Wednesday, 24 04 2024
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ

Հայաստանում ուժեր կան, գործում են Իլհամ Ալիևին զուգահեռ

«Սահմանադրական դատարանը անկախության տարիների ընթացքում ֆորմալ է գոյություն ունեցել, կարևոր, վճռական պահերին, երբ հանրության համար էական է եղել ՍԴ-ի որոշումը,  ՍԴ-ն իրեն դրսևորել է որպես տվյալ պահի իշխանության կցորդ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ հավելելով, որ իրական ՍԴ-ի ձևավորումը, ըստ էության պետք է սկսել զրոյից:

«Եթե քաղաքական մեր սերունդը կարողանա լուծել իրական Սահմանադրական դատարան ստեղծելու խնդիրը, ապա դրանով մեր պետության և կյանքի կարևորագույն խնդիրը լուծած կլինենք, բայց իհարկե դա մեկ ամսվա կամ մեկ տարվա ընթացքում չի լինի, դա պրոցես է, որի նպատակը պետք է լինի այն, որ ՍԴ-ն իշխանության կցորդ չպետք է լինի»,- նշեց Հրանտ-Տեր Աբրահամյանը՝ հավելելով, որ պետության մեջ անհրաժեշտ է լինի մի մարմին, որը վեր կլինի կուակցական պայքարից, Հայաստանի ինքնիշխանության բարձրագույն կրողը կլինի, և որի վրա ո՛չ ներքին, ՛ոչ արտաքին ազդեցություններ չեն տարածվի. այնտեղ կգերիշխի միայն օրենքը: Պատմաբանի խոսքով՝ իշխանության մեջ կա այդպիսի ՍԴ ստեղծելու ցանկություն և քաղաքական կամք, բայց հանրությունն էլ պետք է գիտակցի դրա անհրաժեշտությունը և պարտադրի. միգուցե իշխանության մեջ գայթակղություն առաջանա ունենալ գրպանային ՍԴ, բայց հանրությունը չպետք է թույլ տա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՍԴ պաշտոնանկ արված անդամները և լիազորությունները կասեցված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել են, որ շարունակելու են պաշտոնավարումը, քանի որ խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխություններն իրենց համար առ ոչինչ են, Հրանտ Տեր- Աբրահամյանը նշեց. «Ցավում եմ, որ ընտրել են այս ճանապարհը, քանի որ ՍԴ անդամներին տրված էր արժանապատիվ հեռնալու ճանապարհ… Նրանց աջակցող շրջանակները շարունակում են գործել ՍԴ-ն որպես քաղաքական գործիք դիտարկելու տրամաբանությամբ»:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, Ծառուկյան-Վանեցյան համագործակցությանը՝ պատմաբանը մասնավորապես նշեց, որ Ծառուկյանը շանս ուներ ներգրավվելու նոր քաղաքական դաշտի մեջ. «ԲՀԿ-ն, բացի փողից, նաև ընտրազանգված ունի, ինչ որ չափով հանրային շահ էր ներկայացնում, իսկ Վանեցյանը «այլ օպերայից է», արտաքին ուժերի հետ է հույս կապում, բայց ով որ հույսը դնում է արտաքին ուժի վրա, նա դատապարտված է…»:

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ Հայաստանում կան ուժեր, որոնք գործում են Իլհամ Ալիևին զուգահեռ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում