Tuesday, 23 04 2024
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ

Կոչ եմ անում ֆեյքատերերին գոնե վերահսկեք ձեր ֆեյքերի լեքսիկոնը, մենք սերունդ ենք փչացնում․ «Նուռ»

«Արվեստագետների համար դժվար է համավարակով պայմանավորված փակուղին, երբ ստիպված են մնալ տանը: «Խեղաթյուրվել է հատկապես այն արվեստագետների ապրելակերպը, որոնց գործունեությունը բեմի հետ է կապված: Նրանք անելանելի վիճակում են, քանի որ հավանաբար վերջինը կբացվեն դահլիճները»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նկարիչ, քանդակագործ, դիզայներ Նուռը՝ հավելելով, որ նոր բան պետք է մտածել՝ այդ մարդկանց օգնելու համար, որպեսզի չկորցնենք լավագույն արտիստներին: Նա նաև հավելեց, որ արվեստի կրակը վառ պահելու և ֆինանսապես արվեստագետներին աջակցելու նպատակով փորձում է հիմնադրամ բացել, որտեղ կներգրավվեն դոնորներ՝ և՛ ներսից, և՛ դրսից:

Մեր զրուցակիցը նաև մտահոգություն արտահայտեց, որ բացի կորոնավիրուսից առաջացած լարվածությունից, երկրում այլ պատճառներ էլ կան լարվածության, արվեստը գցել են մի կողմ:

Անդրադառնալով դիտարկմանը, որ կորոնավիրուսի դեմ պատերազմում, ի տարբերություն, օրինակ, Վրաստանի, որտեղ ընդդիմությունը, անկախ տարաձայնություններից, միասնական ճակատով հանդես եկավ իշխանության հետ, Հայաստանում առողջապահական խնդիրը վերածվել է քաղաքականի՝ Նուռը նշեց. «Ասել, որ հանրությունը իրավագիտակից չէ և չի հետևում կառավարության հորդորներին ու դրա համար է հիվանդանում, պրոֆեսիոնալ չէ, և ցինիզմ կա դրա մեջ: Հանրությանը երբեք ոչ մի երկրում չես կարող համարել ոչ իրավագիտակից, դրա համար կա կառավարություն, որը պետք է կառավարի հանրությանը… Հանրությունը չգիտեր՝ ինչն է ճիշտ, ինչն է սխալ, տարբեր կարծիքներ էին արտահայտվում կառավարության ներկայացուցիչների կողմից, և հանրությունը որոշեց անել այն, ինչ իրեն է հարմար: Այդ պատճառով էլ ստեղծվել է այս պատկերը: Ամեն մարդ՝ պաշտոնյա, թե շարքային քաղաքացի, պետք է ընդունի իր սխալը»:

Նուռի կարծիքով՝ այսօր ատելությունը չափազանց շատ է, ինչը խանգարում է համախմբանը: Նա կոչ արեց՝ որպես օգնության ճիչ. «Կան ֆեյքեր, կոչ եմ անում բոլոր ֆեյքատերերին՝ ֆեյքահովիվներին՝ գոնե վերահսկե՛ք ձեր ֆեյքերի լեզուն, բառապաշարը, այդ հայհոյողները սերունդ են փչացնում: Ձեր անհամաձայնությունները հայերեն կիրթ բառապաշարով արտահայտեք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում