Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայկական 5 թիմեր պայմանավորված հանդիպումնե՞ր են անցկացրել․ Քրեական ենթամշակույթը արմատախիլ է արվում նաև ֆուտբոլում

Երեկ տեղի ունեցավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի օրակարգում պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեի զեկույցների քննարկում էր։ Այսպիսով, ընացիկ մրցաշրջանում պայմանավորված հանդիպումներ անցկացնելու համար զեկույցներ են կազմվել «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ակումբների վերաբերյալ: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի հետ վերջին 1 տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարել՝  պայմանավորված խաղերի բացահայտման գործընթացով: Վերջին մի քանի ամիսների ընթացքում այդ աշխատանքներն ավելի են ակտիվացել: Դրանց ավելի համակարգված բնույթ հաղորդելու համար ս.թ. ապրիլի 29-ին ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշմամբ ստեղծվեց Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեն։ Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած մեր հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց մարզական աշխարհում և մասնավորապես, ֆուտբոլում քրեական ենթամշակույթի, կոռուպցիան արմատախիլ անելու, ֆուտբոլն ապաքրեականացնելու անհրաժեշտությունը: Մենք շարունակելու ենք հետամուտ լինել ՀՀ վարչապետի կողմից բարձրացված խնդրի իրականացմանը և մեր կողմից որդեգրված քաղաքականությանը, աշխատելու ենք այնքան մինչև հասնենք պայմանավորված խաղերի իսպառ վերացմանը»,- նշել է ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Ինչևէ, փորձագիտական կոմիտեն ներկայացրել է զեկույցները «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների վերաբերյալ: Ներկայացվել են նաև ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի, բուքմեյքերական ընկերությունների և բուքմեյքերական շուկայի վերլուծությամբ զբաղվող արտասահմանյան գործակալությունների և այլ գործընկերությունների կողմից տրամադրված փաստերը և տեղեկությունները:Փորձագիտական կոմիտեն հարցազրույցներ է ունեցել տասնյակ անձանց հետ, ովքեր կարող էին ներգրավված լինել կասկածելի խաղերի կազմակերպման գործընթացում, կամ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել այդ կապակցությամբ: Արդյունքում ՀՖՖ կարգապահական կոմիտեին միջնորդություն է ներկայացվել «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև բազմաթիվ անձանց վերաբերյալ պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու և դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ: ՀՖՖ կանոնադրության 17-րդ հոդվածի 1 կետի համաձայն, կասեցնել «Լոկոմոտիվ», «Տորպեդո», և «Արագած» ֆուտբոլային ակումբների անդամությունը ՀՖՖ-ին մինչև ՀՖՖ հերթական ժողովը։ «Մասիս» և «Երևան» ֆուտբոլային ակումբները չեն հանդիսանում ՀՖՖ անդամ:

Արմեն Մելիքբեկյանը նշել է նաև, որ այս գործողությունները ՀՖՖ կողմից նախաձեռնած կարևոր գործընթացի միայն առաջին փուլն է: ՀՖՖ փորձագիտական կոմիտեի աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, հետազոտվելու են Բարձրագույն և Առաջին խումբը ներկայացնող այլ ակումբներ, որոնց վերաբերյալ հավաքագրվում են նյութեր և փաստեր: Սա նշանակում է, որ մոտ ապագայում հայտնի կդառնան նաև այլ ակումբների անունները որոնք այսպես ասած խաղեր են ծախել։ Նշենք, որ Արթուր Վանեցյանի ՀՖՖ-ի նախագահ ընտրվելուց հետո հայտնվեցին մեկ տասնյակից ավելի թիմեր, որոնք անմիջապես Հայաստանի առաջնությանը մասնակցելու արտոնագրեր ստացան։ Կասկածից վեր է, որ բացի նշված 5 թիմերից ֆուտբոլային առուծախի մեջ ներգրավված են նաև այլ ակումբներ։

Այն որ ՀՖՖ-ի քայլերը ինչ-որ տեղ ուշացած են կարծում ենք պարզ է։ Բայց հայկական ֆուտբոլում հաստատված քաղցկցեղը չեզոքացնելու ՀՀՖ-ի քայլերը հուսադրող են։ Ավելի ստույգ, սկսել է նշմարվել առողջ ֆուտբոլ ունենալու ուղին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում