Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

«Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը երկու տարի է չկա․ փոխարենը՝ գտնվում ենք քաղաքական ուժերի միմյանց դեմ պայքարի շրջանակի մեջ»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ Թևան  Պողոսյանը:

-Պարոն Պողոսյան, արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի Անվտանգության խորհուրդը մշակում է ազգային անվտանգության ռազմավարությունը: Հիշենք, որ դեռ նախորդ տարի օգոստոսին Արցախի Վերածննդի հրապարակում վարչապետ Փաշինյանը մի քանի թեզեր վկայաբերեց այդ ռազմավարությունից: Սակայն այսօր տարբեր փորձագետներ, քաղաքական գործիչներ նկատում են, որ կորոնավիրուսի համավարակը փոխել է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի զարգացման հայեցակարգերը:

Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է այդ ռազմավարության ներկայացումն այսքան ձգձգվում և, ընդհանրապես, ի՞նչ դիտարկումներ ունեք Դուք այս ամենի շուրջ:

Հայեցակարգը պետք է հաշվի  առնի  անվտանգության հետ կապված  բոլոր այն խնդիրները, որոնք կարող են ծագել Հայաստանի առջև, ինչպես նաև գոյություն ունեցող մարտահրավերները ու առաջարկի  լուծումներ դրանց համար: Այսօրվա դրությամբ՝ աշխարհի շատ երկրներ արդեն մի քանի ամիս է, որ սկսել են վերանայել իրենց անվտանգության ռազմավարությունները հենց այն ազդեցությունից ելնելով, որը  թողնում է կորոնավիրուսը:  Որևէ երկիր  չուներ հատուկ  հայեցակարգ , հատուկ հնարներ չէր պլանավորել  այսպիսի իրավիճակների համար: Եվ, բնականաբար, Հայաստանում նույնպես պետք է սա հաշվի առնեն: 100 տոկոսով չեմ կարող պնդել, սակայն կա այսպիսի տեղեկություն, որ  գլոբալ տաքացման պատճառով՝ Հյուսիս ատլանտյան օվկիանոսի սառույցները, որ հալվել են, այդ սառույցներից մոտավորապես 29 տեսակի նոր վիրուսներ են դուրս եկել: Հիմա սրանով ուզում եմ ասել, որ չլինի կորոնավիրուսը, այլ լինի այս վիրուսներից  որևէ մեկը ինչ-որ անվամբ՝  դա կապ չունի, պետք է համաճարակային իրավիճակների համար ձևավորել մի համընդհանուր մոտեցում,  թե ամբողջ համակագն ինչպես պետք էաշխատի այսպիսի դեպքերում: Կորոնավիրուսի հետ ապրելու ենք դեռևս մեկ տարի կամ գուցե երկու՝ հայտարարում են Հայաստանի իշխանությունները, կամ գուցե կորոնավիրուսը գնա և դրա փոխարեն, հանկարծ, մի ուրիշ վիրուս հայտնվի՝ ես չգիտեմ, բայց ինձ համար կարևորն այստեղ այն է, որ գիտակցենք մի բան՝ եթե նախկինում չենք ունեցել այսպիսի իրավիճակ,  ապա այսուհետ պետք է պատրաստ լինենք նաև այսպիսի սցենարների և ազգային անվտանգության հայեցակարգի մեջ  ճիշտ մշակված և հստակ ձևակերպումներ զետեղվեն, թե ինչ  կերպ, ինչ  մեխանիզմներով ու  պայմաններով է Հայաստանը հետագայում ունակ լինելու պայքարել այսպիսի պայմաններում: Ցավում եմ, որ արդեն երկու տարի է, որ մենք սպասում ու սպասում ենք այս հայեցակարգին  և այն դեռ չկա: Այս գործընթացը՝ երևացող իմաստով,  տեղից չի շարժվում, որովհետև այն ժամանակ հանդիպումներ ու քննարկումներ եղան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների ու  վերլուծաբանների հետ, բայց դրանից հետո գործընթացը դադար առավ, մինչդեռ այսօր արդեն այն պետք է լիներ

: Այնպես որ՝ մենք իսկապես արդեն ուշացնում ենք բազմաթիվ լուրջ խնդիրների լուծումներ և տեղին կլիներ, որ հենց դրանք  լինեին  մեր օրակարգում, այլ ոչ թե ուրիշ անկարևոր բաներ: Մեր այսօրվա ամբողջ օրակարգը պետք է միտված լինի  կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելուն, դրա բացասական հետևանքների, սոցիալ-տնտեսական, առողջապահական, կրթական  խնդիրների դեմ պայքարելուն, այլ ոչ թե ամբողջ օրը լցված լինի քաղաքական կուսակցությունների կռիվներով,  դաշտը պառակտելով ու հասարակության միջև բաժանարար գծեր քաշելով: Ազգային Ժողովի վերջին մի քանի նիստերին մենք ականատեսն ենք  լինում  այն բանի, որ թե ինչ է այնտեղ տեղի ունենում, ինչ օրակարգ են այս իրավիճակում իրենց համար որդեգրել այս կամ այն խմբակցությունները, էլ չեմ ասում արտախորհրդարանական գործընթացների ու խնդիրների մասին: Իմ պատկերացմամբ՝ Հայաստանի առջև այսօր ծառացած մարտահրավերներն են՝ համաճարակը, ժողովրդագրությունը, Արցախյան հիմնախնդիրն ու  սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները, որոնց շուրջ պետք է ձևավորել քաղաքական կոնսենսուսի բանակցային սեղան, որտեղ ամեն մեկը կկարողանա իր բաժին քայլն անել՝ մարդկանց այդ սեղանի շուրջ համախմբելու համար: Բնականաբար, շատ ուրախ կլինեմ, եթե սկզբում այդ քայլը հենց իշխող կուսակցությունն անի, որպեսզի դա դառնա այն հիմնական գաղափարը, որը նաև մեր պետականության համար է շատ կարևոր և այդպիսով  այդ սեղանի շուրջ ապահովի նաև մյուսների մասնակցությունն ու քննարկումը, թե որոնք են մեր ազգային օրակարգի առաջնահերթությունները և ինչ ճանապարհային քարտեզ պիտի ուրվագծվի քայլ առ քայլ առաջնահերթ այդ խնդիրները լուծելու համար:

-Դուք  ընդգծեցիք, որ  ներկա  դրությամբ քաղաքական օրակարգը առաջնահերթ խնդիրների, կարևոր և լուրջ հարցերի փոխարեն լցված է  միանգամայն այլ  ինտրիգներով, կուսակցական կամ քաղաքական այլ խոսակցություններով:  Ինչո՞ւ, ո՞րն է սրա պատճառն՝ ըստ Ձեզ:

– Չգիտեմ, չեմ կարող ասել: Այդ ամենը մեր աչքի առաջ է տեղի ունենում: Մենք գտնվում ենք քաղաքական ուժերի միմյանց  դեմ պայքարելու շրջանակի մեջ: Եվ սա կարող ենք անվանել պարզապես քաղաքական պայքար կամ անձնական դաշտերի խնդիր կամ լավ նպատակներն այնպես չկարողանալու իրագործել, որ, ցավոք սրտի, մարդկանց մոտ առաջացնում է այլ տպավորություններ, որովհետև, օրինակ, երբ ասում ենք կոռուպցիայի դեմ պայքար, ստվերի դեմ պայքար, հանցավորության դեմ պայքար և այլ արատավոր երևույթների դեմ պայքար, ապա բոլորս գնահատում ենք դա, որովհետև դա  անհրաժեշտություն է, ակայն պետք է արվի  այնպես, որ երբեք որևէ մեկի մոտ չձևավորվի կարծիք, որ դա արվում է ընտրողաբար, արդարադատությունն իրականացվում է ընտրովի մոտեցմամբ, այսինքն՝ այդ ամենը պետք է դրվի ինստիտուցիոնալ հիմքի վրա և բոլորին ներգրավել դրա մեջ։ Իմ համոզմամբ՝ ցանկացած ճգնաժամի ժամանակ այնպիսի մի գաղափար պետք է ձևավորվի, որ մեր հաղորդակցման արդյունքը և դրա հետևանքները լինի ազգային միասնության, ազգային արժեքների, մեր ինքնության  և մեր միասնականության վրա հիմնված ուղղություններ, որովհետև, եթե չապահովենք այս ամենը, ապա դա ազդելու է  մեր այլ ինստիտուտների վրա, որոնք ապահովում են մեր անվտանգությունը։

-Պարոն Պողոսյան, կրկին վերադառնալով անվտանգության ռազմավարության հայեցակարգին՝  կցանկանայի նշեիք, թե, օրինակ,  առողջապահական անվտանգությունը, տեղեկատվական անվտանգությունը և հարակից այլ ուղղություններ արդյոք չպե՞տք է տեղ գտնեն այդ ռազմավարության մեջ։

-Առաջնահերթ խնդիրներից մեկն այն է, որ առողջապահական համակարգի նկատմամբ նոր մոտեցումներ պետք է ձևավորվեն։ Եվ այո՛, բացի դրանից՝ սոցիալական անվտանգութունն առանձին պետք է իր տեղն ունենա, ազգային անվտանգությանն  առնչվող խնդիրներն առանձին պետք է լինեն,  և, իհարկե, շատ կարևոր է տեղեկատվական անվտանգությունը նույնպես, որովհետև այս վերջինը հատկապես  իր  ուրույն ձևով մտնում է նոր մարտահրավերների շարքի մեջ։ Սրան նույնպես պետք է մեծ ուշադրություն դարձնենք։ Տեղեկատվական անվտանգության խնդիրները  ռազմավարական ողջ հաղորդակցության մեջ պետք է իսկապես պայմանավորված լինեն  ճիշտ ռազմավարություն ընտրելով, որը, բնականաբար,  թույլ կտա բարձրացնել մեր տեղեկատվական անվտանգության դիմադրողականության աստիճանը։ Վարչապետ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում մի անգամ շատ դիպուկ օրինակ բերեց, որ ինչ-որ երրորդ երկրի չորրորդ կարգիչինովնիկի հայտարարությունից Հայաստանը մեկ շաբաթ ալեկոծվում է։ Ահա պետք է մտածենք սրա շուրջ և վերանայենք մեր այս մասով մոտեցումները, որպեսզի տեղ չտանք  այդպիսի ինֆորմացիաներին։ Պետք է գիտակցենք, որ տեղեկատվական անվտանգությանը մենք ինքներս ենք նպաստում։ Այսինքն՝ այսքանով ուզում եմ ասել, որ այո՛, այս բոլոր հարցերը նույնպես պետք է տեղ գտնեն այդ ռազմավարության մեջ։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում