Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

Թուրքիայում ուզում են Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք

Թուրքական «Վաթան» կուսակցությունն օնլայն ձեւաչափով անցկացրած աշխատանքային խորհրդակցությունում ներկայացրել է Սեւ ծով – միջերկրածովյան բարեկամության ու խաղաղության պլանը, որում ներառել է Ղրիմի՝ որպես ռուսական տարածք ճանաչումը։ Բացի այդ, փաստաթղթում կան նաեւ այլ առաջարկներ՝ ճանաչել Աբխազիայի Հանրապետությունը եւ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը, Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումն ու խաղաղությունն այդ երկրում, ինչպես նաեւ Լիբիայում ԱՄՆ-ի միջամտության դադարեցումը։

Ղրիմի թաթարների խորհրդի կրթության, գիտության ու երիտասարդական քաղաքականության կոմիտեի ներկայացուցիչ Լեմար Սելենդելին, հանդես գալով խորհրդակցությունում, պատմել է Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո Ղրիմում ապրող թաթարների կյանքում կատարված էական բարելավումների մասին։

«Ղրիմաթաթարական լեզուն դարձել է պաշտոնական։ Մենք ստացել ենք Ռուսաստանի մյուս թյուրք ժողովուրդների իրավունքները։ Մոտ 25 տարվա ընթացքում վատ պայմաններում ենք ապրել, ճանապարհները քանդված էին, դպրոցներ չէին կառուցվում։ Վերջին 5 տարում այդ խնդիրներն սկսել են լուծվել։ Ղրիմյան թաթարների տնտեսական դրությունն սկսել է բարելավվել»,–ասել է նա։

Խորհրդակցության ընթացքում հանդես է եկել նաեւ «Sahipkiran» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Քյուրշադ Օրնեկը։ Նա դիմել է թուրքական ԱԳՆ-ին՝ կոչ անելով անմիջապես հարաբերություններ հաստատել Ղրիմի հետ եւ Ռուսաստանի հետ պայմանավորվածությամբ դառնալ ղրիմյան թաթարների իրավունքների երաշխավորը։

Նա պատմել է, որ անձամբ ինքը ղրիմյան ծագում ունի, 6 տարի սովորել է թերակղզում, ավարտել ռուսական բանասիրության ասպիրանտուրան ու մագիստրատուրան։ Օրնեկը վստահ է, որ գործնականում Ղրիմը «երբեք ուկրաինական հող չի եղել»։ Նրա խոսքերով՝ 6 տարվա ընթացքում ինքն այնտեղ ուկրաիներեն խոսող մարդու չի հանդիպել։

«Մեր դպրոցներն ու մզկիթները բա՞ց են Ղրիմում։ Բաց են։ Սակայն ղրիմյան քաղաքականության մեջ մեզ մոտ առայժմ չեն գործում մեր պատգամավորներն ու նախարարները։ Պետք է ուղղենք դա»,- շեշտել է փորձագետը։

Իր հերթին՝ «Վաթան» կուսակցության միջազգային հարաբերությունների բյուրոյի ղեկավար Սեմիհ Կորայը, որը նույնպես մասնակցել է խորհրդակցությանը, Սեւ ծով -միջերկրածովյան բարեկամության ու խաղաղության պլանն անվանել է գլխավոր նպատակ։ Նրա խոսքերով՝ խնդիրն այն է, որ Վաշինգտոնը մենակ թողնվի տարածաշրջանում, եւ իրացվի համապարփակ ռազմավարություն՝ հիմնված եվրասիական համագործակցության ու Արեւմտյան Ասիայի միության վրա։ Կորայը շեշտել է, որ այդ պլանի կարեւորագույն յուրահատկությունը նրա ամբողջականությունն է։ «Այդ պլանը հիմնված է Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ համագործակցության առանցքի ամրապնդման վրա»,-հայտարարել է նա։

Ուկրաինան առաջվա պես թերակղզին իր, բայց ժամանակավորապես գրավված տարածք է համարում։ Այդ հարցում Կիեւին աջակցում են արտասահմանյան մի շարք տերություններ։

Ռուսաստանի ղեկավարությունը միեւնույն ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանի ժողովուրդներն իրենց ճակատագիրը որոշել են ժողովրդավարական ճանապարհով՝ ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի համաձայն։

Տարածքային նման փոփոխություններին չեն աջակցում նաեւ թուրքական իշխանությունները։ Ընթացիկ տարվա փետրվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին։

«Մենք շարունակում ենք պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, չենք ճանաչում Ղրիմի ապօրինի անեքսիան։ Ուկրաինայի հետ մեր սերտ հարաբերությունների կարեւոր գործոն են ղրիմյան թաթարները, շարունակում ենք հետեւել նրանց դրությանը»,–ասել է Էրդողանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թուրք գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ Ուկրաինան հույսեր է կապում Թուրքիայի օգնության հետ՝ ազատագրելու Ռուսաստանում «պահված» ուկրաինացիներին ու ղրիմյան թաթարներին։

Այնուհետեւ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ղրիմի «անեքսիայի» ու ղրիմյան թաթարների վատ դրության մասին Էրդողանի խոսքերն իրական հիմքեր չունեն, ինչում նա անձամբ կարող է համոզվել՝ այցելելով այնտեղ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում