Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Գյումրու Բարեկամության այգու վերականգնումը կմեկնարկի 2021թ. գարնանը

Համաճարակային իրավիճակը չի խախտել Գյումրիի Բարեկամության այգու վերականգնման ծրագրի ժամանակացույցը: Այս մասին այսօր հանրային քննարկմանը հայտնել է ծրագրի ղեկավարը:

Հիշեցնենք՝ Բարեկամության այգու վերականգնումը նախաձեռնել է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը՝ IDeA-ն, կառավարության հետ համատեղ:

Կառավարությունը մեկուկես մլն դոլար է հատկացրել, իսկ հիմնադրամի ներդրումը կազմում է շուրջ 10 մլն դոլար: Նախատեսվում է այգին բարեկարգել, դարձնել կանաչապատ ժամանակակից տարածք: Այժմ նախագծային աշխատանքներ են ընթանում: Իսկ ծրագիրը փուլային է լինելու:

Նախ՝ կառավարությունը ապահովելու է ենթակառուցվածքների վերականգնումը, մասնավորապես նորոգվելու են այգու հարակից երկու փողոցները: Այս աշխատանքները նախատեսում են ավարտել մինչև տարեվերջ:

«Մոտակա ամիսների ընթացքում ակնկալում ենք պետության հետ աշխատել այգուն ուղղված հասարակական ենթակառուցվածքների վերականգնման ու բարեկարգման ծրագրով, ինչի որոշ հատված, ամենայն հավանականությամբ, մինչև այս տարեվերջ ակնկալում ենք ավարտել: Ծրագիրը չի հետաձգվել, ամեն ինչ պլանով ընթանում է: Հուսամ՝ այդպես էլ կշարունակվի:

Նախատեսում ենք, որ այգու բացումը փուլային կլինի: Դեռ ոչինչ չխոստանալով, բայց հույս ունենք, որ եթե այսպես ամեն ինչ լավ գնա, ապա 2021թ. ամառը որոշակի մի փուլ արդեն կտեսնենք»,- ասել է IDEA հիմնադրամի Գյումրու Բարեկամության այգու ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը:

Այսօր հրավիրված հանրային քննարկումը նվիրված էր ծրագրի արդյունքում շրջակա միջավայրի վրա ակնկալվող ազդեցություններին: Հանրային քննարկման սակավաթիվ մասնակիցներից, որոնց թվում էին քաղաքի գլխավոր ճարտարապետը, քաղաքաշինության բաժնի պետը և քաղաքապետարանի այլ ներկայացուցիչներ, ծրագրի ղեկավարին հարց ուղղել է միայն Հայաստանի էլցանցեր ընկերության ճարտարագետը:

Այգու տարածքով անցնում է «Գյումրի» բժշկական կենտրոնի մալուխային գիծը, որը տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել:

Ըստ ծրագրի ղեկավարի՝ նախագծային աշխատանքներում նախատեսված են առաջարկներ մալուխային գծի տեղափոխության վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում