Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև հունիսի 26-ին տեսակապի ձևաչափով քաղաքական խորհրդատվություններ են անցկացվել ՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով:
Ինչպես տեղեկացանք ՀՀ ԱԳՆ կայքից, խորհրդատվությունների ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանը և Վասիլի Բոդնարը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության զարգացման հեռանկարները:
Ընդգծվել է առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացման, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի և միջխորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքների կարևորությունը:
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով շփումների ակտիվացումը: