Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Տնտեսվարողը պարտավոր է չխաբել սպառողին. շուկայում անհավասար մրցակցությունը կարող է վերանալ

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է առևտրի օբյեկտներում բուսական յուղ պարունակող կաթնամթերքները վաճառել առանձնացված հատվածում՝ «Կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող արտադրանք» հատուկ նշումով, որը կլինի ընթեռնելի և կտեղադրվի տեսանելի վայրում։ Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես՝ բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։

Համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում բնական կաթի և բուսական յուղի պարունակությամբ կաթնամթերք արտադրող տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչպես նաև խոչընդոտներ է առաջացնում վերոնշյալ ապրանքատեսակները սպառողի համար ավելի մատչելի ձևով ներկայացնելու և տարբերակելու համար։ «Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմանների ապահովումը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությունը»,- նախագծի հիմնավորման մեջ նշել է էկոնոմիկայի նախարարությունը։

 «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը նշեց՝ իրենք են արել այդ առաջարկը, քանի որ մոնիթորինգի արդյունքում պարբերաբար նկատել են սպառողներին խաբելու դեպքեր։

«Հիմա շատ սուպերմարկետներում հենց այդպես էլ վաճառում են, առանձին դարակների վրա են դնում։ Բայց մենք իրենց խնդրել էինք, որ մի քիչ ավելի տեսանելի վայրում տեղադրեն, ու եթե հնարավոր է, նշեն, որ դա կաթնամթերքային ապրանք է, ոչ թե հենց կաթնամթերք։ Շատ լավ է, որ սպառողը կարողանա տարբերել մեկը մյուսից»,- ասաց Մելիտա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ տնտեսվարողներին դրանից որևէ վնաս չի լինի, քանի որ հնարավոր է այդ արտադրանքն ավելի էժան լինի, ու դրանից գնեն սպառողները, տարբեր իրավիճակներ կան, սպառողների արձագանքը տարբեր է։ «Եթե տնտեսվարողը խառնուրդ է օգտագործում, պարտավոր է գրել, որ սպառողին չխաբի»,- շեշտեց ասոցիացիայի նախագահը։

Նրա խոսքով՝ իրենք սպառողներից բողոքներ չեն ստացել այդ առումով, իրենց աշխատակիցներն են մոնիթորինգի արդյունքում հայտնաբերել այդ խախտումները։ «Մենք ենք հայտնաբերել ու հարց բարձրացրել։ Շատ խոսեցինք, ու սկսեցին դրան ուշադրություն դարձնել։ Այն ժամանակ մենք խոսում էինք, որ եթե կաթնամթերքը պատրաստում են չոր կաթից, նորմալ է, խնդիր չկա, նույն կաթն է չորացրած վիճակում, ուղղակի այնտեղ որոշ վիտամինների կորուստ կա։

Ուրիշ ոչ մի բան։ Չոր կաթն ունի նաև իր առավելությունները։ Մի շարք հիվանդություններ, որոնք փոխանցվում են,  այդ դեպքում չեն փոխանցվի։ Բայց տնտեսվարողը պարտավոր է գրել, թե ինչքան խառնուրդ է տալիս, ինչքան թարմ կաթ է օգտագործում, ինչքան՝ չոր։ Նույնն էլ հիմա են ասում։ Բուսական յուղը այդքան էլ վախենալու բան չէ, շատ լավ է։ Եվրոպական բոլոր երկրները բուսական կաթնաթթվային այդ խառնուրդն են օգտագործում որպես բաղադրիչ։

Բուսական յուղի մեջ որևէ խնդիր չկա, ուղղակի պետք է պարտադիր նշել ապրանքի վրա այդ մասին, ու սպառողն ինքը կընտրի։ Դուք հիշում եք՝ նույնը կատարվում էր կարագի ու սպրեդի դեպքում։ Կարագն ավելի թանկ է, մենք ասում էինք՝ մի խաբեք սպառողներին։ Սպրեդն ավելի էժան պետք է վաճառեն, քան կարագը»,- մանրամասնեց Մելիտա Հակոբյանը։

«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց այս նախագիծը ու հույս հայտնեց, որ սպառողներին մոլորեցնելու ու խաբելու դեպքեր չեն գրանցվի։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում