Ամերիկյան «The Simpsons» անիմացիոն շարքի ստեղծողները հայտարարել են, որ այժմ սպիտակ դերասանները չեն հնչյունավորի ոչ սպիտակ կերպարներին:
Ինչպես գրում է Deadline պարբերականը, հայտնի մուլտսերիալի ստեղծողները նման հայտարարություն են արել ԱՄՆ-ում ռասիզմի դեմ պայքարի ֆոնին՝ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ ոստիկանի մեղքով մահանալուց հետո։
«Այսուհետ «Սիմփսոններում» սպիտակ դերասաններն այլևս չեն հնչյունավորի ոչ սպիտակ կերպարներին», – նշել են նրանք: