահեղությունից: Սերժ Սարգսյանը, հակառակը, երկու անգամ էլ հրաժարվել է երկրորդ փուլից, ինչը 2008 թվականի մարտի մեկին 10 մարդկային զոհերի պատճառ դարձավ: Արդյոք չի՞ առաջարկել Քոչարյանը Սերժին գնալ երկրորդ փուլ: Այս և այլ հանգամանքների մասին Քոչարյանը կարող է պատմել, ինչից Սերժ Սարգսյանը շատ է վախենում: Ի վերջո մարտի 1-ի սպանդի գնով իշխանությունը 10 տարով զավթել է հենց Սերժ Սարգսյանը, և նրա տեղը մեղադրյալների աթոռին, որն առ այսօր թափուր է, չի կարող զբաղեցնել և ոչ մեկը բացի իրենից:

Առհասարակ ՀՀԿի ակտիվությունը ինչո՞վ է պայմանավորված, իշխանություններից որոշակի հիասթափությունը կարո՞ղ է նախկին ուժերին ռևանշի դիմելու հնարավորություններ տալ:

– ՀՀԿ-ն «իմքայլականների» համար շատ հարմար հակառակորդ է, և նախկինները ձգտում են օգտվել իրենց ընձեռված հնարավորություններից: Օրինակ՝ ինձ համար Հանրային հեռուստատեսության, ինչպես նաև մյուս հեռուստատեսությունների եթերը փակ է նաև այսօր, ինչպես փակ էր Սերժիկի ու Միշիկի տիրապետության օրոք: Այնպիսի տպավորություն է, որ վերջինների տիրապետությունը չի էլ ավարտվել: Սակայն պատճառը այլ է՝ շատ հարմար է աշոտյանների, շարմազանովների նման ընդդիմախոսներ ունենալ: Էլ չեմ ասում հանրապետականների կողմից բազմաթիվ անգամ բամփված ու մշտապես նրանց հաճախորդական ծառայություններ մատուցող «հրաշալի քառյակի» կամ ներկայիս նույնքան «հրաշալի» եռյակի մասին:

ԲՀԿն այստեղ չէ, որովհետև չկա՛ այլևս՝ ինքնաոչնչացել է՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում: Կիսո՞ւմ եք այս գնահատականը:

– Դուք գիտեք, որ 1998 թվականից ես կուսակցական գծով Կարեն Դեմիրճյանի տեղակալն էի ու «Միասնություն» դաշինքի քաղաքական խորհրդի 8 անդամներից մեկը, իսկ այսօր միակը, ով շարունակում է զբաղվել քաղաքականությամբ: Ասեմ, որ երկրորդ գումարման ԱԺ ընտրություններին մեր հաղթանակից հետո ինձ շատ էին մտահոգում այն ժամանակ լայնորեն տարածված նման կարգի գնահատականները Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը պետք է հիշի՝ ինչպես էին մամուլում գրում, թե Ռոբերտ Քոչարյանն այլևս դատապարտված է հաշտվել անգլիական թագուհու կարգավիճակի հետ: Բոլորին է հայտնի, թե ի՛նչ եղավ դրանից հետո: Այսօր այդ կարգի հանգուցալուծման վտանգը շատ ավելի մեծ է, քանզի այն ժամանակ իշխանությունը խարսխված էր երկու ուժեղ անհատականությունների վրա, իսկ նրանց շրջապատում էին նույնպես փորձառու, քաղաքական պայքարում թրծված անձնավորություններ, ինչպիսիք էին Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, Ալբերտ Բազեյանը, Սմբատ Այվազյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ֆադեյ Սարգսյանը… Այժմ իշխանությունը խարսխված է մեկ անձնավորության վրա, որի շուրջը գոյություն ունի կարծես արհեստականորեն ստեղծված դատարկություն: Այնպես որ՝ այսօր Նիկոլ Փաշինյանը չպետք է տրվի ինքնահանգստության, այլ պետք է գիտակցի իր կարգավիճակից և միայնակ կառավարելու գործելակերպից բխող վտանգները: Ամեն րոպե պետք է պատրաստ լինի հարված ստանալու: Պետք է ձգտի առաջինը հասցնել կանխարգելիչ հարվածներ: Պետք է հիշի, որ ինքնահանգստությունն ու ինքնավստահությունը կործանեցին Վազգեն Սարգսյանի նման ուժեղ անհատականությանը: Ինձ շատ է մտահոգում Նիկոլ Փաշինյանին հատուկ թիրախավորելու գործելակերպը, որը օգտագործվում է նրա բազմաթիվ ախոյանների կողմից: Հիշենք, որ հոկտեմբերի 27-ին նույնպես նախորդում էր «Միասնություն» դաշինքի դեմ ուղղված լայնածավալ լրատվական գրոհը: Նիկոլ Փաշինյանը պետք է լինի չափազանց զգոն ու աչալուրջ: Դավադրության ուրվականը շրջում է իր հետևից…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում