Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Դարակազմիկ որոշում. ՀՖՖ-ն կտրում է արատավոր կլանի պորտալարը…

ՀՖՖ-ն երեկ ըստ էության կայացրեց դարակազմիկ որոշում, ինչը կարող է իրական խթան հանդիսանալ հայկական ֆուտբոլի փրկության հարցում։ Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահ դառնալուց հետո, մասնավորապես, Հայաստանի առաջին խմբի առաջնությունը վերածվել էր պայմանավորված խաղերի կամ, այլ կերպ ասած, ղումարբազության մի օջախի։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ՀՖՖ-ն ընթացիկ առաջնությունում ՈՒԵՖԱ-ից ստացել է մի քանի տասնյակ զեկույցներ պայմանավորված հանդիպումների վերաբերյալ։ Դրանք այս պահին ուսումնասիրության փուլում են և հրապարակման ենթակա չեն։

Եվ այսպես. երեկ տեղի ունեցավ ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ: Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացի 10 թեկնածուների՝ «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս», «Նորավանք», «Լեռնային Արցախ», «Սևան», «Վեստ Արմենիա» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար: Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի՝ Առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից միայն 4-ին՝ «Նորավանք ՖԱ», «Լեռնային Արցախ ՖԱ», «Սևան ՖԱ», «Վեստ Արմենիա ՖԱ»: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2020/2021թթ. մրցաշրջանի ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը: Այսպիսով՝ 6 ակումբներ՝ «Անին», «Արագածը», «Դիլիջանը», «Ինտերը», «Մասիսը» և «Տորպեդոն», գալիք մրցաշրջանում հանդես չեն գա Առաջին խմբում։ Բացառությամբ «Ինտերի»՝ վերոնշյալ մյուս 5 ակումբները մասնակցում են Հայաստանի ընթացիկ առաջնությունում՝ աչքի ընկնելով խիստ կասկածելի և ոչ ֆուտբոլային հաշիվներ գրանցելով։

Այս տարվա հունվարի 8-ին ՀՖՖ-ն ԱԱԾ-ից ստացել էր գրություն, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ ԱԱԾ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Մասիս» ՖԱ փաստացի ղեկավար, Լատվիայի Հանրապետության քաղաքացի Կիրիլս Պավելի Գրիգորովսը նույն ակումբի ֆուտբոլիստներ Ալեքսեյ Ռոմանի Կուչինին և Ռենան Հեկտոր Ալվես Սալդանահին ակումբների խաղի արդյունքների վրա ազդելու նպատակով առաջարկել է տալ կաշառք և, համաձայնության գալով Ա. Կուչինի հետ, խաղի ընթացքում հրահանգել 2 գոլից ավելի բաց թողնելու անհրաժեշտության վերաբերյալ: Դրանից հետո Ա. Կուչինն իր գործողություններով կանխորոշել է խաղի ելքը ձեռնտու՝ 0:3 հաշվով՝ հօգուտ «Տորպեդոյի»: 2019 թվականի նոյեմբերի 4-ին Կ. Գրիգորովսը և Ա. Կուչինը քրեական գործով ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Վերջիններիս հայտնաբերելու նպատակով հայտարարվել է հետախուզում»:

Նշենք, որ խաղեր ծախելու երևույթը մեր երկրում սկիզբ էր առել դեռևս Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման շրջանում։ 2018 թվականը հայկական ֆուտբոլի համար սկսվել էր սկանդալով: Հայրապետյանը դիմել էր իրավապահ մարմիններին՝ կասկածներ ունենալով, որ 2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացած Հայաստանի առաջին խմբի 2017/18 մրցաշրջանի «Լոռի»-«Էրեբունի» հանդիպումը, որն ավարտվել է 5։0 հաշվով, պայմանավորված է եղել։ Ավելին՝ հայտնել էր, որ հանդիպման պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է կազմվել ՈՒԵՖԱ-ի կողմից, որում մասնագետները վերլուծության են ենթարկել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները։ Կային կասկածներ, որ հանդիպման արդյունքի վրա ազդելու նպատակով խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել են կաշառք ստանալու առաջարկներ:

Շատ բուքմեյքերական ընկերություններ պարզապես խաղադրույքներ չեն ընդունում Հայաստանի առաջին խմբի առաջնության հանդիպումների վրա՝ լուրջ կասկածներ ունենալով, որ դրանք «ծախված են»: Ինչևէ, այսօր կարող ենք արձանագրել, որ ՀՖՖ-ն կտրում է պայմանավորված հանդիպումների արատավոր երևույթի պորտալարը։ Ասել, որ 6 թիմերին արտոնագիր չտալով այդ երևույթը վերացավ՝ բնավ ճիշտ չի լինի։ Ցավոք, ֆուտբոլային առուծախով զբաղվող կլանի արմատները բավական խորն են։ Այսօր չկա վստահություն, որ Բարձրագույն խմբի առաջնությունում ևս չեն լինում ծախված խաղեր։ «Երևան» ակումը կես մրցաշրջան կասկածելի հաշիվներ գրանցելուց հետո լուծարվեց։ Մեր տեղեկություններով՝ Բարձրագույն խմբի արտոնագիր ստացած ակումբների շարքում այսօր էլ կա թիմ, որի նպատակը, այսպես ասած, խաղեր սարքելն է։

Լիահույս ենք, որ առաջիկայում ՀՖՖ-ն կշարունակի քայլերը դաշտը մաքրելու համար։ Հայկական ֆուտբոլն առանց այն էլ ծանր իրավիճակում է։ Այս ֆոնին խաղերը ծախելու երևույթը մեզ տանում է անդունդ, և նույնիսկ եվրոպական ֆուտբոլի սև ցուցակում հայտնվելու վտանգ կա։ ՀՖՖ երեկվա քայլը բնականաբար կփոխի իրավիճակը։ Բայց կրկնում ենք՝ գործողությունների ինտենսիվությունն ուղղակի այլընտրանք չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում