Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների երկրորդ խմբին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի26-ին հյուրընկալել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում հայ գործընկերներին օգնելու նպատակով Հայաստան ժամանած ֆրանսիացի բուժաշխատողների երկրորդ խմբին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է ֆրանսիացի բժիշկներին, որոնց թվում են նաև մեր հայրենակիցներ Լորան Փափազյանը և Հայկ Վարդանյանը: «Գնահատելի է, որ եկել եք օգնելու և աջակցելու ձեր հայաստանցի գործընկերներին ու մեր ժողովրդին: Հայաստանի նախագահն ու կառավարությունը մեծապես գնահատում են այն, ինչ դուք հիմա անում եք,-ընդգծել է նախագահը: -Ֆրանսիայում համավարակի հաղթահարման ծանրաբեռնված աշխատանքից հետո ձեր կողմից իսկապես համարձակ քայլ է գալ Հայաստան, որտեղ համավարակը շարունակվում է, ձեզ ռիսկի ենթարկել և օգնության ձեռք մեկնել»:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նույնպես շնորհակալություն է հայտնել բժիշկներին՝ բարեկամ Հայաստան այցելելու համար՝ նշելով, որ նրանք այս ընթացքում լինելու են Ֆրանսիայի դեսպանները Հայաստանի բուժհաստատություններում:

Նախագահ Սարգսյանը դեսպան Լաքոտին խնդրել է իր շնորհակալությունը փոխանցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին և Ֆրանսիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ դժվարին պահին մեր երկրին աջակցելու համար:

Ֆրանսիացի բուժաշխատողները նշել են, որ պատրաստակամությամբ են օգնում հայաստանցի գործընկերներին, ովքեր համավարակի այս օրերին հսկայական ու առանձնահատուկ աշխատանք են իրականացնում:

Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը ֆրանսիացի բուժաշխատողներին առաջարկել է համավարակից հետո կրկին այցելել Հայաստան, ինչպես նաև շարունակել մասնագիտական փորձի փոխանակումն ու կապերի հաստատումը հայ գործընկերների հետ, փորձի փոխանակում իրականացնել նաև ուսանողների միջև՝ պահպանելով ու սերունդներին փոխանցելով բարեկամական ու եղբայրական հարաբերությունների ավանդույթները:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում