Ծնված երկու կենդանիներից մեկը ցիկլոպիայով էր տառապում, բայց տեղացիները որոշեցին, որ դա կեղծ մարգարեի վերամարմնավորումն է:
Ինդոնեզիայի Վեստ Ջավա նահանգում միաչքանի գառնուկ է ծնվել, որին դև են համարել: Այդ մասին հայտնում է The Mirror-ը:
Ագարակատեր Պիպիխուի ոչխարը երկու ձագ է ծնել, որոնցից մեկը՝ ցիկլոպիայով: Կենդանին ուներ ընդամենը մեկ աչք դնչի վերևը՝ կենտրոնում:
Մուտացիայի պատճառով գառնուկը չի կարողացել ո՛չ ուտել, ո՛չ շնչել: Գյուղացին օգնության է կանչել հարևաններին, բայց նրանք կենդանուն դևի ու կեղծ մարգարե Դաջալայի վերամարմնավորումն են համարել:
Ագարակատերը հավատում է, որ մեկ առողջ գառը հակառակը, իր ընտանիքին օրհնություն կբերի:
Նշվում է, որ կենդանին մահացել է ծնվելուց երկու օր անց: Այս մասին հաղորդել են անասաբուծության վարչությանը՝ դեպքը փաստաթղթավորելու համար: