Saturday, 20 04 2024
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար

Մոսկվային հետաքրքիր չէ, թե ինչ է անում Հայաստանը. այնտեղ գիտեն միայն մի բան

Հայաստանի ներքաղաքական զարգացումներում արտաքին մոտիվների վերաբերյալ դիտարկումները հաճախ են արժանանում հարցի, թե ինչ կապ ունի արտաքինը, օրինակ, Ռուսաստանը, երբ խոսքը հայաստանյան ներքին քաղաքական զարգացումների մասին է: Այդ հարցադրումները առնվազն տարօրինակ են, առավել ևս երբ խոսքը քաղաքական զարգացումների մասին է: Ընդհանրապես, նախ, թերևս, հարկ է սկսել այն իրողությունից, որ ներքին և արտաքին քաղաքականություն ասվածը հարաբերական և փոխկապակցված է անգամ ուժային կենտրոնների և գերտերությունների պարագայում: Օրինակ՝ Թրամփը կամ Պուտինը ԱՄՆ-ում կարող են ունենալ ներքին քաղաքական հարցեր և փորձել դրա վերաբերյալ լուծումներ գտնել արտաքին ուղղության վրա: Այդ հանգամանքը քաղաքականության այբուբենի այնքան պարզ շարք է, որ թվում է, թե ավելորդ է անգամ կրկնելը: Եվ ավելորդ է կրկնելն անգամ Հայաստանի պարագայում, որտեղ ներքաղաքական կյանք՝ որպես այդպիսին, բովանդակային առումով չի եղել և առայժմ չկա: Հայաստանյան ներքաղաքական աշխուժությունները պայմանավորվել են առավելապես արտաքին հանգամանքներով, խնդիրներով ու մոտիվներով: Իսկ այստեղ գլխավոր աղբյուրն, անշուշտ, Ռուսաստանն է, մի շատ պարզ պատճառով:

Մոսկվան մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով Հայաստանում ունի ահռելի ազդեցություն, որ ձևավորված է տասնամյակներով: Այդ իրողությունն էլ Հայաստանում տասնամյակներով ձևավորել է քաղաքական համապատասխան մտածողություն: Դրան զուգահեռ, Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է իր համար անվտանգային կենսական ռեգիոնի կենսական և, թերևս, միակ պետությունը, որտեղ ունի էական ազդեցություն և ներկայություն: Չեզոքանում է դա՝ չեզոքանում է ռուսական ռեգիոնալ ազդեցությունը: Իհարկե, այստեղ այլ հարց է, թե Հայաստանի շահից որքան է բխում այդ հեռանկարը, կամ ընդհանրապես ինչ հեռանկար է բխում: Բայց միարժեք, որ Հայաստանի շահից չի բխում ռուսական ֆորպոստ կամ միջնաբերդ լինելու հեռանկարը: Հայաստանը կարող է լինել Ռուսաստանի գործընկեր, ապահովելով նրա էական դերակատարությունը Կովկասում: Սակայն դա պետք է ենթադրի նաև համարժեք փոխադարձություն միջպետական հարաբերության տրամաբանությամբ, այլ ոչ անվերապահ գերակայության: Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանում առաջինը չեն ընդունում կամ դիտարկում ոչ մի կերպ և գործում են միայն անվերապահ գերակայության մտածողությամբ: Հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ, այդ մտածողությունը նույնն է: Փոխվել է, իհարկե, Հայաստանի հակազդեցության կամ դիմադրունակության ռեսուրսը, այն հարստացել է հանրային կամքով: Մեծ հաշվով, Հայաստանի հանրային կամքը Ռուսաստանի համար դարձել է խնդիր: Խնդիր, սակայն, մտածողության մակարդակում:

Այսինքն՝ Հայաստանը չի անում Ռուսաստանի համար վտանգավոր ոչինչ, Հայաստանը կասկածի տակ չի դնում ՌԴ ռեգիոնալ դերակատարությունը, ավելին՝ Հայաստանն, ըստ էության, Ռուսաստանին տալիս է հնարավորություն ավելի համարձակ լինել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունում: Բայց այդ ամենը հանգում է մտածողությանը:

Ռուսական վերնախավին չի հետաքրքրում այն, որ Երևանը բոլորովին չի դնում հակառուսական արտաքին քաղաքականության հարց կամ կասկածի տակ չի դնում հայ-ռուսական հարաբերության հարցը: Երևանն ընդամենը դնում է հայ-ռուսական հարաբերությամբ հանդերձ որևէ հարցում ինքնուրույն և ինքնիշխան որոշում կայացնելու սկզբունքի, իրավունքի խնդիրը: Բայց, քանի որ ռուսական մոտեցումը ոչ թե ռացիոնալ գնահատականի, այլ մտածողության խորքի կամ բնազդի մակարդակում է, Հայաստանի ինքնուրույն, ինքնիշխան ներուժի որևէ հեռանկար դիտարկվում է սպառնալիք ու կորուստ: Իսկ ինչպե՞ս ազդել այդ ներուժի վրա, որ ահռելի գեներացիա է ունեցել հեղափոխության արդյունքում, ինչպե՞ս ազդել հանրային կամքի վրա: Իհարկե, խթանելով, խրախուսելով ներքին անորոշություն, խթանելով ու խրախուսելով անկայունության ալիք, առնվազն անելով դրա իմիտացիա: Ու քանի որ կա տասնամյակների ազդեցությունը նաև հայկական որոշակի շրջանակների մտածողության և բնազդի մակարդակում, Հայաստանում գտնվում են այդպիսի խնդիրների, կամա թե ակամա, ծառայողներ: Իսկ Ռուսաստանի համար խնդրի գինը աշխարհաքաղաքական է, քանի որ Մոսկվան կորցնում է դիրքը, արդեն մի քանի տարի շարունակ, և այդ գործընթացը անկասելի է, թեև փորձում են կասեցնել տարբեր, այդ թվում՝ Հայաստանի ուղղությամբ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում