Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Ականը պայթել է. Իշխանությունը պետք է լինի հետևողական ու գնա մինչև վերջ

Սահմանադրական փոփոխությունների հրապարակումից հետո Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումները չեն հանդարտվում. Սահմանադրական փոփոխությունների հարցը շարունակում է մնալ քննարկումների առարկա:

Սահմանադրական փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտել. ուժի մեջ մտած օրենքով լիազորությունները դադարեցված ՍԴ պաշտոնանկ արված անդամները և ՍԴ՝ լիազորությունները կասեցված նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել են, որ շարունակելու են պաշտոնավարել, քանի որ սահմանադրական փոփոխություններն իրենց համար առ ոչինչ են:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Աղասի Մարգարյանը, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը և փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Արայիկ Պապիկյանի խոսքով՝  Հրայր Թովմասյանի հեղինակած Սահմանադրությունը լեգիտիմ չի եղել, չի ընդունվել հայ ժողովրդի կողմից, կեղծվել է Սերժ Սարգսյանի համար: «Մենք բարձրաձայնում էինք, որ փոխությունների անհրաժեշտություն կա, քանի որ այն ական է մեր պետականության համար, որը մի օր պայթելու է. ականը արդեն պայթել է:

Այժմ մենք ունենք օրենսդիր մարմնի կողմից ընդունված իրավական ակտ: Իսկ օրենսդիր մարմնի լեգիտիմությունը մինչ օրս կասկածի տակ չի դրվել, և հիմա 4 անձինք ձեռնոց են նետել մի մարմնի, որն ընտրվել է ժողովրդի կողմից, այսինքն՝ ժողովրդին են ձեռնոց նետել, և դա պետք է դիտարկել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների տեսանկյունից»:

Նինա Կարապետյանցի դիտարկմամբ՝ հանցավոր ռեժիմին անձնվեր ծառայող բոլոր կառույցների, ուժերի ու անձերի տեսակետը միշտ իրականությունից կտրված է եղել. «Նրանք միշտ հասարակությունից կտրված են եղել, իրենց համար կոմֆորտ զոնա են ստեղծել, որից մինչև հիմա չեն կարողանում դուրս գալ, չեն հասկանում, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն:

Սահմանադրությունը ժողովրդի վզին էր փաթաթվել հանուն Սերժ Սարգսյանի և հանցավոր ռեժիմի վերարտադրության: Նրանց պետք է վերադարձնել իրականություն և ցույց տալ յուրաքանչյուրի տեղը: Դատական համակարգի բարեփոխումները ուշացած են տեղի ունենում, բայց ամեն ինչ նորմալ կընթա, ուղղակի իշխանությունը պետք է այս գործընթացում հետևողական լինի, սկսած գործողությունը թերի ու կիստ չթողնի»:

Աղասի Մարգարյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ում բովանդակային առումով ՍԴ չի եղել. «Դատաիրավական համակարգի կառույցները եղել են քրեաօլիգարխիկ, կիսահանցագործ, քրեական մշակութին հարող սկզբունքների և հայեցակարգերի վրա ձևավորված վարչական կցորդներ. դատաիրավական համակարգը անցած ռեժիմի ձեռքին ծառայել է որպես մահակ»:  ՍԴ պաշտոնանկ արված դատավորների հայտարարությունները, վերլուծաբանի գնահատմամբ, քաղաքական են,և նրանց աջակցող հայտնի շրջանակները պայքարում են զուտ իրենց քաղաքական շահերի համար:

Ի՞նչ պետք է անել ապագայում ապաքաղաքական Սահմանադրական դատարան ունենալու համար: Անդրադառնալով այս հարցին, Նինա Կարապետյանցն ընդգծեց, որ այդ նպատակին հասնելու համար երկու հիմնական գործողություն պետք է իրականացնել.«Առաջին՝ անհրաժեշտ է քաղաքական գնահատական տալ անցյալին, և երկրորդ՝ պետք է փոխել Սահմանադրությունը և դրա արդյունքում ամբողջապես փոխել ՍԴ կազմը: Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի նման մարդիկ չպետք է հայտնվեն ՍԴ-ում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում