Thursday, 28 03 2024
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Ով է ԲՀԿ-ին մղել զավեշտի ծուղակ

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՍԴ ներկայացված ԲՀԿ դիմումը, դեռևս վարույթ չընդունված, փաստորեն վերածվեց զավեշտի՝  հայտնի թվաբանական մեխանիկայի բերումով: Կընդունվի դիմումը վարույթ, թե ոչ՝ մեծ հաշվով թերևս արդեն կարևոր չէ, թեև զուտ իրավական ու տրամաբանական տեսանկյունից այն չի կարող լինել վարույթ ընդունվելու ենթակա, որովհետև 26 պատգամավորը ներկայումս չի կարող լինել խորհրդարանի 1/5, դրա համար պետք է առնվազն ևս մեկ լիարժեք մարդ՝ պատգամավոր:

Ինչո՞ւ ԲՀԿ-ն գնաց այդ քայլին՝ հայտնվելով զավեշտի ռիսկի ներքո: Առավել ևս, որ կուսակցությունը փաստորեն ուներ դրանից խուսափելու հիմնավոր պատճառ և պատասխանատվությունը հանգիստ կարող էր դնել «Լուսավոր Հայաստանի» վրա՝ ասելով, որ ԼՀԿ-ն չմիացավ, և իրենք չկարողացան հավաքել անհրաժեշտ քանակի ստորագրություն, ըստ այդմ՝ դիմելը դարձավ ավելորդ ու անհնար:

ԼՀԿ-ն իհարկե ունի ստորագրությանը չմիանալու իր արդեն հայտնի բացատրությունը: Ով է ընդունում այն, ով՝ ոչ, դա այլ հարց է, տվյալ պահին էական չէ: Փաստն այն է, որ «Բարգավաճ Հայաստանն» ուներ զավեշտի թիրախում կամ ծուղակում չհայտնվելու հիմնավոր պատճառ-հղում՝ «Լուսավոր Հայաստանը»: Ընդ որում, անկախ ԼՀԿ դիրքորոշման մասին կարծիքից, այդ պատճառը ամենևին «ալիբի» չէր, այլ միանգամայն հիմնավոր բացատրություն: Ըստ այդմ՝ դա, այսպես ասած, անհարգալից չէր լինի ԼՀԿ հանդեպ, որը շատ հստակ հայտարարել է չմիանալու և դրա պատճառների մասին:

Եվ ուրեմն՝ ինչո՞ւ գնաց այդ քայլին ԲՀԿ-ն՝ հանրությանը ներկայացնելով 26-26,4-27 արդեն հայտնի, անեկդոտների և համացանցային կատակների առիթ դարձած բանաձևը: Իհարկե, այդ իմաստով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խթանեց համացանցային հումորը, բայց դա՞ էր նպատակը: Եթե այո, նպատակն արդարացված է, բայց մյուս կողմից՝ արդարացված է քաղաքական այդ միավորին զավեշտի շրջանակ վերցնելու գնով: Եվ հենց այդ պատճառով էլ առաջանում է հարց՝ ո՞ւմ էր դա պետք, որովհետև չի գտնվում որևէ տրամաբանական բացատրություն, թե դա կարող էր պետք լինել կուսակցությանը, և ընդհանրապես որևէ կուսակցության կարող է պետք լինել այդպիսի հանրային ընկալումն ու արձագանքը:

Դա նշանակում է, որ «Բարգավաճ Հայաստանն» այդ բավականին տհաճ գնով լուծել է մեկ այլ խնդիր, կամ ԲՀԿ համար այդ գնով խնդիր են լուծել շրջանակներ, որոնք կարող են վարքագիծ թելադրել կուսակցությանը և կուսակցության վարկի հաշվին լուծել ինչ-ինչ խնդիրներ: Ի դեպ, այդ համատեքստում հատկանշական է այսօր մամուլում հրապարակված տեղեկությունը, որ ՀՅԴ-ն ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունները հիասթափված են համախմբման ջանքերի հանդեպ Գագիկ Ծառուկյանի վարքագծից:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում