Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

Սա չափազանցություն չէ (տեսանյութ)

Երեկ Հայաստանի հասարակությանը հերթական ծառայությունն է մատուցել Youtube-ը, որում բլոգերները տեղադրել էին մշակույթի նախարարի հետ իրենց հանդիպման մի հատված: Անկեղծ ասած, հազիվ թե Հայաստանի հասարակությունը մշակույթի նախարարի մասին ավելի լավ պատկերացում ունենար, սակայն, ինչպես ասում են, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Եվ այս իմաստով տեսանելի էր, թե ինչպես է նախարարը, այսպես ասած, անկաշկանդ միջավայրում դրսևորում իր ամբողջ հմայքը, ընդ որում` դրսևորելով ռուսերեն լեզվով և գրեթե ժարգոնային արտահայտությամբ:

Անշուշտ, Հասմիկ Պողոսյանը այս տեսանկյունից գրեթե ոչնչով պակաս չէ, քան մեր մյուս նախարարները, պատգամավորները, մեծ ու փոքր մնացյալ տարբեր պաշտոնյաները: Իրականում Հասմիկ Պողոսյանը մեկն է նրանցից, պարզապես նրանցից հենց նա է հայտնվել մշակույթի նախարարի պաշտոնում: Նա ոչ մի մեղք չունի: Մեղավորը համակարգն է, որ հանդուրժում և նույնիսկ խրախուսում է նախարարների հենց այդ տեսակը: Այսօր տեղի է ունենալու ներքաղաքական երկխոսության Կոալիցիա-Կոնգրես պատվիրակությունների երկրորդ հանդիպումը:

Այս հանդիպմանը կարող է ուրվագծվել և նույնիսկ նախանշվել արդեն երկխոսության օրակարգը, ժամանակացույցը: Եվ ահա, օրակարգի շատ կարևոր մի հարց` կառավարության պաշտոնանկություն մշակույթի նախարարից մինչև վարչապետ, և նոր կառավարության ձևավորում, բացառապես նոր մարդկանցով, որոնք կլինեն երիտասարդ, ոչ թե ժարգոնով, այլ միանգամայն հանգիստ և հանդարտ կտիրապետեն իրենց մայրենի լեզվին, կխոսեն հայերեն, կմտածեն հայերեն, կունենան բոլորովին նոր մտածողություն և աշխարհայացք:

Նրանք բոլորը Հասմիկ Պողոսյան են, Հասմիկ Պողոսյանը նրանց բոլորի հավաքական կերպարն է, ժամանակի ծնունդն ու ստեղծագործությունը, ժամանակի արգասիքը: Նրանք այլևս չեն կարող փոխվել, պետք է փոխել նրանց և շատ արագ: Նրանց պաշտոնավարման ամեն մի ավել օրը հարվածում է հայոց լեզվին, հայերեն մտածողությանը, հայկական պետությանը, հարվածում է քաղաքացիական հասարակությանը, իրավական հասարակարգին:

Այդ կոնտինգենտը արդեն շատ վաղուց սպառել է իրեն և արդեն սպառում է պետությունը, պետականությունը: Նրանց ձեռքից փրկելով պետականությունը, հավանաբար կփրկենք նաև նրանց` պետականության մեկընդմիշտ ու անշրջելի գերեզմանափորը դառնալու մեղքից զերծ պահելով: Սա չափազանցություն չէ, իսկ սրան հանգիստ վերաբերվելը արդեն երևի թե հանցավոր արխայիզմ է, որի համար շատ թանկ են վճարելու հետագա սերունդները, որոնց պետության ու լեզվի ավերակներն են բաժին հասնելու` ժարգոնով փաթեթավորված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում