Thursday, 28 03 2024
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն

Պուտինը հիշել է Ռուսաստանի «պատմական հողերի» մասին. իսկ ո՞վ թուրքերին նվիրեց պատմական հայկական հողերը

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական վիճահարույց հայտարարությունն է արել «Ռոսիա-1» հեռուստալիքով կիրակի օրերին հեռարձակվող «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման եթերում՝ կրկին շոշափելով 29 տարի առաջ փլուզված Խորհրդային Միության թեման: Խոսքը վերաբերում է Ռուսաստանի այն պատմական տարածքներին, որոնք, Կրեմլի ղեկավարի կարծիքով, ժամանակին նվիրաբերվել են նախկին Խորհրդային Միության այս կամ այն հանրապետությանը:

Նախորդ անգամ՝ ապրիլ ամսին, Ռուսաստանի նախագահը նույն հաղորդաշարի շրջանակներում ասել էր, թե նախկին խորհրդային երկրները աստիճանաբար հաղթահարում են Խորհրդային Միության վերածնման վախերը: Իսկ այս անգամ՝ հունիսի 21-ին «Ռոսիա-1»-ով հեռարձակված «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» վավերագրական ֆիլմի շրջանակներում, Պուտինը շոշափել է Ռուսաստանի «պատմական հողերի» հարցը, որոնք, իր խոսքերով, մնացել են նախկին ԽՍՀՄ-ի (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն) այս կամ այն հանրապետության կազմում՝ որպես «նվեր ռուս ժողովրդից»:

Սույն հայտարարությունը արվել է հետևյալ համատեքստում: Հարցազրույցի ընթացքում Վ. Վ. Պուտինը անդրադարձել է ՌԴ Սահմանադրության փոփոխություններին՝ ասելով, թե դրանք կամրապնդեն Ռուսաստանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը: Այս համատեքստում ՌԴ նախագահը նշել է. «ԽՍՀՄ կազմավորման ժամանակ պայմանագրում նշվել է միությունից դուրս գալու իրավունքը, բայց քանի որ ընթացակարգը հստակեցված չի եղել՝ հարց է առաջանում. եթե այս կամ այն հանրապետությունը մտել է Խորհրդային Միության կազմի մեջ, բայց ստացել է հսկայական քանակությամբ ռուսական հողեր՝ ռուսաստանյան ավանդական, պատմական տարածքներ, իսկ հետո հանկարծ որոշել է դուրս գալ այդ միության կազմից, ապա այդ դեպքում գոնե դուրս գար նրանով, ինչ եկել է, ոչ թե իր հետ քարշ տար ռուս ժողովրդի նվերները»:

ԽՍՀՄ փլուզումը «20-րդ դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետ» համարող և խորհրդային կայսրության վերածնման մասին երազող ռուսաստանցի առաջնորդը չի հստակեցրել, թե նախկին խորհրդային հանրապետություններից կոնկրետ ո՞ր երկրների և ռուսական ո՞ր տարածքների մասին է խոսքը: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես հայտնի է, նույնպես նախկին խորհրդային հանրապետություններից է, ավելին՝ Հայաստանը եղել է ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագրի (1922 թ. դեկտեմբերի 30) մասնակից 6 երկրներից (Ռուսաստան, Ուկրաինա, Բելոռուսիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան) մեկը, որը 1991 թվականին, մյուս հանրապետությունների պես, օգտվել է ինքնորոշման իր իրավունքից և հռչակել անկախ պետականություն, ապա, բնականաբար, Պուտինի հայտարարությունը հետաքրքրական է նաև մեզ համար, և վատ չէր լինի պարզել, թե ի՞նչ տարածքային «նվերներ» է ստացել Հայաստանը ռուս ժողովրդից կամ այլ խոսքերով՝ Մոսկվայից՝ Կրեմլից, որտեղ արդեն 20 տարի շարունակ գահակալում է Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը: Կամ միգուցե ոչ թե Հայաստանին են հողեր նվիրել, այլ ընդհակառակը՝ հայկական հողե՞րն են նվիրել ուրիշներին:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Պուտինը ամենևին էլ մտադիր չէ հեռանալ և ի հեճուկս իր վարկանիշի կտրուկ անկմանն ու հասարակական աճող դժգոհությանը՝ կարող է կամ գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ ցանկանում է մնալ Ռուսաստանի նախագահի պաշտոնում մինչև 2036 թվականը: «Ռոսիա-1»-ին տված հարցազրույցում նա չի բացառել, որ կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում, եթե սահմանադրական փոփոխությունները հաստատվեն: Իսկ այս հանգամանքն իր հերթին կարող է ուղղակիորեն կապված լինել «ռուսական պատմական հողերի» մասին արված հայտարարության հետ: Բայց ամեն ինչ՝ հերթականությամբ:

Ի՞նչ նպատակով է Պուտինը ասել այդ խոսքերը: Սա ինչ-որ ակնա՞րկ է կամ քաղաքական հաղորդագրությո՞ւն հետխորհրդային մյուս երկրներին, թե՞ կրկին «ներքին սպառման» համար արված հերթական «ռազմահայրենասիրական» հայտարարությունը՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ: Այս հարցերը հետաքրքրել են շատերին՝ թե՛ Ռուսաստանում և թե՛ նախկին Խորհրդային Միության մյուս հանրապետություններում:

Օրինակ, ռուսաստանյան «Մեդուզա» ինտերնետային պարբերականին հետաքրքրել է, թե պե՞տք է արդյոք Պուտինի խոսքերն ընկալել որպես սպառնալիք: Տեղեկացնելով, որ ըստ «Լեվադա կենտրոնի»՝ ս. թ. մայիսին անցկացրած հարցումների՝ Պուտինի ռեյտինգը 40 տոկոսից իջել է մինչև 25 տոկոս, «Մեդուզան» հարց է բարձրացրել, թե պե՞տք է արդյոք սպասել, որ Ռուսաստանը կփորձի նոր տարածքներ միացնել իրեն «ղրիմյան սցենարով» և կօգնի՞ արդյոք դա բարձրացնելու նախագահի վարկանիշը:

Lragir.am-ի մեկնաբանն էլ գրում է, որ Պուտինի մտածողությունը նշված թեմայի առումով պարզ է վաղուց, բայց պարզ չէ մեկ այլ հանգամանք՝ «նա հիշեցնում է որպես սպառնալի՞ք, որ Ռուսաստանը հավաքելու է իր հողերը, եթե չվերադարձնեն, թե՞ փորձում է ինչ որ «բարոյական պարտքի» տակ դնել հետխորհրդային հանրապետություններին քաղաքական առևտրի կամ շանտաժի համար»:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը արդեն տվել է պարզաբանում հարցի վերաբերյալ՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չունի տարածքային պահանջներ իր հարևան երկրներին:

Քաղաքագետներն էլ իրենց ասում են, որ Պուտինի խոսքերն առաջին հերթին ուղղված են ներքին լսարանին և հաշվարկված են սահմանադրական փոփոխությունների համապետական քվեարկության վրա: Հանրաքվեն, ի դեպ, արդեն մեկնարկել է հունիսի 25-ին հեռավար և էլեկտրոնային քվեարկության փուլով և կավարտվի հուլիսի 1-ին:

Հիշեցնենք, որ Պուտինի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները անցնելու դեպքում կզրոյացնեն նրա նախագահական ժամկետները և նրան 2024-ի ու 2030-ի նախագահական ընտրություններին նորից` 5-րդ և 6-րդ անգամ մասնակցելու հնարավորություն կտան: Ըստ գործող Սահմանադրության՝ Ռուսաստանի Դաշնությունում նախագահին ընտրում են 6 տարի ժամկետով:

Այս ամենն, իհարկե, հասկանալի է և նույնիսկ նորմալ, եթե հիշենք, որ խոսում ենք պուտինյան Ռուսաստանի մասին, և եթե հաշվի առնենք պուտինյան վարչակարգի գործելաոճը թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության դաշտում և հատկապես քարոզչության ոլորտում կիրառվող մեթոդները, որոնք շեշտը դնում են գլխավորապես Ռուսաստանի կայսերական անցյալի, պատմության և խորհրդային կայսրության երբեմնի հզորության վերականգնման գաղափարների վրա:

Ղազախստանցի քաղաքագետ Ժումաբեկ Սարաբեկովը թեմայի առնչությամբ ասել է, որ Կրեմլը հաճախ է օգտագործում նացիոնալիզմն ու իմպերիալիզմը որպես քաղաքական գործիքներ և հիմա կրկին դիմել է նույն մեթոդին: Եվ այս իմաստով կարելի է վստահորեն պնդել, որ թե՛ Պուտինի հայտարարությունը «ռուսական պատմական հողերը» այլ երկրներին «նվիրելու» մասին, թե՛ հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած ռազմական շքերթը՝ նվիրված ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի 75-ամյակին, և թե՛ նմանատիպ այլ միջոցառումները այս կամ այն չափով կապված են Պուտինի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների անցկացման և հետևաբար՝ նաև նրա իշխանության վերարտադրման հարցի հետ:

Բայց մյուս կողմից պարզ է, որ այս ամենը ավելի լայն քաղաքականության մաս է և չի սահմանափակվելու հուլիսի 1-ով ու Պուտինի իշխանության վերարտադրությամբ, և նույնիսկ եթե սա զուտ հռետորաբանություն է, միևնույն է, այն կարող է ունենալ և ինչպես տեսնում ենք՝ արդեն իսկ ունենում է որոշակի ազդեցություն թե՛ ռուսաստանյան հասարակության և թե՛ հարևան երկրների տրամադրությունների, ընկալումների ու Մոսվկայի հետ նրանց հարաբերությունների վրա: Ընդհանրապես խոսքը, որոշ դեպքերում՝ բարեբախտաբար, իսկ որոշ դեպքերում էլ՝ դժբախտաբար, գործի վերածվելու հատկություն ունի:

Ու քանի որ մեր ռազմավարական գործընկերը հիշել է «պատմական հողերի», «պատմական անարդարության» մասին, մենք էլ կօգտվենք առիթից ու կհիշեցնենք մեր պատմության ցավոտ հարցերը, առավել ևս որ դրանք մի զգալի չափով կապված են Ռուսաստանի ու հատկապես Խորհրդային Միության քաղաքականության ու պատմության հետ:

Դժվար է ասել, թե կոնկրետ ո՞ր երկրներին «նվիրված» «ռուսական տարածքների» մասին է խոսում Ռուսաստանի նախագահը: Դա լինել թե՛ Ուկրաինան, թե՛ Վրաստանը, թե՛ Ղազախստանը, թե՛ Մոլդովան, թե՛ Ադրբեջանի և թե՛ մեկ այլ նախկին խորհրդային պետություն: Բայց որ Հայաստանն ու հայ ժողովուրդը ոչ մի տարածքային «նվեր» չեն ստացել ռուս ժողովրդից՝ դա միանշանակ է: Ընդհակառակը, նույն ռուսները թե՛ ցարական և թե՛ խորհրդային իշխանությունների օրոք շատ անգամներ են քաղաքական առևտուր արել այլ երկրների հետ հայկական հողերով, Պուտինի ասած՝ ավանդակա՛ն, պատմակա՛ն, բնիկ հայկակա՛ն հողերով:

Իսկ եթե խոսում ենք կոնկրետ Խորհրդային Միության վարչատարածքային քաղաքականության մասին, ապա եկեք հիշենք, թե ո՞վ 1921 թվականին ստորագրված Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Թուրքիային և Ադրբեջանին նվիրեց մի շարք պատմական հայկական տարածքներ՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Նախիջևանը… Այս շարքին կարող ենք ավելացնել Արցախը, որը, բարեբախտաբար, արդեն հետ ենք բերել: Կարող ենք ավելացնել Զանգեզուրը, որի հանձնումը Ադրբեջանին, բարեբախտաբար, չստացվեց: Էլ չենք խոսում Արևմտյան Հայաստանի տարածքների մասին, որոնք շուրջ 200 տարվա ընթացքում վերածվել էին մանրադրամի ռուս-թուրքական անվերջ պատերազմներում ու դրանց հաջորդող բանակցություններում և ի վերջո մնացին Թուրքիայի Հանրապետության կազմում:

Առաջադրված հարցերն, իհարկե, հռետորական են, քանի որ հարցին քաջատեղյակ մարդիկ պատասխանը շատ լավ գիտեն, թե դա ում ձեռքի գործն է: Մոսկվայի՛: Այո՛, խորհրդային, բոլշևիկյան Մոսկվայի, որի «լավագույն ավանդույթները» Պուտինը փորձում է պահպանել ու շարունակել: Համենայն դեպս, չենք լսել, որ Կրեմլի ներկայիս ղեկավարությունը խոսի 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական (քեմալա-բոլշևիկյան) հանցավոր պայմանագիրը կամ էլ նույն թվականին Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին փոխանցելու՝ կրկին Մոսկվայի կենտրոնական իշխանությունների պարտադրանքով ընդունված որոշումը վերանայելու կամ չեղարկելու ցանկության մասին:

Բոլշևիկ Հայկ Սարոյանը՝ լեգենդար «Սարոյան եղբայրներ» ֆիլմից, այս դեպքում կասեր՝ Կա՞րսը ոնց եղավ, Սարիղամի՞շը ոնց եղավ, Իգդի՞րը ոնց եղավ, Նախիջևա՞նը ոնց եղավ, Ղարաբա՞ղը ոնց եղավ… Չեք տեսնո՞ւմ, որ այդքան պատահականություններ չեն կարող լինել, Վլադիմիր Վլադիմիրովիչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում