Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դպրոցի տնօրենի ընտրության գործընթացն արմատապես վերանայվելու է. պատասխանատվությունը դրվում է ծնողների ու մանկավարժների վրա

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը դրական է գնահատում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից դպրոցի տնօրենի ընտրության ընթացակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը: Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է դպրոցի սովորողներին, մանկավարժական և ծնողական խորհուրդներին մասնակից դարձնել տնօրենի ընտրության գործընթացին։

Նախատեսվող փոփոխությամբ՝ դպրոցի տնօրենի հավակնորդը հանդիպելու է սովորողների հետ զարգացման ծրագիրը կազմելու համար, իսկ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը քննարկելու են իրենց խորհուրդներում՝ թեկնածուի մասնակցությամբ: Եթե տնօրենի մրցույթի հավակնորդը չներկայանա քննարկմանը, չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին:

«Վերջապես այդ նախագիծը բերվեց քննարկման: Այդ նախագիծը ամփոփ ներկայացնում է մեր բոլոր առաջարկները:

Սա մի նախագիծ է, որը, կարծում եմ՝ արմատապես վերանայելու է տնօրենի ընտրության գործընթացը: Նախկինում տնօրենի թեկնածուն ներկայացնում էր իր աշխատանքները, մրցույթի ավարտից երեք օր առաջ ներկայացնում էր իր զարգացման ծրագիրը, հետո գալիս էր ընտրության օրը, և Կառավարման խորհրդի անդամները, ինչպես ուզում էին, քվեարկում էին: Համայնքը՝ աշակերտները, ծնողերը, մանկավարժները, որևէ տեղեկություն չէին ունենում, թե ո՞վ է դպրոցի թեկնածուն, դպրոցի զարգացման ինչ ծրագիր ունի: Իսկ այս նոր նախագծով տնօրենի թեկնածուն պետք է ներկայանա մանկավարժներին, ծնողներին, լսել նրանց խնդիրները ու այդ հանդիպումների արդյունքում ներկայացնի դպրոցի զարգացման իր ծրագիրը»- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:

Այդ քննարկումների արդյունքում մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվելու է քվեարկություն։

Մրցույթի անցկացման ժամանակ քվեարկության այդ արդյունքները պարտադիր են տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի ժամանակ մանկավարժական և ծնողական խորհուրդների կառավարման խորհրդում առաջադրված անդամների համար։ Անդամները պարտավոր են լինելու քվեարկել մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից հավանության արժանացած թեկնածուի օգտին, իսկ քվեարկության թեկնածու խորհրդների կողմից չընտրելու պարագայում՝ խորհրդում առաջադրած անդամներն ազատ են իրենց քվեարկության ժամանակ:

Բացի դրանից՝ դպրոցի տնօրենն ընտրվելու է բաց քվեարկությամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Տիկին Բախշյանի խոսքերով՝ այդ նոր կարգը արմատապես կփոխի դպրոցի տնօրենի ընտրության գործընթացը: Կրթության փորձագետը կարևորեց տնօրենի ընտրության գործընթացում ծնողների ու մանկավարժների մասնակցության բաղադրիչը: Բախշյանի խոսքերով՝ թե ծնողներն ու մանկավարժները ինչպես կընտրեն, քվեարկության ժամանակ ինչով կառաջնորդվեն, մնում է իրենց խղճի վրա: «Եթե ծնողները մտահոգ են իրենց երեխաների կրթության որակի մասով, ուրեմն իրենք շատ լավ կզգան, թե որ թեկնածուն է իր ծրագիրը ներկայացրել՝ ելնելով երեխաների որակյալ կրթության շահերից: Նույնը մանկավարժները»,- նշեց մեր զրուցակիցը:

Տիկին Բախշյանը, իհարկե, չբացառեց հնարավոր բոլոր ճնշումները, ուղղորդումները, բայց, մյուս կողմից, դրանց ճանապարհը հնարավորինս փակվում է: Տնօրենի ընտրության նոր կարգով ծնողների ու մանկավարժների վրա մեծ պատասխանատվություն է դրվում: Անահիտ Բախշյանին հարցրինք՝ արդյոք մեր ծնողներն ու մանկավարժները դրան պատրա՞ստ են, թե՞ ոչ:

«Այո, պատրաստ են: Մեզ թվում է, թե պատրաստ չեն: Մինչև հիմա նրանց ասել են՝ դուք ի՞նչ գործ ունեք, դուք գործ չունեք, խորհուրդն այնտեղ նստած ձեզ համար կընտրի տնօրեն, դուք էլ յոլա կտանեք: Տարիների ընթացքում տարբեր ուսումնական հաստատություններից եկած բողոքները ասում են մեկ բան՝ մարդիկ ուզում են հասկանալ, ինչո՞ւ ընտրվեց այդ տնօրենը և ոչ այն մյուսը: Մանկավարժները միշտ կարող է ունենան իրենց նախընտրած թեկնածուն, ծնողները՝ իրենցը: Հիմա թող փակ քվեարկությամբ իրենք որոշեն ու այդ պատասխանատվությունը ստանձնեն:

Հետագայում, եթե սկսեն նորից բողոքել, իրենց պետք է հարցնենք՝ երբ այց մարդը եկել էր ձեզ հետ հանդիպման, քննարկումների արդյունքում ներկայացրել էր իր ծրագիրը, այն ժամանակ ինչո՞ւ այդ հարցերը ճիշտ չեք բարձրացրել, որոնց մասին այսօր բողոքում եք: Այսինքն՝ յուրաքանչյուրի պատասխանատվությունը պետք է ստույգ սահմանվի:

Դուք եք քվեարկել, ուրեմն պետք է պատասխանատվություն կրեք ձեր քվեարկության համար: Մեր ծնողական, մանկավարժական համայնքը պետք է շատ պատրաստված գնա տնօրենի թեկնածուի հետ հանդիպման: Պետք է ըստ էության բարձրացնի դպրոցի խնդիրներն ու հարցնի՝ թեկնածու ջան, ինչպե՞ս ես պատրաստվում լուծել այս խնդիրը:

Գուցե այդ պահին թեկնածուն կասի չգիտեմ, բայց կգնա, կմտածի, թե ինչպես այդ խնդիրը լուծի՝ հօգուտ որակյալ կրթության: Ի վերջո, բոլորը՝ ծնող, մանկավարժ, տնօրեն, պետք է իրենց չափով ապահովեն երեխաների որակյալ կրթությունը: Պատասխանատվությունը պետք է հավասարապես դրված լինի թե՛ մանկավարժների վրա, թե՛ ծնողական համայնքի վրա ու նաև աշակերտների: Թեկնածուն աշակերտներին էլ պետք է լսի, հանդիպի ու երեխաների բարձրացրած խնդիրների լուծման ճանապարհները ցույց տա իր զարգացման ծրագրում»,- մանրամասնեց Անահիտ Բախշյանը:

Նոր փոփոխությամբ՝ տնօրենի ընտրությանը նաև կարող է մասնակցել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչը։ Նախկինում ևս նախարարության ներկայացուցիչը եղել է, սակայն մոտեցումը տարբեր է եղել: Այժմ նախարարության ներկայացուցիչը մրցույթին մասնակցելու է դիտորդի կարգավիճակով, և պարտավոր է պահպանել չեզոքություն, չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին, 1 աշխատանքային օրվա ընթացքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել մրցույթի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն:

«Գիտեք՝ նախկինում այսպես էր: Նախարարության ներկայացուցիչը կգնար կամ չէր գնա, պարտադիր չէր: Եթե նախարարությունը չէր հավանում թեկնածուին կամ ընտրվածին, նախապես ներկայացուցիչ չէր ուղարկում ու դրանից բռնում և չեղյալ էր հայտարարում մրցույթը: Իսկ հիմա ասում են՝ ներկայացուցիչը պետք է ներկա լինի դիտորդի կարգավիճակով: Հիմա, հուսամ, նախկինի նման չի լինի, ու ներկայացուցիչը ազնիվ, օբյեկտիվ կներկայացնի մրցույթի մասին իր կարծիքը: Ես մի օրինակ ունեմ նախկինից, երբ ներկայացուցչի եզրակացությունը բացասական էր, բայց այդ տնօրենն ընտրվեց: Հիմա հստակ է՝ եթե եզրակացությունը բացասական է, տնօրենն ընտրված չի կարող համարվել»,- այս մասով տեսակետ հայտնեց Անահիտ Բախշյանը:

Տիկին Բախշյանը անդրադարձավ նաև Կառավարման խորհրդին, թվաքանակին: 2019 թվականի ուսումնական հաստատությունների Կառավարման խորհուրդների փոփոխության նախագծով ամրագրված է՝ երեք ծնող, երեք մանկավարժ, երեք տեղական ինքնակառավարման և լիազորված մարմնի ներկայացուցիչ:

Անահիտ Բախշյանը վերջում մեկ կարևոր առաջարկով հանդես եկավ: Նա նշեց՝ շատ կարևոր է, որ օրենքով սահմանենք, որ տնօրենը աշխատանքային պայմանագիրը կնքելու է իրեն ընտրող մարմնի հետ՝ այս դեպքում խորհրդի, այնպես, ինչպես 2009-ի հուլիսին ընդունված օրենքում էր, որը հետագայում փոփոխության ենթարկվեց: «Մինչև 2014 թվականը՝ առանց օրենքը փոխելու, ընտրված տնօրենները պայմանագիրը կնքում էին քաղաքապետի կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ: Դա տնօրեններին դարձնում է խամաճիկ, ազատությունը, որն այդքան հարկավոր է, նրանք չեն ունենում»,- իր խոսքն ամփոփեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում