Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԱՄՆ-ը ձգտում է սեղմել Իրանի շուրջ սահմանափակումների օղակը

ԱՄՆ-ը Իրանի դեմ սահմանափակումների օղակն ավելի է սեղմում եւ, ըստ երեւույթին, շարունակելու է, ինչը պայմանավորված է այդ երկրում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններով։ Հունիսի 25-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ սահմանափակումներ են կիրառվել իրանական մետաղ արտադրող 8 ընկերության դեմ։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն այս առնչությամբ շեշտել է, թե այստեղից ստացվող եկամուտն Իրանը կիրառել է աշխարհի կայունությունը խախտելու նպատակով։ Նշենք, որ այս ոլորտը սահմանափակումների է ենթարկվել դեռեւս 2019 թ. մայիսին, երբ ԱՄՆ-ն օտարերկրյա ընկերություններին արգելել է Իրան պղնձի, ալյումինի, երկաթի ու պողպատի արտահանումը՝ պատճառաբանելով, որ դրանք կիրառվում են Իրանի հրթիռաշինության ոլորտում։ Սահմանափակումներ են կիրառվել նաեւ մետաղյա իրեր արտադրող 3 իրանական ընկերության նկատմամբ։

2018 թ., երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Իրանի երկաթի, ալյումինի, պողպատի եւ պղնձի արդյունաբերության դեմ սահմանափակումների հրամանագիրը, շեշտել է, որ, այդպիսով, էներգակիրներից հետո թիրախ է դարձել Իրանի արտահանման ամենախոշոր ոլորտը։ Թեեւ ընթացիկ տարում Իրանը մետաղի եւ, մասնավորապես, պողպատի արտադրության վերաբերյալ դեռեւս որեւէ զեկույց չի ներկայացրել, սակայն պողպատի արտադրության համաշխարհային ասոցիացիայի զեկույցների համաձայն, ընթացիկ տարվա հունվարին Իրանի արտադրությունը կազմել է 2 միլիոն 850 տոննա, սակայն ապրիլին կտրուկ անկում արձանագրելով՝ կազմել է 1 միլիոն 790 տոննա, իսկ մայիսին կրկին աճելով՝ 2 միլիոն 350 տոննա։

Նոր սահմանափակումները լուրջ հարված են Իրանի ծանր արդյունաբերությանը, հաշվի առնելով նախորդ սահմանափակումներն ու համավարակի պատճառած հետեւանքները, քանի որ այն զգալի թվով կարող է համալրել գործազուրկների բանակը, եւ կկրճատվի արտահանումը։ Բացառված չէ, որ նոր սահմանափակումներն անդրադառնան նաեւ ազգային արժույթի արժեզրկման վրա, ինչպես տեղի ունեցավ հունիսի 19-ին Իրանի դեմ ՄԱԳԱՏԷ-ի տնօրենների հաստատած բանաձեւից հետո. հունիսի 20-ին ազգային արժույթը 1,1 տոկոսով արժեզրկվեց, մեկ դոլարի գինը հատեց 19 հազար թումանի սահմանը։ Թեեւ կառավարության ջանքերի շնորհիվ հունիսի 25-ին արդեն կարգավորվել է եւ կազմում է 18 հազար թումանից մի քիչ ավելի։

Հաջորդ քայլով Միացյալ Նահանգները ձգտելու է անժամկետ երկարաձգել ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ կիրառված զենք-զինամթերքի սահմանափակումը։ Իրան-5+1 համաձայնագրի եւ այդ առնչությամբ ՄԱԿ-ի 2231 բանաձեւի համաձայն՝ դրանք պետք է վերանան ընթացիկ տարվա հոկտեմբերին, ինչին խիստ դեմ է ԱՄՆ-ն, իսկ Գերմանիան, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան մտահոգություն են արտահայտել այդ առնչությամբ։ ԱՄՆ-ն դեռեւս մայիսին իր եվրոպացի դաշնակիցներին է ներկայացրել մի նախագիծ, որով պահանջվում է ոչ թե վերացնել Իրանի դեմ այդ սահմանափակումները, այլ դարձնել անժամկետ։ Այժմ նախագիծը տրամադրվել է նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր անդամներին։ Սակայն խորհրդի մշտական անդամներ Չինաստանն ու Ռուսաստանը, որոնք ունեն վետոյի իրավունք, դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի նոր բանաձեւի նախագծին։

Այլ կերպ ասած, մեծ հավանականությամբ, ԱՄՆ-ի ներկայացրած նախագիծը չի հաստատվելու անվտանգության խորհրդում։ Այս դեպքում ԱՄՆ-ն հայտնել է, թե դրան հասնելու համար կկիրառի բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ խորհրդին ներկայացնել նոր նախագիծ, օգտվելով Իրան-5+1 համաձայնագրով տարաձայնությունները լուծելու համար նախատեսված գործիքակազմից, որով կվերականգնվեն Իրանի դեմ կիրառված ՄԱԿ-ի ողջ սահմանափակումները։ Սա եւս խնդրահարույց է, քանի որ ԱՄՆ-ն հեռացել է համաձայնությունից, ինչպես նախօրոք հայտարարել էին Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, Վաշինգտոնն այլեւս իրավասու չէ օգտվելու համաձայնությունից, այդ թվում՝ տարաձայնությունները վերացնելու գործիքակազմից։

Ինչպես նշել են միջազգային ԶԼՄ-ները, ԱՄՆ ներկայացրած բանաձեւի նախագծի շուրջ քննարկումներն սկսվել են արդեն հունիսի 24-ից, որոնք, նշյալ աղբյուրների համաձայն, խիստ աղմկոտ են լինելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում