Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սկսվել է բերքի մթերումը. Վերամշակող ընկերությունները մթերում են նախորդ տարվանից ավելի շատ

Հանրապետությունում սկսվել են մրգի, բանջարեղենի մթերման աշխատանքները: Վերամշակող ընկերությունները վստահեցնում են՝ գյուղացիական տնտեսությունները բերքի մթերման հետ կապված որևէ խնդիր չեն ունենա:

 «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Արտֆուդ» ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Կարապետյանը տեղեկացրեց՝ վաղը չէ մյուս օրը սկսելու են ծիրանի մթերումը, վաղը կհայտարարեն, թե ինչ գնով: Այս պահին, տնօրենի խոսքով, դեռ որոշված չէ: «Կարծում եմ՝ անցյալ տարվա գնային մակարդակին կլինի»,- ասաց Կարապետյանը:

Կորոնավիրուսային համավարկի հետ կապված ընկերությունը որևէ խնդիր չունի թե՛ մթերման, թե՛ արտահանման, թե՛ իրացման առումով: «Բնականոն հունով աշխատում ենք: Արտահանման հետ կապված խնդիրներ չկան: Ընդհակառակը, դրսում պարենամթերքի պահանջարկն ավելի է շատացել: Արտահանման ծավալները ապրիլ ամսից սկսած կտրուկ բարձրացել են»,- նշեց ընկերության տնօրենը և ավելացրեց՝ այս տարի ապրիլ ամսից մինչև հիմա 30 տոկոս ավելի շատ են արտահանում իրականացրել, քան նախորդ տարի:

Գյուղացիների մտահոգությունների վերաբերյալ, որ հնարավոր է՝ բերքը չմթերվի և փչանա, «Արտֆուդ» ընկերության տնօրենը հավաստիացրեց՝ իրենք վերջին երկու տարում նման խնդիր չեն ունեցել, բերքը մինչև վերջին կիլոգրամը մթերվել է ու կմթերվի:

«Այս տարի բերքը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ է: Իսկ մեր պլանների մեջ մտնում է ավելի շատ մթերել, քան նախորդ տարի: Դրանից ելնելով չեմ կարծում, որ ինչ-որ խնդիր կարող է առաջանալ»,- վստահեցրեց Վաչագան Կարապետյանը:

Տեղական շուկայում ևս իրենց ապրանքի իրացման ծավալները չեն նվազել՝ նշեց ընկերության ղեկավարը: Կարապետյանի խոսքով՝ նախորդ տարվա հետ համեմատած, այս տարի ևս նույն ծավալներով տեղական շուկայում իրացվել է ապրանքը: «Կոնկրետ մեզ մոտ նվազում չկա, իսկ ընդհանուր շուկայի վերաբերյալ գնահատական չեմ կարող տալ»,- ասաց «Արտֆուդ» ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Կարապետյանը:

 Պռոշյանի կոնյակի գործարանի հիմնադիր տնօրեն Արմեն Գասպարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք մի փոքր նվազում ունեն արտահանման և իրացման ոլորտում: Չնայած այդ հանգամանքին՝ Գասպարյանը վստահեցրեց, որ մթերումները իրականացվելու են ամբողջ ծավալով, անգամ նախորդ տարվանից ավելի շատ:

Գործարանի տնօրենի տեղեկացմամբ՝ կառավարությունն իրենց աջակցել է, ստացել են 500 մլն դրամ անտոկոս վարկ, մոտ 1 մլրդ 800 մլն դրամ էլ խոստացել են խաղողի մթերման ժամանակ տրամադրել: «Ինձ թվում է՝ խնդիր չի լինի, նույն ծավալով մթերելու ենք: Մյուսները՝ չգիտեմ: Մենք ուզում ենք շատ մթերել, անգամ անցած տարվա ծավալներից ավելի: 30 հազար տոննայից ավելի ուզում ենք մթերել»,- հայտարարեց Պռոշյանի կոնյակի գործարանի հիմնադիրը և շեշտեց՝ հիմնականում աշխատելու են արտահանման ուղղությամբ:

Գասպարյանի խոսքով՝ իրենք տեղական շուկայում իրացման ծավալների փոքր-ինչ նվազում ունեն: «Ընդունելու ենք նաև սմբուկ, լոլիկ: Ամեն ինչը անցած տարվա ծավալներից ավելի շատ ենք մթերելու: Մեր հիմնարկը մթերման ծավալների հետ կապված խնդիր չունի, մտահոգություն չկա: Ինչ էլ խնդիր ունենք գումարի հետ կապված, կառավարությունն օգնել է ու խոսք է տվել, որ կօգնի»,- նշեց գործարանի տնօրենը:

Գործարանում այս պահին թթի մթերման պրոցես է ընթանում: Գինը տատանվում է 130-165 դրամի սահմաններում՝ ըստ շաքարայնության:  Այս տարի թթի բերքը նախորդ տարվա համեմատ ավելի լավ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում