Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին

Թուրքիան հատուկ կառույց է ստեղծում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ. կհաղթի քարոզչությո՞ւնը, թե՞ ճշմարտությունը

Թուրքիան մեծ արշավ է նախապատրաստում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առաջմղմանն ուղղված ջանքերի դեմ: Լրատվամիջոցները հաղորդում են, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմնի նիստում, որը գումարվել է նախագահ Ռ. Թ. Էրդողանի գլխավորությամբ, որոշում է ընդունվել ստեղծելու հատուկ կառույց, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության փաստի հերքմամբ:

Նոր կառույցը պետք է նոր մարտավարություն մշակի Հայոց ցեղասպանության թեմայով, ինչպես նաև իրականացնի միջազգային հարթակներում այս թեմայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին պատասխան քայլեր կազմելու գործառույթը։

Նիստի ընթացքում ընդգծվել է, որ մինչ օրս չկա մեկ միասնական մարմին, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության հերքմանն ուղղված փաստերի հավաքամամբ և միասնական քաղաքականության մշակմամբ: Էրդողանը հրահանգել է հնարավորինս արագ ավարտել նախատեսվող կառույցի ստեղծման աշխատանքները։

Ըստ թուրքական մամուլի՝ նման մարմին ստեղծելու գաղափարը ծագել է ամիսներ առաջ, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը մտավ ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ, իսկ ամերիկյան դատարաններում սկսեցին քննվել Թուրքիայի դեմ հայերի ներկայացրած հայցերը։

Նախորդ շաբաթ տեղեկացրել էինք, որ Էրդողանի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը մոտ 5 ժամ տևած դռնփակ խորհրդակցություն էր անցկացրել՝ քննարկելով այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «հայկական լոբբիի» և ընդդեմ «1915 թ. դեպքերի վերաբերյալ Թուրքիայի նկատմամբ ներկայացվող պնդումների»։ Բայց թե ինչո՞ւ է այս հարցը նման արդիականություն ստացել ներկայիս բարդ ու լարված իրավիճակում՝ դժվար է ասել:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

– Պարոն Իսպիրյան, ի՞նչ տեղեկություններ ունեք Թուրքիայի բարձրագույն խորհրդատվական մարմնի որոշման մասին և ինչո՞վ է պայմանավորված այս ակտիվությունը այսօրվա խառը ժամանակներում:

– Իմ կարծիքով՝ իրականությանը համապատասխանում է այդ տեղեկությունը, որը տարածվեց: Ավելին, հենց իշխանամետ և իշխանամերձ լրագրողն էր տարածել տեղեկությունը այդ որոշման մասին, և այդ տեղեկության մեջ այնպիսի մանրամասներ կային, որ, կարծես, նիստի մասնակիցները պատմել էին հանդիպման բովանդակությունը: Այսինքն՝ որևէ կասկած չի թողնում, որ դա իրականությանը համապատասխանում է:

Ի՞նչ էր դա նշանակում. նշանակում էր, որ հանդիպումը տեղի է ունեցել, խորհրդատվական մարմնի անդամները՝ ի դեմս անդամներից մեկի և Թուրքիայի նախագահի խորհրդականի, շեշտում են, որ անհրաժեշտ է առանձին մարմին, քանի որ թեև Թուրքիայի կառավարությանը կից գրեթե բոլոր կառույցները՝ լինեն նախարարություններ, ՊՈԱԿ-ներ կամ տարբեր տիպի հիմնադրամներ, մասնակցում են ցեղասպանության ժխտման գործողություններին, տարբեր երկրներում հայկական լոբբիի դեմ պայքար են տանում, սակայն չկա միասնական քաղաքականություն, ինչի հետևանքով, իրենց կարծիքով, իրենց աշխատանքի արդյունավետությունը ցածր է, և հայերը, ըստ իրենց տրամաբանության, կարողանում են հաղթել այս պայքարում: Հետևաբար որոշել են, որ լինի մեկ կառույց, որը կհամակարգի ողջ աշխատանքը: Այսինքն՝ ոչ թե այդ կառույցն ասում է՝ «դուք ոչինչ մի արեք, ես կանեմ», այլ պարզապես այն կլինի համակարգող կառույց: Օրինակ, կառույցը կասի՝ «X» տեղում արտաքին գործերի նախարարության «X» աշխատակիցը պետք է գնա՝ սա անի, «Y» տեղում, օրինակ, իրենց սփյուռքի հարցերով վարչությունը պետք է մի ուրիշ առաջադրանք կատարի: Այսինքն՝ աշխատանքը համակարգված լինի, կարողանան հնարավորինս համակարգված պայքարեն: Այնտեղ կլինեն նաև ֆինանսների նախարարությունը, դատախազությունը, տարբեր այլ գերատեսչություններ, և կփորձեն համակողմանի, տարբեր տեսանկյուններից մոտենալ հարցին և հասկանալ՝ որտե՞ղ կարող են խոչընդոտ հանդիսանալ Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքներին, հակաթուրքական որևէ նախաձեռնությանը և փորձեն աշխատել այդ ուղղությամբ:

Ինչո՞ւ է դա հիմա կարևոր իրենց համար. քանի որ, ինչպես արդեն նշեցի, իրենց կարծիքով՝ մինչ օրս աշխատանքները արդյունավետ չեն եղել: Այսինքն՝ եթե արդեն անցել է 2015-ը՝ կրիտիկական պահը, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և դրանից հետո աշխարհում դեռևս չեն մարել Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված նախաձեռնությունները, այդ թվում՝ նախորդ տարի ԱՄՆ Կոնգրեսում ընդունված երկու բանաձևերը, հետևաբար իրենց աշխատանքներն արդյունավետ չեն: Այլ խոսքերով՝ թուրքերի համար անբարենպաստ իրավիճակը շարունակվում: Թեև իրականում մենք այլ տեսակետ ունենք, սակայն թուրքերին այս վիճակը ձեռնտու չէ, քանի որ իրենք հետամուտ են ժխտողականության քաղաքականությանը: Իսկ 2015-ից հետո ժխտողականությունը մեկ քայլով խստացրել են: Մինչ այդ փոքր-ինչ թուլացրել էին, փորձում էին ժողովրդավարական շղարշի ներքո գործել, սակայն 2015-ից կտրուկ սահմանափակումներ մտցրեցին հենց Թուրքիայում, Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված՝ թեկուզ փոքր միջոցառումները արգելելու ճանապարհով փորձեցին ուղղակի ժխտողականությունը մի քայլ խստացնել:

– Այսինքն՝ մինչ այս համակարգված չե՞ն եղել այդ գործողությունները:

– Մինչև 2015 թվականը աշխատանքները հետևյալ կերպ էին իրականացվում: Եթե Հայաստանում ստեղծվեց հանձնաժողով, որը զբաղվում էր 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմամբ, ապա նույն կերպ նմանատիպ հանձնաժողով ստեղծվել էր Թուրքիայում, և այս հանձնաժողովը, ինչպես նաև նախարարություններն ու որոշ ինստիտուտներն էին լծված Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի գործին: Իհարկե, հիմնական որոշողը նախագահին կից հասարակության հետ կապերի վարչությունն էր, նա էր տալիս վերջնական հրահանգները, սակայն, այդուհանդերձ, աշխատանքը ցաքուցրիվ էր, ամեն մեկն ըստ իր նախաձեռնության, իր հնարավորությունների շրջանակներում փորձում էր պայքարել: Բայց այնպես չէ, որ վատ են պայքարել: Ցավոք սրտի, լավ են պայքարել, բայց ինչքան էլ որ լավ պայքարած լինեն, միևնույն է, շատ դեպքերում աշխարհում ուղղակի ճշմարտությունն են գնահատել: Ճշմարտությունը, չոր փաստերը ավելի բարձր են եղել, քան իրենց քարոզչությունը:

– Այստեղ կարելի է մեջբերել մեր ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը թեմայի վերաբերյալ, որ ինչքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրեն ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը:

– Բնականաբար:

– Դուք համաձա՞յն եք:

– Մեծ հաշվով՝ այո՛: Ինչո՞ւ եմ ասում «մեծ հաշվով», քանի որ, ցավոք սրտի, ինչքան էլ մենք խոսենք ճշմարտությունից, արդարությունից, այդուհանդերձ, ներկա պահին աշխարհաքաղաքական բոլոր զարգացումներում ամենաառանցքային կետը մնալու է տվյալ երկրի քաղաքական շահը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում