Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ազդակները. քողարկո՞ւմ, թե՞ իրականություն

Կմիավորե՞ն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախկին իշխող համակարգը նոր իշխանության դեմ: Այդ հարցի ճշգրիտ պատասխանը հնարավոր է միայն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև հարաբերության մեխանիկային քաջածանոթ լինելու պարագայում:

Միևնույն ժամանակ, դրանով հանդերձ, ճշգրիտ պատասխանի համար շատ կարևոր է գնահատել, թե ինչ ենք պատկերացնում միավորում ասելով: Եթե խոսքն ընդամենը ֆիզիկական համատեղման և մեկտեղված գործողությունների, հավաքների և տեղեկատվաքարոզչական գործունեության մասին է, ապա այդպիսի միավորում ըստ էության առկա է վաղուց: Հանրությունն ականատես է եղել բազմաթիվ ակցիաների, որտեղ այս կամ այն գործով որևէ անձի աջակցության համար հավաքվել են թե՛ ՀՀԿ-ականներ, թե՛ Ռոբերտ Քոչարյանի թիմի ներկայացուցիչներ:

Ըստ այդմ՝ հարցն ավելիի՞ մասին է, թե՞ պարզապես եղածի ֆորմալացման: Գոնե առայժմ հնարավոր չէ արձանագրել, որ խոսքն ավելիի մասին է: Միաժամանակ, ֆորմալացման մասին խոսքի հիմքում էլ առայժմ այլ բան չկա, քան Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին տեղեկությունը: Ընդ որում՝ դրա վերաբերյալ եղել է Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը, որ հանդիպումը կրել է զուտ անձնական բնույթ, և նպատակը եղել է տեսակցությունը: Իհարկե, կասկածից վեր է, որ Ռոբերտ Քոչարյանի որպիսությունը հարցնելուց հետո Սերժ Սարգսյանն ու նա խոսել են ոչ թե առողջության, այլ ավելի շատ թերևս քաղաքականության, անցածի, ներկայի ու ապագայի մասին:

Բայց հատկանշականն այն է, որ Սերժ Սարգսյանի գրասենյակը ըստ էության ցույց է տալիս, որ քաղաքականությունը չի եղել զրույցի նպատակների շարքում: Ո՞ւմ համար է այդ «ցուցադրությունը», եթե դիտարկենք երկու տարբերակ՝ քողարկում կամ իրապես արձանագրում, որ նպատակների շարքում չի եղել քաղաքականությունը: Եթե խոսքը քողարկման մասին է, ապա ումի՞ց են երկրորդ և երրորդ նախագահները քողարկում իրենց հնարավոր քաղաքական նպատակների հնարավոր համատեղության հանգամանքը: Յուրայինների՞ց: Հազիվ թե: Հանրությունի՞ց: Դարձյալ անիմաստ է, որովհետև հանրային ընկալման մեջ, անկախ ամեն ինչից, գերակշռում է համատեղության վաղեմի ընկալումը: Արդարացի, հիմնավոր, թե ոչ՝ դա այլ հարց է, բայց Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին հանրության գերակշռող մասն ընկալում է միասնական քաղաքական նպատակների ծիրում: Ըստ այդմ՝ անկախ հաղորդագրություններից, որ կտան նախկին նախագահները, այդ ընկալումը, գոնե մոտ ապագայում, կշարունակի գերակշռել, և իրենք գիտեն այդ մասին:

Հետևաբար ո՞ւմ համար է քողարկումը, եթե գործ ունենք այդ տարբերակի հետ: Մնում է արտաքին որևէ հասցեատեր:

Սերժ Սարգսյանը հեղափոխությունից հետո ավելի շատ գործում է եվրոպական, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ ռուսական դաշտում: Կարո՞ղ է քողարկումը լինել այդ դաշտերի համար: Թե՞ այստեղ հենց իրապես ապաքաղաքական հանդիպման շեշտման տարբերակն է, որով փորձ է արվում երկուստեք ազդակ տալ Եվրոպային և Ռուսաստանին, որտեղ մեկին դուր չի գա Սարգսյանի գործակցությունը Քոչարյանի հետ, մյուսին՝ Քոչարյանի գործակցությունը Սարգսյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում