Երևանը վերածվել է մեծ շինարարակական հրապարակի: Վերջին օրերին քաղհասարակությունը ստիպված եղավ համախմբվել, մասնագիտական հանրությունը նույնպես միացավ՝ միասին պայքարելու Ֆիրդուսի թաղամասի ճակատագրի համար, որովհետև հայտնի է դարձել, որ կառուցապատողը քանդել է 19-րդ դարին վերագրվող մի շենք, և այդ նույն ճակատագիրն է սպասվում նաև մեկ այլ շենքի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի հիմնադիր Տիգրան Ամիրյանի հետ:
«Մայրաքաղաքի կենտրոնում, հրապարակից մի քանի քայլ այն կողմ փորձում են շինհրապարակ բացել, նոր կառուցապատումներ իրականացնել. մենք տեսնում ենք, որ այդ շինարարությունը կապ ունի մշակութային, սոցիալական խնդիրների հետ, նաև կոռուպցիոն սխեմաներ ենք տեսնում այս ամենի մեջ: Ակտիվ տեմպերով կառուցապատում է իրականացվում, որը մեծ մշակութային խնդիր է, սակայն որոշումներ են կայացվում, որոնք չեն քննարկվում մասնագետների և հանրության հետ»,- նշեց Տիգրան Ամիրյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Գերակա շահի մասին օրենքը չի փոխվել, և այսօր դրա անվան տակ շարունակվում են ապօրինությունները:
Մանրամասն՝ տեսանյութում: