Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մխչյան գյուղի մոտ «Օպելը» բախվել է իրանական «Մաք» բեռնատարի հետնամասին, երկու երիտասարդներ տեղում մահացել են

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Արսեն Կ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ:

29-ամյա Արսեն Կ.-ին մեղադրանք էր առաջադրվել 2 մարդու մահվան ելքով վթարի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Արսեն Կ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, 2019 թվականի հունիսի լույս 20-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում իր վարած «Օպել Վեկտրա» մեքենայով բավարար տեսանելիության պայմաններում Երասխ-Երևան ավտոճանապարհի երկրորդ գոտիով դեպի Երևան ընթանալիս, Մխչյան գյուղի հատվածում թեթև մարդատար մեքենաների երթևեկության համար սահմանված 110 կմ/ժ առավելագույն  արագության պայմաններում գերազանցել է այն, մեքենան վարել է   145 կմ/ժ արագությամբ:

Ըստ մեղադրանքի՝ Արսեն Կ.-ն, չնվազեցնելով իր մեքենայի արագությունը, այն չհավասարեցնելով իրեն համընթաց երթևեկող՝ Իրանի քաղաքացի Ռաշիդ Թանհայի վարած «Մաք» մեքենայի ընթացքի արագությանը, կամ երթևեկության մյուս մասնակիցների համար անվտանգ մանևրումով չշրջանցելով  Իրանի քաղաքացու մեքենան, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան պահանջներին հակասող գործողություններ, արդյունքում՝ բախվել է «Մաք» մեքենայի հետնամասին, ինչն անզգուշությամբ առաջացրել է իր մեքենայի ուղևորներ, Մասիսի բնակիչներ, 31-ամյա Արթուր Փ.-ի և 34-ամյա Վահան Ե.-ի մահը: Ինքը՝ Արսեն Կ.-ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Դատարանում Արսեն Կ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է: Տուժողների իրավահաջորդները նշել են, թե ամբաստանյալի դեմ բողոք, պահանջ չունեն:

Դատարանը հաշվի է առել, որ Արսեն Կ.-ի խնամքին են երեք անչափահաս երեխաները, ծնված՝ 2012, 2014 և 2018 թվականներին:

Բնակության վայրից Արսեն Կ.-ին տրված դրական բնութագրում նշվել է, որ նա «լավ հարևան է, հոգատար զավակ, աշխատասեր, ազնիվ, պարտաճանաչ մարդ…»: Ծնողները գտնվում են Արսենի խնամքի տակ, նրա խնամքի տակ է հիվանդ պապը:

Վատառողջ է նաև մայրը: Ինքը՝ Արսեն Կ.-ն վթարի հետևանքով նույնպես վատառողջ է, երրորդ խմբի հաշմանդամ:

Դատարանը Արսեն Կ.-ի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել պատահարի պահին ալկոհոլի ազդեցության տակ գտնվելը: Դատարանը հաշվի է առել, որ Արսեն Կ.-ն տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում, գերազանցել է սահմանված առավելագույն արագությունը:

Արսեն Կ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով, դատապարտվել է 4 տարի 6 ամիս իրական ազատազրկման՝ 2 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի սկիզբը պետք է հաշվվի Արսեն Կ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել Արսեն Կ.-ի շահերի պաշտպանն ու տուժողի իրավահաջորդը: Երկուսի պահանջը նույնն էր՝ Արսեն Կ.-ին իրական ազատազրկման չդատապարտել, նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան:

Ըստ պաշտպան Վ. Ամիրջանյանի՝ չնայած իր պաշտպանյալը վթարի պահին եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում, այնուամենայնիվ, նրա անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունն  ու պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը, նաև այն հանգամանքը, որ տուժողների իրավահաջորդները նրա դեմ բողոք, պահանջ չունեն, բավարար են, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր լինի առանց իրական պատիժ կրելու և հիմք են պայմանական դատապարտություն կիրառելու համար:

Պաշտպանը նշել է, որ Արսեն Կ.-ն դեպքի ժամանակ ստացել է ծանր վնասվածքներ՝ պոլիտրավմա, լյարդի պատռվածք, կոտրվածքներ, նա մի քանի վիրահատության է ենթարկվել, ստացել է հաշմանդամության երրորդ կարգ, տեղաշարժվում է ձեռնափայտի օգնությամբ: Արսեն Կ.-ն ընտանիքի միակ կերակրողն է, նրա խնամքին երեք անչափահաս երեխաներն են, վատառողջ ծնողներն ու պապիկը: Տուժողների իրավահաջորդները ոչ միայն բողոք, պահանջ չեն ներկայացրել,  խնդրել են Արսեն Կ.-ին ազատազրկման չդատապարտել: Տուժողների իրավահաջորդներից մեկը՝ բողոքաբերը, նշել է, որ Արսենը ազատության մեջ մնալով՝ իր մահացած որդու փոխարեն իրեն կօգնի ամեն հարցում…

Տուժողի իրավահաջորդը վերաքննիչ դատարանում նշել է, որ Արսենին իր որդուց չի տարբերել, ճիշտ է՝ իր որդին ներկայումս ողջ չէ, և ստացվում է, որ պատճառը եղել է Արսենը, բայց դա եղել է անզգուշության հետևանք, Արսենը իր որդու հետ եղբոր պես էր, նա երբեք չէր ցանկանա, որ նման բան լիներ, ուստի ինքը չի ցանկանում, որ խորտակվի Արսենի ճակատագիրը: Ինքը Արսենից կարող  է առնել… իր որդու կարոտը… Արսենը կարող է հոգալ իր կարիքները, իր հույսն ու հավատը մնացել է Արսենը, իսկ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել իր ելույթն ու խնդրանքը:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ Արսենը արդեն իսկ պատժվել է՝ կորցնելով երկու մտերիմ ընկերներին: Ինքը տեսել է Արսենի հոգեվիճակը, նրա ապրումներն անտանելի են անգամ հիմա, երբ որոշակի ժամանակ է անցել: Ինքը, որպես որդեկորույս մայր, չի ցանկանա, որ այդ երեխայի, նրա մանկահասակ երեխաների  ճակատագիրը խեղվի, որ Արսենը հայտնվի կալանավայրում: Տուժողի իրավահաջորդը խնդրել է, որ Արսենը մնա ազատության մեջ…

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Տ. Սահակյան, Ռ. Բարսեղյան, Լ. Աբգարյան կազմով, եզրահանգել է, որ Արսեն Կ.-ն չի ցուցաբերել բավարար զգոնություն, եղել է ոչ սթափ վիճակում, գերազանցել է սահմանված առավելագույն արագությունը, երկու երիտասարդ զրկվել է կյանքից: Այս պարագայում պատճառված վնասը վկայում է հանցագործության բարձր հանրային վտանգավորության, հետևաբար՝ խիստ պատժելիության մասին:

Վերաքննիչ դատարանը մերժել է Արսեն Կ.-ի շահերի պաշտպանի և տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքները՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 4 տարի 6 ամիս ազատազրկումով, թողնելով անփոփոխ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում