Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, խորհրդարանին ներկայացնելով կառավարության գործունեության վերաբերյալ տարեկան զեկույց, ասել է, որ ռուսական օկուպացիան շարունակում է մնալ ազգային անվտանգության գլխավոր մարտահրավերը: Այս մասին հաղորդել է Վրաստանի Առաջին ալիքը:
«Բռնազավթումն այսօր հիմնարար մարտահրավեր է Վրաստանի համար: Ռուսական օկուպացիան շարունակում է մնալ ազգային անվտանգության գլխավոր մարտահրավերը: Երբ մենք խոսում ենք մեր երկրի գրավյալ 20 տոկոս տարածքի մասին, բոլորը պետք է հասկանան, որ սա իսկական խոչընդոտ է մեր պետության հետագա զարգացման համար: Սա ոչ միայն տարածքի 20 տոկոսն է, այլև բոլոր մնացած ոլորտների՝ մարդկային ռեսուրսների առումով: Տնտեսությունը առավել սահմանափակ է»,- ասել է Գախարիան:
Ըստ նրա՝ բոլորը պետք է հասկանան, որ Ռուսաստանի Դաշնությունն այսօր պատասխանատու է գրավյալ տարածքներում մարդու հիմնարար իրավունքների խախտումների համար: