Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Հայաստանը դեռ երկար ժամանակ զբոսաշրջային ցանկալի ուղղություն չի լինի

Արդեն երեք ամիս է՝ Հայաստանը ներքաշված է կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում։ Փակ են երկրների միջև սահմանները, զբոսաշրջություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Հայաստանում կորոնավիրուսային համավարակից ամենաշատը տուժած ոլորտը հենց զբոսաշրջությունն է՝ իր բոլոր բաղադրիչներով՝ ներգնա տուրիզմ, այդ թվում՝ հյուրանոցներ, տուրիստական գործակալություններ, տրանսպորտային ընկերություններ, զբոսավարներ և այլն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հյուրանոցների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Լիլիթ Դանիելյանը ևս մեկ անգամ կառավարության ուշադրությունը խնդրեց կենտրոնացնել այս ոլորտի վրա: Ասոցիացիան մի քանի անգամ պաշտոնական հայտարարություն-առաջարկով հանդես եկել է՝ դիմելով կառավարությանը և կոչ անելով արագ ձեռնարկել քայլեր ոլորտը կործանումից փրկելու համար:

«Այս իրավիճակը դեռ երեք ամիս առաջ մեր ոլորտի մասնագետները կանխատեսել էին և բազմիցս կիսվել իրենց մտավախությամբ ՀՀ կառավարության պատկան մարմինների, այդ թվում՝ Զբոսաշրջության կոմիտեի, էկոնոմիկայի նախարարության, ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ, բայց ապարդյուն։ Հասկանալով ճգնաժամի խորությունը և արագ գործելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հյուրանոցների ասոցիացիայի մասնագետներով ուսումնասիրեցինք մեր ոլորտին օգնելու համաշխարհային փորձը՝ ամենակարևոր և անհրաժեշտ լուծումների փաթեթ կազմելու և այն ՀՀ կառավարությանը փոխանցելու նպատակով»,- ասաց գործադիր տնօրենը:

Այդ լուծումները մանրամասն նկարագրված են կառավարությանն ուղղված բաց նամակում: Ասոցիացիան առաջարկում է հետևյալ լուծումները.

– Ազատել զբոսաշրջային ոլորտում գործող ընկերություններին (հյուրանոցներին, հյուրատներին, տրանսպորտային ընկերություններին, տուրիստական գործակալություններին և այլոց) բոլոր հարկային պարտավորություններից և պարտադիր վճարներից, որոնք առաջացել են և կառաջանան 2020թ․ մարտի 1-ից մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում,

– 2020թ․ մարտ, ապրիլ և արդեն մայիս ամիսների համար կատարված վճարումները ընդունել որպես կանխավճար,

– 2020թ․-ի մայիսից սկսած՝ սուբսիդավորել սույն ընկերություններում մարտի 16-ի դրությամբ գրանցված աշխատակիցների աշխատավարձի առնվազն 50%-ը՝ մինչև ապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը, անհրաժեշտության դեպքում՝ մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ներառյալ,

– 2020թ․-ի մայիսից սկսած՝ սուբսիդավորել սույն ընկերությունների կողմից ստանձնած վարկային պարտավորությունների ամսական տոկոսավճարների առնվազն 50%-ը՝ մինչև ապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը, անհրաժեշտության դեպքում՝ մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ներառյալ,

– 2021թ․ մայիսի 1-ից գործարկել հետճգնաժամային հարկման նոր համակարգ հատուկ զբոսաշրջային ոլորտի համար՝ իջեցնելով բարձր հարկման բեռը և ապահովելով արագ վերականգնում և ոլորտի հետագա աճի հնարավորություն։

Հաշվի առնելով ՀՀ կառավարության դանդաղ և մեր ոլորտում ստեղծված իրավիճակին ոչ համաչափ արձագանքը, պարզ է դառնում, որ խնդիրը չի լուծվում և շարունակելու է խորանալ՝ բերելով անդառնալի հետևանքների, տեսակետ հայտնեց ոլորտի մասնագետը:

Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց՝ զբոսաշրջությունն իր բոլոր բաղադրիչներով դեռ շատ երկար տուժելու է: «Մեր կանխատեսումներն այնպիսին են, որ ոլորտը, ցավոք սրտի, կկարողանանք վերականգնել հաջորդ տարի՝ 2021 թվականի ապրիլ-մայիսից սկսած: Հայաստանը 2020 թվականին հայտնվել է խաղից դուրս վիճակում: Պետք է միջոցառումները արագ ձեռնարկվեն ու երկարատև, համաչափ այն վնասներին, որն այս ոլորտը կրում է: Մեր պահանջներին լուծում չկա»,- ցավով նշեց Լիլիթ Դանիելյանը:

Կառավարության կողմից տուրիզմի ոլորտի միջոցառումների ծրագրերի արդյունավետության մասով, մեր զրուցակիցը նշեց, որ ցավոք, դրանք կարճաժամկետ էին կամ միանվագ, այսինքն՝ անհամաչափ էին այն խնդիրներին, որն ունի ոլորտը: «Եթե սահմանները շարունակեն մնալ փակ, ու մենք կորոնավիրուսային տվյալներով շարունակենք մնալ կարմիր գոտում մեզ համար հիմնական տուրիզմ ապահովող երկրների համար, ապա՝ դա նշանակում է, որ մենք շարունակաբար կրելու ենք այդ վնասները: Հայաստանը, ցավոք սրտի, դեռ երկար ժամանակ զբոսաշրջային ցանկալի ուղղություն չի լինի: Հետևաբար՝ այս ոլորտը կրելու է վնասներ: Վնասներ ասելով՝ նկատի ունեմ պարտադիր վճարները, որոնք զրոյական եկամուտի պայմաններում ընկերությունները շարունակում են վճարել: Մի կողմից վարկերը, որոնք գրեթե բոլոր ընկերություններն ունեն, մյուս կողմից՝ աշխատատեղերի պահպանման խնդիրն է»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Լիլիթ Դանիելյանի խոսքերով՝ այս ընթացքում եղել են հյուրանոցներ, որոնք ստիպված վերապրոֆիլավորվել են, դադարեցրել են իրենց գործունեությունն այդ ոլորտում, որոշներն էլ աշխատողների կրճատումներ են կատարել: «Մենք կորցնում ենք սենյակային ֆոնդ, ինչը նշանակում է, որ ապագայում պահանջարկի դեպքում առաջարկ չենք կարողանալու ապահովել: Դրանք շատ երկարատև խնդիրներ են, որոնք ունենալու են շատ երկարատև հետևանքներ: Դրա համար պետության աջակցությունն այստեղ միանշանակ մեծ պետք է լինի՝ գոնե հաշվի առնելով միջազգային փորձը, ուսումնասիրությունները: Իհարկե, պետք է հաշվի առնել պետության հնարավորությունները ևս: Մենք այդ ամենը հաշվի առնելով հանդերձ, առաջարկել ենք մինիմալ պահանջները, որոնք պետությունը կարող է մեզ տրամադրել»,- մանրամասնեց Ասոցիացիայի գործադիր տնօրենը:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի երկիրը շարունակի մնալ գրավիչ զբոսաշրջիկների համար: Լիլիթ Դանիելյանը գտնում է, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերի վերաբերյալ թվերը բացասաբար կազդեն Հայաստանի՝ որպես զբոսաշրջային երկրի վարկանիշի վրա, անգամ եթե մենք հաղթահարենք այս իրավիճակն ու ոլորտը ոտքի կանգնեցնենք: «Բնականաբար, բացասական ազդեցություն ունենալու է, որովհետև երկրները կհորդորեն իրենց բնակիչներին չայցելել նման կարմիր գոտի հանդիսացող երկրներ: Մենք շատ սահմանափակ ոլորտ ունենք երկրների առումով: Եթե հարևան Վրաստանը մեզ հետ փակել է սահմանը, ինչ կարելի է ասել մյուս երկրների մասին: Մենք կդադարենք ցանկալի ուղղություն լինել, եթե ժամանակին ու որոշակի գործողություններ չկատարվեն»,- իր խոսքն ամփոփեց Հյուրանոցների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Լիլիթ Դանիելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում