Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

2017-ին ընտրակաշառքը զանգվածային բնույթ է կրել, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն մրցակցում էին՝ ով ավելի շատ կբաժանի. Քաղաքացիները սկսել են դիմել ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեցին, որ քաղաքացիներն արձագանքում են իրենց կոչին և դիմում են ԱԱԾ՝ նախորդ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար։

Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը իրականացված խուզարկությունից և ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տասնյակ փաստաթղթեր հայտնաբերելուց հետո Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ ակնկալում է ստանալ հանրության աջակցությունը՝ 2017-ին «Ծառուկյան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու հանգամանքը հավաստելու համար։

«Այո, քաղաքացիները դիմում են, արդեն իսկ ստացել ենք նման դիմումներ»,- փոխանցեցին մեզ ԱԱԾ լրատվականից՝ հավելելով, որ այդ դիմումների քանակն ու բովանդակության վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն կարող տրամադրել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակից Վարդինե Գրիգորյանը ևս, անսալով ԱԱԾ հորդորին, ուղարկել են 2017թ. երկարաժամկետ դիտորդության ու ամբողջական դիտորդության զեկույցները՝ ԱԱԾ-ին հորդորելով ուշադրություն դարձնել ոչ միայն «Ծառուկյան» դաշինքի վերաբերյալ տվյալներին։

Նշենք, որ այդ զեկույցում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը 2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները գնահատել էր ամբողջությամբ ոչ ազատ և ուղեկցված ՀՀ քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոպիտ ոտնահարմամբ և արձանագրել, որ նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումները (վարչական ռեսուրսների զանգվածային և կազմակերպված չարաշահում, առաջադրված կուսակցությունների և դաշինքների մրցակցային անհավասար պայմաններ) և դրանց կանխման, վերացման ուղղությամբ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ոստիկանության, այլ իրավապահ մարմինների ոչ պատշաճ արձագանքի և անգործության արդյունքում ձևավորված անպատժելիության մթնոլորտը իր ազդեցությունն են ունեցել նաև քվեարկության վրա:

Բացի դրանից, տարածքային թեկնածուների միջոցով իշխող կուսակցության համար ցանկալի արդյունքների ապահովումն իրականացվել է ընտրակաշառքների և այլ ապօրինի միջոցներով, որոնք որևէ կերպ չեն կանխվել և պատշաճ չեն քննվել իրավասու մարմինների կողմից:

Զեկույցում արձանագրվել էր նաև, որ ՀՀ Ազգային ժողովի քվեարկությունն ընթացել էր զանգվածային և կազմակերպված բնույթի բազմաթիվ խախտումներով և քվեարկողների նկատմամբ զանգվածային վերահսկողության պայմաններում:

Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ զեկույցներում բավականին տեղեկություններ կան և՛ Հանրապետական կուսակցության, և՛ «Ծառուկյան» դաշինքի, և՛  այդ ուժերի առանձին պատգամավորների կողմից  ընտրակաշառքի ու այլ չարաշահումների, ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահումների մասին: «Բացի դրանից, աշխատանքային լրացուցիչ ֆայլեր կան, որոշ առանձին դեպքեր, որոնց այդ ժամանակ ընթացք չէր տրվել։ Իսկ զեկույցներում մենք արձանագրել ենք այն դեպքերը, որոնց մասին ավելի հստակ տեղեկատվություն կար, և որոնք ստացվել էին երկարաժամկետ ու կարճաժամկետ  դիտորդության ընթացքում»,- ասաց Գրիգորյանը։

Նա որպես ցայտուն օրինակ բերեց Վանաձորը, երբ ընտրության ժամանակ կուսակցության շտաբից ընտրակաշառք էր բաժանվում, մարդիկ մտնում-դուրս էին գալիս։ Եվ երբ ահազանգի հիման վրա դիտորդական կազմակերպության ղեկավարը գնացել էր այդտեղ, տեղում ներկա ոստիկանությունն անգամ արձագանքել էր, որ չգիտեն՝ ինչ անեն, որովհետև այդ ժամանակ  ընտրակաշառքը ծանր հանցագործություն չէր համարվում, և ոստիկանությունն ուղղակի միջամտություն ու գործողություններ կատարելու իրավունք չուներ:

«Ես հույս ունեմ, որ եթե ԱԱԾ-ն զեկույցում առկա փաստերն ուսումնասիրի, ապա ոչ միայն «Ծառուկյան» դաշինքի, ապա ՀՀԿ-ի հետ կապված ընտրակաշառք բաժանելու դրվագներ ի հայտ կգան, որոնք կարող են առանձին քրեական գործի առիթ հանդիսանալ։ Փաստ է, որ հենց միայն մեր զեկույցի  տվյալները բավարար չեն, բայց երբեմն եղել են փաստական տվյալներ, թե ովքեր են ներգրավված եղել, որոնց կարելի է հարցաքննել, լրացուցիչ ապացույցներ ձեռք բերել։ Այս ամենից զատ էլ լրատվամիջոցներում շատ-շատ տեղեկություններ կան ընտրակաշառքի վերաբերյալ։ Այդ ընտրություններին իրոք ընտրակաշառքը զանգվածային բնույթ է կրել երկու կողմից էլ՝ ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից։ Անգամ մրցակցություն էր, թե ով ավելի շատ  գումար կբաժանի։ Որոշ համայնքների բնակիչներ նույնիսկ բողոքում էին, որ կողքի համայնքում ավելի շատ ընտրակաշառք են բաժանել։ Այնպես որ՝ նյութերը շատ-շատ են»,- եզրափակեց Վարդինե Գրիգորյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում