Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ԱԻՆ-ի 120 աշխատակից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Որեւէ շենքի բան չի եղել, բնակելի տարածքներ հրդեհը չի հասել։ Կարողացել են կանխել եւ վերեւի մաս չեն թողել հասնի։ Այս պահին այստեղ ԱԻՆ 120 աշխատակից է աշխատում»,- ասաց նախարարը։