Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

«Արմենիկումի» հանդեպ քողարկված քաղաքական հակազդեցություն է. որոշ մարդիկ դեղամիջոցը կապում են Սերժ Սարգսյանի անվան հետ

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար, «Արմենիկում» պետական բաժնետիրական ընկերության առաջին գործադիր տնօրեն (1999թ․) Արման Մելիքյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում էր կատարել։

«Արդեն ասել եմ, որ Արսեն Թորոսյանը, փաստորեն, սաբոտաժի է ենթարկում «Արմենիկում» դեղամիջոցի հակակորոնավիրուսային ազդեցությունը լեգալ հիմունքներով չեզոք մասնագիտացված, միջազգային բարձր վարկ ունեցող կազմակերպության կողմից ստուգելու հայտը: Քանի որ այսօրինակ մերժման բժշկական, մասնագիտական հիմքերը բացակայում են, ստիպված հանգում եմ այն եզրակացության, որ գոյություն ունեն այլ պատճառներ, որոնցից մեկնումեկը կամ որոնց համակցությունը հանգեցրել է Արսեն Թորոսյանի այսօրինակ պահվածքի: Այդ պատճառները կարող են ունենալ ներքաղաքական կամ անձնական բնույթ, կարող են նաև թելադրված լինել արտաքին միջավայրից կողմից: Ընդ որում, դրանց բացահայտումը նաև լույս կսփռի այն հարցի վրա, թե արդյոք այս դեպքում կա ներքաղաքական պատվեր, թե նախարար Թորոսյանը պարզապես թաքնվելով վարչապետ Փաշինյանի լայն քաղաքական թիկունքի ստվերում ինչ-ինչ խնդիրներ է լուծում, որոնք ՀՀ պետության և քաղաքացիների իրական շահերի հետ առնչություն չունեն։

«Վարկածների քննությունը սկսենք նախարար Թորոսյանի՝ կորոնավիրուսով հիվանդներին «Պլակվենիլ» դեղամիջոցով բուժելու վերաբերյալ 2020թ. մարտի 25-ի թիվ 1090-Ա հրամանից (ապրիլի 28 թիվ 1370-Ա հրամանով հաստատված նոր խմբագրությամբ): Այդ դեղամիջոցը դեռևս կլինիկական փորձարկումներ չի անցել և նախատեսված չէ բուժման համար: Ավելին՝ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ միջազգային կառույցներն արդեն անգամ նպատակահարմար չեն գտնում այդ դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, քանի որ նկատվել է, որ դեղամիջոցն ընդունած հիվանդների շրջանում մահացությունն ավելի բարձր է, քան չընդունածների մոտ: Հայաստանում այս դեղամիջոցն անգամ չի էլ փորձարկվում՝ այն անմիջապես կիրառվում է «բուժման» համար և հնարավոր էլ չէ պարզել՝ մարդիկ մահանում են վիրուսից, թե այդ դեղամիջոցից: Երևում է, Արսեն Թորոսյանը «Պլակվենիլ» դեղամիջոցին ապօրինաբար կանաչ լույս է տվել և առանց փորձարկելու հրահանգել դրանով մարդկանց բուժել/սպանել, մինչդեռ հայրենական արտադրության դեղամիջոցի հակակորոնավիրուսային հատկանիշները լեգալ ստուգելու միանգամայն օրինական հայտը պաշտոնապես ներկայացնելու խնդրում անհաղթահարելի խոչընդոտներ է հարուցել:

Ինչպես հասկանալ այս բացառիկ ապօրինությունը կամ կանխակալությունը: Ասում են, որ «Պլակվենիլ» դեղամիջոցի մեծ խմբաքանակ է բերվել Հայաստան: Բնական է, որ այս ամենը ստիպում է առաջին հերթին մտածել, որ գործողության է դրված ինչ-ինչ մարդկանց անձնական նյութական շահերն ապահովելու մեխանիզմ: Բայց դա արդեն առանձին խնդիր է, իսկ ես պնդում եմ, որ «Արմենիկումի» հանդեպ «անբացատրելի» խտրական մոտեցումը պետք է ժամ առաջ վերացվի»,-մասնավորապես գրել էր նա:

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Արման Մելիքյանի հետ։

Հարցարույցը ներկայացնում ենք ստորև․

-Պարոն Մելիքյան, Դուք ուշագրավ գրառում էիք կատարել՝  ընդգծելով, որ առողջապահության նախարար Արսեն  Թորոսյանը սաբոտաժի է ենթարկում «Արմենիկում» դեղամիջոցի հակակորոնավիրուսային ազդեցությունը լեգալ հիմունքներով չեզոք մասնագիտացված, միջազգային բարձր վարկ ունեցող կազմակերպության կողմից ստուգելու հայտը:

«Քանի որ այսօրինակ մերժման բժշկական, մասնագիտական հիմքերը բացակայում են, ստիպված հանգում եմ այն եզրակացության, որ գոյություն ունեն այլ պատճառներ, որոնցից մեկնումեկը կամ որոնց համակցությունը հանգեցրել է Արսեն Թորոսյանի այսօրինակ պահվածքի»

Կխնդրեմ ավելի  մանրամասն  ներկայացնել, թե ո՞րոնք են այդ պատճառները Ձեր դիտարկմամբ, ինչո՞վ է պայմանավորված Թորոսյանի այդ  վարքագիծը:

-Համոզված եմ, որ Հայաստանում մոլեգնող կորոնավիրուսային համաճարակի պայմաններում մեր իշխաննությունները պարտավոր են օգտագործել բոլոր հնարավորություններն այդ մահաբեր չարիքը հաղթահարելու համար: Այդպիսի հնարավորություն կարող էր տալ «Արմենիկում» դեղամիջոցը, որը քսան տարուց ավելի է, ինչ կիրառվում է բժշկության մեջ և որի 30% մասնաբաժնի շահառուն Հայաստանի Հանրապետությունն է: Դրա նախատիպը ստեղծվել էր հատկապես կենդանական պոպուլյացիաներում շրջանառվող վիրուսային և բակտերիալ վարակների դեմ պայքարելու համար: Հետագայում դեղամիջոցը կատարելագործվել է, Հայաստանում անցել է կլինիկական փորձարկումներ, պաշտոնական գրանցում է ստացել և կիրառվել ՁԻԱՀ-ի և որոշ այլ հիվանդությունների բուժման ժամանակ: Կլինիկական փորձարկումների անցկացման հարցում մասնագիտացված և իր գործում լավ համբավ ունեցող FMD K&L միջազգային ընկերության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Արմենիկումի» հակակորոնավիրուսային ազդեցությունը կլինիկական փորձարկումների ընթացքում ստուգելու վերաբերյալ, ընդ որում, պետությանը դա մեկ լումա գումար էլ չէր արժենալու: Ցավոք, այս գործընթացը հանդիպեց ՀՀ առողջապահության նախարարի տարօրինակ հակազդեցությանը: Բանն այն է, որ կլինիկական փորձարկումներ անցկացնելու վերաբերյալ հայտ ներկայացնելու համար հայտատու կազմակերպությունը պետք է նախապես պայմանագիր կնքի այն բուժհիմնարկի հետ, որտեղ նախատեսվում է այդ աշխատանքը կատարել: Այդ պայմանագիրն ունենալուց հետո միայն հայտատուն կարող է դիմել ՀՀ առողջապահության նախարարություն՝ վերջինիս համաձայնությունը ստանալու ակնկալիքով: Մարդիկ հանդիպել են ԱՆ ներկայացուցիչների հետ, որոնք առաջարկել են համագործակցել կորոնավիրուսով զբաղվող կոնկրետ բուժհաստատության հետ, իսկ հետո պարզվել է, որ ներքին կարգով առաջարկված բուժհիմնարկի ղեկավարին խորհուրդ է տրվել հեռու մնալ այդ գործից: Այսինքն, մի իրավիճակ է ստեղծվել, երբ պետական պաշտոնյան, անհայտ դրդապատճառներից ելնելով, փակել է պետական մասնաբաժնով դեղամիջոցի ճանապարհն, այն էլ այս ծանրագույն պայմաններում: Ըստ կլինիկական փորձարկումների նախատեսվող ծրագրի արդեն 18-20 օրվա ընթացքում հնարավոր կլինի գիտականորեն հիմնավորված ձևով պարզել «Արմենիկումի» հակակորոնավիրուսային արդյունավետության աստիճանը: Եթե հարցն անհարկի կերպով այսքան չձգձգվեր մենք առնվազն մեկ ամիս առաջ արդեն կունենայինք այս չարիքին հակազդելու միջոց: Դա կլինի Արտաշատի բժշկական կենտրոնում, թե մեկ ուրիշ բուժհաստատությունում, իմ համոզմամբ, այդ աշխատանքները ժամ առաջ պետք է մեկնարկեն: Իսկ նախարար Թորոսյանի այդօրինակ պահվածքի իրական պատճառների վերաբերյալ ես միայն ենթադրություններ կարող եմ անել: Այդ պահվածքի մասնագիտական բացատրությունը չի տրվում և, իմ կարծիքով, գոյություն չունի: Դրա համար է, որ ես այդ պահվածքը սաբոտաժ եմ որակում՝ պետական պաշտոնյայի գործողությունները պետությանը ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի վնաս են պատճառում: Հիրավի պետությունը վատ մենեջեր է: Ի դեպ, ընդգծեմ նաև այն, որ «Արմենիկում» դեղամիջոցը կողմնակի բացասական ազդեցություն չի թողնում՝ դեղամիջոցն ընդունած մոտ հինգ հազար հիվանդների հետ աշխատանքի փորձն է դա ապացուցել։

-Ձեր գրառման մեջ «Պլակվենիլ» դեղամիջոցի մասին էիք հիշատակել՝ նշելով, որ Թորոսյանը այս դեղամիջոցին ապօրինաբար կանաչ լույս է տվել և առանց փորձարկելու հրահանգել դրանով մարդկանց բուժել/սպանել, մինչդեռ հայրենական արտադրության դեղամիջոցի հակակորոնավիրուսային հատկանիշները լեգալ ստուգելու միանգամայն օրինական հայտը պաշտոնապես ներկայացնելու խնդրում անհաղթահարելի խոչընդոտներ է հարուցել: Խնդրում եմ առավել մանրամասն ներկայացնել այս մասով Ձեր կասկածները, ենթադրությունները: Այսինքն՝ Թորոսյանի գործողությունների մեջ կոնկրետ միտում եք տեսնո՞ւմ քաղաքացիների կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող։

Արդեն ասացի, որ նախարարի կողմից «Արմենիկումի» հանդեպ այսօրինակ կանխակալ վերաբերմունքի իրական պատճառներն ինձ հայտնի չեն: Համենայնդեպս, որևէ մասնագիտական հիմնավորում չի բերվում, դրա փոխարեն քողարկված հակազդեցություն կա: Հավանական եմ համարում, որ կա քաղաքական պատվեր: Գուցե մարդիկ կան, որ կապում են դեղամիջոցը Սերժ Սարգսյանի անվան հետ: Եթե այդպես է, ապա նրանք խորապես սխալվում են: «Արմենիկումը» քաղաքական կողմնորոշում չունեցող, ապաքաղաքական դեղամիջոց է, որն օժտված է շատ ուշագրավ բուժիչ հատկանիշներով և հաջողության դեպքում դրանք կարող են այսօր շատ օգտակար լինել մեր ժողովրդի, մեր պետության համար: Իսկ թե պարոն Սարգսյանի անվան հետ ասոցացվելու մտավախություն կա, ապա կարող եմ ասել, որ «Արմենիկումի» հետ կապված աշխատանքի մեկնարկը տրվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանձնարարությամբ դեռևս 1997 թվականին:

Ինչ վերաբերում է Թորոսյանին, ապա քավ լիցի, երբևէ չեմ կարող պատկերացնել, որ նախարար Արսեն Թորոսյանը կարող է միտումնավոր, նպատակաուղղված կերպով վտանգել մարդկանց կյանքը: Սակայն մարդկանց կյանքը կարող է վտանգի ենթարկել պատասխանատու պաշտոնյաների անփութությունը, կամ ինչ-ինչ հարցերի չտիրապետելը: Ի վերջո այստեղ իրենց դերը կարող են ունենալ անբարեխիղճ խորհրդականների վատ խորհուրդները և այլն: Չփորձելով պարզել, թե «Պլակվենիլի» դեպքում գործոններից որ մեկն է դեր կատարել, ես հիմնվում եմ առողջապահության նախարարի երկու հրամանների համակցության վրա, որոնց համաձայն նշված դեղամիջոցը կիրառելի էր համարվել կորոնավիրուսային վարակով հիվանդների բուժման համար։ Այդ դեղամիջոցը դեռ նոր էր կլինիկական փորձարկումների մեջ ներառվել կորոնավիրուսի դեմ դրա արդյունավետությունը ստուգելու համար, իսկ մայիսին անգամ այդ փորձարկումներն են դադարեցվել, քանի որ պարզվել է, որ «Պլակվենիլ» ստացած հիվանդների խմբում մահացությունն ավելի բարձր է եղել, քան չստացածների մոտ: Այստեղ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է անմիջականորեն բուժման համար կիրառվել մի դեղամիջոց, որը դրա համար անհրաժեշտ կլինիկական փորձարկումները չի անցել, մինչդեռ հայրենական արտադրության վաղուց հայտնի դեղամիջոցն օրինական ճանապարհով հետազոտելու հայտն անգամ ձևակերպելու հարցում հակազդում են այս անհասկանալի համառությամբ։

-Պարոն Մելիքյան, Ձեր  վերոնշյալ հայտարարության մասով՝ դիմե՞լ եք իրավապահներին կամ դիմելո՞ւ եք՝ առավել հանգամանալից  քննության առարկա դարձնելու համար այս ամենը։

Ես իմ մոտեցումներն արդեն հրապարակավ արտահայտել եմ և այս պահին մտահոգությունս մեկն է՝ «Արմենիկումի» հանդեպ այս կանխակալ վերաբերմունքը պետք է հաղթահարվի: Իրավապահներին երբևէ չեմ դիմել նախկինում և այժմ ևս նման նպատակ կամ ցանկություն չունեմ: Իսկ «Արմենիկումի» պարագայում հաջողությունը բոլորինս է լինելու և կարող է դառնալ ոչ միայն առողջապահական, այլև նյութական, քաղաքական ու բարոյական լրջագույն ձեռքբերում, մինչդեռ եթե սպասելիքները չարդարանան, ապա դա որևէ մեկին անմիջական առողջական, նյութական կամ բարոյական վնաս չի պատճառի։

-Կոռուպցիոն ռիսկեր տեսնո՞ւմ եք Թորոսյանի  այս մասով գործողությունների մեջ։

-Տեսականորեն կոռուպցիոն ռիսկեր կարելի է տեսնել: Բայց տեսնելը մեկ բան է, իսկ դրանք հաստատելը բոլորովին ուրիշ։ Դրանց հանդեպ անհրաժեշտ է ուշադիր լինել, բարձրաձայնել մտահոգությունները, բայց այդ մտահոգությունների ուսումնասիրությունը, կոռուպցիոն գործողությունների կանխումը կամ բացահայտումը մասնագիտական մոտեցում են պահանջում։

-Քանի որ Ձեր  գրառումը հասցեագրել էիք վարչապետ Փաշինյանին՝ կխնդրեմ ասել, թե ի՞նչ  եք ակնկալում վարչապետից, ի՞նչ քայլեր պետք է ըստ Ձեզ նա ձեռնարկի այս մասով:

-Վարչապետ Փաշինյանը Հայաստանում առկա իրավիճակի քաղաքական պատասխանատուն է և ես գտնում եմ, որ այս հարցում հենց նա պետք է միջամտի հայրենական արտադրության դեղամիջոցի առջև հարուցվող անհարկի, վնասակար խոչընդոտները վերացնելու համար։ Այդ խոչընդոտները իրավական կամ մասնագիտական հիմնավորում չունեն։ Նորից եմ ուզում կրկնել՝ «Արմենիկումը» քաղաքական գունավորում չունի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում