Friday, 29 03 2024
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ

Ժողովուրդն իմաստուն է՝ ղազագիր գրած վեցնոցների վերադարձը թույլ չի տալու. Վարդան Մալխասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, ի՞նչ սպասել դատարանների վերջին հայտնի որոշումներից հետո։ Նկատի ունեմ՝  Ռ. Քոչարյանի խափանման միջոցը չփոխելն ու  Գ. Ծառուկյանին չկալանավորելու որոշոմը։ Արդյոք իշխանություններին տապալել ցանկացող ուժերը  կմիավորվե՞ն։

– Ես մեծ վտանգներ նրանցից չեմ սպասում։ Նրանք ոչ միայն մերժվել են մեր ժողովրդի կողմից, այլև ձեռք են բերել մեր ժողովրդի գրեթե 99 կամ 100 տոկոսի ծայրահեղ ատելությունը։ Կեղծիքի, խավարի, չարիքի, սրիկայության դարաշրջանը վերջանում է,  ժողովուրդն էլ խելացի է դառնում, գիտի՝ ով ով է, երբեք նրանց ասպարեզ չի բերի: Ինչքան էլ ժողովրդին մեղադրենք, մեր ժողովուրդն իմաստուն է, ամեն ինչ տեսնում է ու գիտի։ Նրանք հույսը դրել են արտաքին ուժերի վրա, որ դրսից տղա կբերեն, Ռուսաստանը կաջակցի, բայց նրանք կորցրել են հայ ժողովրդի վստահությունը։ Հիմա եկել են Նարեկացու «Ողբի» ժամանակները, որ ասում է՝ գողերն ազնիվ են դարձել, պոռնիկները՝ բարոյական ու կույս, լրբերը սրբեր են դարձել, սերը սրբել են տարել։ Հիմա այդ լրբերը բացահայտեցին ամենը, երկիրը սրբեցին-տարան, քոքից կողոպտել են բոլոր երանգներով։ Ժողովուրդն այդ կողոպտիչների շուրջը երբեք չի համախմբվի։ Միգուցե նրանք   վարձկաններ հավաքեն, բերեն հրապարակ, բայց փողով հեղափոխության ալիք առաջ չեն կարող բերել։ Դա անտրամաբանական է, ես պարզապես զարմանում եմ նրանց մտածողության վրա։ Առանց ժողովրդի աջակցության այդպիսի մեծ բաներից են խոսում: Պետք է, ընդհակառակը, կանգնեն պատմության, ժողովրդի, օրենքի ու արդարության դատաստանի առաջ ու պատասխան տան այն մեղքերի համար, որ գործել են հայ ժողովրդի առաջ։ Բայց հակառակը՝ ոչ մի զղջում, ոչ մի մեղայական։ Ընդհակառակը՝ այդ թափթփուկներից մեկը հայտարարեց, որ պատրաստվում է ոտքերը սրբել մեզ վրա։ Մենք այդքանից հետո նրանց պետք է հանդուրժե՞նք. դա բացառված է, անհնարին բան է։

– Նրանք կարո՞ղ են համախմբել հանրության այն շերտերին, որոնց մեջ հեղափոխությունից հետո հիասթափություն է առաջացել։

– Չեն կարող համախմբել, որովհետև ժողովուրդը գիտի՝ ում հետևից ինչի համար գնա։ Փողն իրենց ձեռքին է, կարող են վարձկաններ հավաքել, բայց համաժողովրդական շարժում չեն կարող առաջ բերել։ Դա տրամաբանությունից դուրս է, ամեն ինչի կհավատամ՝ բացի դրանից։ Դրանք շատ խորքային վնասներ են տվել ժողովրդին, ու ժողովուրդը դա գիտի։ Եթե ընտրություններին էլ համատարած փող չբաժանեին, ո՛չ Ծառուկյանը, ո՛չ Հանրապետականը, ո՛չ Դաշնակցությունը մի տոկոս քվե չէին ստանա։ Դրանց իշխանությունը տեսել ենք, իշխանությունը դարձրել էին միջոց՝ իրենց ու յուրայինների ծայրահեղ հարստացման համար։ Ազգային դրամը փոխեցին ազգային պետականության ու գաղափարախոսության հետ։ Դրանց Աստվածը փողն էր, կուսակցությունների միակ գաղափարախոսությունն էլ՝ դրամը։ Կենացներ են խմում ազգի մասին ու մինչև վերջին կոպեկը թալանում այդ ազգին։ Մարդիկ կան ասում են՝ կոշտ մեթոդներ մի կիրառեք, հաշտվեք, սևերի ու սպիտակների մի բաժանվեք, մարդկանց բանտերը մի լցրեք…. բայց ի՞նչ են արել նախկինները, որ այդ ատելությունը մի քիչ գոնե նվազի։ Զղջացե՞լ են, վերադարձրե՞լ են թալանն ու գողոնը, վնասնե՞րն են հատուցել, թե՞ հակառակը՝ պատրաստվում են ոտքերը սրբել հայ ժողովրդի վրա։ Արժեքային համակարգից զուրկ այդ տեսակը մարտնչող տգիտությամբ ծառայել է  Սերժ Սարգսյանին՝ նույնիսկ նվաստացման գնով։ Բամփում էին գլխներին՝ իրենք շարունակում էին ծառայել Սերժ Սարգսյանին։ Նրանք քրեաօլիգարխիայի վեցնոցներն են՝ ղազագիր գրած։ Շատերը հիշում են  նրանց անցյալը, ու ոչ ոք այդ վեցնոցներին չի հանդուրժելու։ Մի ուրիշ բան ասեմ՝ սրանք ինչքան ակտիվանում են, Փաշինյանի վարկանիշն այնքան բարձրանում է։ Ժողովուրդը գիտի, որ Փաշինյանն ուզում է նրանց հանցանքները բացահայտել, ժողովուրդն արդարության կարոտ է։ Իշխանությունները, ճիշտ է, վախվորած քայլերով, բայց նրանց քայլերը բացահայտելու են, ու ժողովուրդը դա տեսնում է, հետևաբար կանգնելու է իշխանությունների  թիկունքին մինչև վերջ։ Ժողովուրդը չի թողնելու, որ նրանք ռուսական ուժերի չորրորդ, հինգերորդ ու տասներորդ էշելոնների հորդորներով այստեղ խժդժություններ իրականացնեն։ Եթե ռևանշիստները ժողովրդին խաբելով գան իշխանության, հայ ժողովուրդը կկորցնի իր պետականությունը ու այլևս երբեք որևէ քաղաքական ուժի չի հավատա։

– Միևնույն ժամանակ՝ իշխանություններն են դանդաղում, երկու տարի անց նոր Սահմանադրական դատարանի հարց են լուծում։

– Այո՛, դանդաղում են։ Այս իրավիճակն էլ  առաջ է գալիս հենց իշխանությունների դանդաղկոտության հետևանքով։ Այդ հարցերը պետք է լուծվեին հենց հեղափոխության առաջին օրերի ընթացքում։ Բայց նրանք զգուշավոր էին։ Ինչի՞ համար զիջեցին, արդյոք որևէ մեկը զղջացե՞լ է, որ իրենց զիջենք։

Հիմա էլ ընկել են հոգեխանգարմունքի մեջ, որովհետև կորցրին վերջին բաստիոնը՝ չհասկանալով, որ այդ բաստիոնը ղեկավարողը զուրկ է տարրական արժանապատվությունից։ Եթե նրան՝ Հրայր Թովմասյանին, նշանակեն ՍԴ պահակ՝ կհամաձայնի, որովհետև տարրական մարդկային արժանապատվություն չունի։ Նրանք ուզում են կառչել մինչև վերջին հնարավորությունից՝ միայն մնան այդ շենքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում