Երկարատև պայքարի արդյունքում փրկվել է 57-ամյա կնոջ կյանքը։ Այս մասին տեղեկացնում են «Նորք» ԻԿՀ-ից:
«Երկկողմ ինֆիլտրատիվ թոքաբորբով, COVID-19 դրական կնոջ մոտ հիվանդության ագրեսիվ ընթացքը հնարավոր եղավ կանխել և անցնել ապաքինման «Նորք» ԻԿՀ մասնագետների կողմից:
«Պացիենտը «Նորք» ԻԿՀ-ում բուժման մեջ է երկար ժամանակ, այժմ պատրաստվում է դուրս գրման, անցնում վերջնական հետազոտությունները, որից հետո կսահմանվի տնային մեկուսացում։
Առողջ եղեք»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:
https://www.facebook.com/norkinfekcion/posts/2072763046201787