Լիազորությունները դադարեցված ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ շարունակելու է իր աշխատանքը։
«Հարցը կարգավորվում է որոշակիորեն սահմանված կարգով, ոչ մեկ դեռևս չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտված են։ Սահմանադրական նորմն ընդունվել է, բայց գոյություն ունի «Սահմանադրական դատարանի մասին» օրենք, որով կարգավորվում է ՍԴ կազմակերպումն ու գործունեությունը և այս պահին օրենքի ուժով մենք դեռևս շարունակում ենք աշխատել։ Իսկ հայտարարությունները ոչ իմ, ոչ էլ ձեր աշխատանքից ազատման հիմք չեն»,-նշեց նա։