Tuesday, 23 04 2024
23:18
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ

Փաշինյանն ասում է՝ հիմա կարա՞նք սաղին մտցնենք բանտերը, բա ո՞վ մնա աշխատի. սպանված զինծառայողի մայր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների ծնողների հետ՝ քննարկելու այլընտրանքային քննչական խմբի ձևավորման աշխատանքների մանրամասները։ Աշխատակարգով նախատեսվում է ձևավորել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ընդհանուր առմամբ 8 քրեական գործ, յուրաքանչյուր գործով առանձին հանդիպում կլինի զոհված զինծառայողի իրավահաջորդի հետ, և առկա նյութերի համալիր ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական եզրակացություն կներկայացնի վարչապետին: Ընթացքի մեջ են խմբի կազմում իրավաբանների ներգրավման աշխատանքները, փոխհամաձայնեցվել է քրեական գործերի ուսումնասիրության հերթականությունը:

«Առաջին լրատվական»-ը զրուցել է 2010 թվականին Արցախի Հայկազով զորամասում սպանված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մոր՝ տիկին Նանա  Մուրադյանի հետ։

Ըստ պաշտոնական վարկածի 2010 թվականի մարտի 15-ին 00։35- սահմաններում Արցախի զորամասի վերանորոգման վաշտի սպայական սենյակի հետնամասում պարանի միջոցով երկաթե ձողից կախված վիճակում հաայտնաբերվել է նույն զորամասի վերանորգման վաշտի վարորդ շարքային Վալերիկ Մուրադյանի դին։ Վալերիկը բանակ էր զորակոչվել նոյեմբերի 2009 թվականի 25-ին։ Մայրը՝ տիկին Նանան, որդու մահվան մասին իմացել է մարտի 15-ին։ Սկզբում նշել են, որ Վալերիկին սպանել են, ապա՝ պաշտոնական վարկածով հաստատել ինքնասպանությունը։ Զինվորի մայրը պնդում է, որ իր որդուն սպանել են զորամասում վառելիքի գողության դեպքերին ականատես լինելու պատճառով։ Երբ Վալերիկի դին տեղափոխել են Հայաստան, մայրը որդու մարմնի վրա նկատել է բռնության հետքեր, պարանոցի վրա երկու պարանի հետք, ինչը, նրա խոսքով, խոսում է այն մասին, որ իր որդուն նախ խեղդել են, ապա՝ կախել։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով զինվորի մարմնի վրա եղել են բութ գործիքից ստացած հարվածների հետքեր, պարանոցի վրա պարանի կրկնակի հետքեր։ Դա նշանակում է, որ զինվորին պարանով կամ այլ բանով խեղդել են, ապա՝ կախել՝ ինքնասպանության իմիտացիա ստեղծելով։ Այդ ամենով հանդերձ, նախաքննական մարմինը պաշտոնապես հայտարարել է ինքնասպանության հասցնելու վարկածը։ Սևազդեստ մայրերը տարիներ շարունակ պայքարում են իրենց որդիների սպանության բացահայտման, արդարադատության հաստատման համար։

Տիկին Նանա, օրեր առաջ տեղի ունեցավ Ձեր և մյուս սևազգեստ մայրերի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու այլընտրանքային քննչական խմբի ձևավորման աշխատանքների  մանրամասները։ Կներկայացնեք՝ ի՞նչ եք քննարկել վարչապետի հետ ու ի՞նչ համաձայնության եկել։

-Այո, մենք հանդիպեցինք վարչապետին: Քննարկամն ժամանակ, վարչապետն ասում է, որ իրենք իրավապահ մարմին չեն, ուղղակի պետք է այս խմբով բացահայտեն, վեր հանեն կեղծիքները, մեր երեխաների քրգործերի հետ կապված հակասությունները, խախտումները, քննիչների անգործությունները ու բարձրաձայնենք դրանք։ Այդ խախտումները մենք բարձրաձայնել ենք դատարանով։ Եթե պետք է այդ քննչական խմբի գործունեությունից հետո  ոչ մի բան չփոխվի, այդ դեպքում ես չեմ հասկանում իմաստը խմբի աշխատանքի: Մենք ուզում ենք, որ խումբը ազդեցություն ունենա քննիչների վրա։ Հանցագործները պետք է պատժվեն։ Մենք ասեցինք, որ քննիչ Հայկ Գրիգորյանը հանցագործ է, մենք դա բարձրաձայնում ենք։ Փաշինյանն ասում է՝ դե լավ էլի, մայրեր ջան։ Լավ էլին ո՞րն է, եթե մենք հաստատ գիտենք, որ ինքը հանցագործ է։ Մեր երեխեքի քրեական գործերն իր կոտրած թաթով է սարքվել։ Մենք ասում ենք, որ դատախազ Արթուր Դավթյանը հանցագործ է։ Պարոն Փաշինյանին ասում ենք, ասում է՝ հիմա կարանք սաղին մտցնենք բանտերը, բա ո՞վ մնա աշխատի։ Այդ դեպքում մենք հանցագործին նորից ինչպե՞ս վստահենք։ Հետո ուզում եմ նար ասել, որ նախ վարչապետը մեզ այս ֆորմատով չպետք է ընդուներ։ Առաջին հանդիպման ժամանակ վարչապետը մեզ ասաց, որ մեկ անգամ էլ կհանդիպենք, բայց առանց լրատվամիջոցների։ Իհարկե, մենք դեմ չենք, բայց ավելի ուրախ կլինենք, որ լրատվամիջոցների ներկայությամբ լինի, որ հետո ուրիշ բաներ չասեն։  Բայց, եթե ինքը մեզ այս ֆորմատով ընդունեց, ապա թող բարի լինեին ինչպես իր խոսքը ցուցադրեցին եթերով, նույն կերպ էլ մեր խոսքը հրապարակեին: Դա սխալ է։ Ինչի՞ համար ինքը նման բան արեց։ Ինքը մեզ խոստացավ, որ այս ֆորմատով է ընդունելու, որպեսզի նստենք, զրուցենք, քննարկենք, իրար հանդեպ վստահություն ձեռք բերենք։ Ես էլ ասեցի, պարոն Փաշինյան, հիմա մենք այստեղ ենք եկել, որ քննարկե՞նք, թե՞ լռենք մենակ Ձեզ լսենք։ Չնայած, մենք էլի չենք լռել, բայց երբ ինքը ասում էր՝ է, լավ եք էլի մայրեր ջան, ոնց որ շփոթվես, չկարողանաս խոսել։ Չենք ուզում վիրավորել նրան, մենք իր կողքը կանգնել ենք, ամեն ինչ արել ենք, վստահել ենք, մեր ուզածն էլ է եղել, որ իշխանությունը փոխվի, բայց չենք ուզում, որ մեր գործերը ոչ մի լուծում չստանան։ Եթե ինքը ասում է ձեր իրավաբաններն ու փաստաբանները, արդեն իսկ այդտեղ տարբերություն է դրվում։ Դա պետք է մեկ խումբ լիներ, բոլորը մեկ մարդու նման արդարության համար պայքարեին։ Մենք տարբեր կողմերի վրա՞ ենք աշխատում, իրենք չե՞ն ուզում բացահայտել։ Պարոն Փաշինյանն ասում է, եթե 0,1 տոկոս իմ վրա կասկածում եք, եկեք այսօր հրաժարվեք այս գործից։ Կարծես ուզում էր տանել նրան, որ նրան, որ հրաժարվեինք։ Բայց ոչ, մենք չենք հրաժարվելու։ Իսկ այդ կասկածների մասին մենք կհայտնենք առաջին իսկ գործի քննությունից հետո։ Մենք այնքան շուտ կզգանք՝ իրենք  ուզում են բացահայտել, թե ոչ։ Մենք ուզում ենք հավատալ վարչապետին, բայց մենք այնքան բաների միջով ենք անցել, որ հիմա ոչ մեկին չենք հավատում։ Դա ոչ նեղանալու է, ոչ վիրավորվելու է։ Այդ ցավը մենք մեր ուսերի վրա ենք տանում մեր հոգու ու սրտի մեջ, մեր արյունը սև է դարձել։ Մենք սևացել ենք։ Որ ասում են սևազգեստ մայրեր, արդեն․․․ գլխիդ խաչը թռնում է, թե ինչպես կարող էր այդպիսի լինել։ Ինչի՞ համար։ Բոլորը ջոկած ընտանիքների երեխեք էին, ինչի՞։ Իրենք պետք է ցանկություն ունենային առանց մեզ ասելու ամբողջ քրեական գործերը բացահայտեին։ Բացահայտելը ո՞րն է, բոլոր գործերն էլ բացահայտված են։ Իրենք ուղղակի պետք է ճշմարտությունը ջրի երես հանեն։ Տարիներ շարունակ գործը բացում փակում են։ Պարոն Փաշինյանը չի՞ մտածում, որ ուրեմն այստեղ մի բան այն չէ։ Դե թող իմ տղայի գործը փակեին, 10 տարի է չեն փակում։ Եթե իրենք ճիշտ են, իմ երեխան ինքնասպան է եղել, թող գործը փակեն, ինձ էլ ապացուցեին, որ իմ տղան ինքնասպան է եղել:

-Տիկին Նանա, Ձեր որդին կարո՞ղ էր ինքնասպանություն գործել։ Երբ խոսել եք այդ ընթացքում իր հետ, տրանադրությունը ինչպիսի՞ն է եղել, բողոքե՞լ, դժգոհե՞լ է ինչ-որ բանից։

-Իմ երեխան կենսուրախ, կյանքով լի տղա էր։ Լիքը նպատակներ ուներ։ Ի՞նչ եղավ իմ երեխային։ Ի՞նչ արեցիք իմ երեխային։ Ես համոզված եմ, իմ երեխային սպանել են, ու մեկ հոգի չէ, խմբակային սպանություն է եղել ու հենց նրա համար, որ վառելանյութի գողության է ականատես եղել։ Իմ երեխան պարելով է գնացել բանակ։ Ինքը ուզում էր նախօրոք գնալ բանակ, բայց կամավոր գնալու տարբերակ չկար։ Զինվորական կոմիսարիատից ասում էին Վալեր ջան, գնա մի քիչ էլ սպասի, 6 ամիս է մնացել, 6 ամսից կգնաս բանակ: Ուշքը գնում էր զինվորական համազգեստի համար։ Հետո որ գնաց ծառայության, ասում էր՝ մամա, կմնամ ծառայությունս կշարունակեմ այստեղ։ Գնացել էինք երդման արարողությանը, հրամանատարները միայն տեսնեիք, թե ինչպես էին գովում տղայիս։ Ասում էին՝ ովքեր են Վալերիկի ծնողները, որ մեզ այսպիսի պատրաստի զինվոր են տվել։ Պատկերացնում եք։ Այդ պատրաստի զինվորի գլուխը 1 ամիս 2 օր հետո կերան։ Բա ի՞նչ եղավ, որ այդ պատրաստի զինվորի գլուխը կերաք։ Պարզ է, որ իմ երեխան իրենց կեղտերը տեսել է ու իր գլուխը կերել են։

-Այնուամենայնիվ, այս քննչական խմբից ի՞նչ ակնկալիքներ կան, հույս կա, որ մեղավորները վերջիվերջո կպատժվեն։ Կամ, եթե հանկարծ ձեր սպասելիքները չարդարանան, ի՞նչ է լինելու այդ դեպքում։

-Մենք իր կողքը կանգնած ենք, մինչև տեսնենք՝ ինչ կլինի։ Եթե ոչինչ չարեց, այնպես չէ, որ կուլ կտանք։ Ինձ համար թանկ է հեղափոխությունը, հարգում ենք վարչապետին, բայց ինչքան էլ հարգեմ, իմ երեխայից շատ չեմ հարգի ու սիրի։ Այսօր իմ մինուճար տղան որտե՞ղ է։ Ինձ այսօր սև են հագցրել, ես անժառանգ եմ մնացել, իմ ազգը, ծուխը շարունակող չկա։ Ես ապրում եմ  այս տան մեջ, բայց ասում եմ՝ ինչիս է պետք, երբ իմ տղան չկա, իմ ժառանգը չկա։ Ինչի՞ս է պետք այս կյանքը։ Բայց ես ապրում եմ հանուն արդարության, հանուն ճշմարտության։ Ես չիմանա՞մ իմ երեխուն ինչի համար սպանեցին։ Հանցագործը չպատժվի՞, որ մյուսի գլուխն էլ չուտի։ Ես այսօր պայքարում եմ, որ մեր մյուս տղաները վախենալով բանակ չգնան։ Մենք ուզում ենք հավատալ Փաշինյանին։ Մենք պայքարել ենք հենց հեղափոխության համար։ Գիտեք ինչ, ես Հոկտեմբերյանից եմ։ Ողնաշարի գրիժա ունեմ, ոտքերս երակների մեջ է, բայց օր է եղել, որ Հոկտեմբերյանից ոտքով ենք կես ճանապարհը եկել Երևան, հեղափոխությանը մասնակցելու համար, երբ անգամ տրանսպորտ չի եղել։ Այդքան ոգևորված ենք եղել։ Մենք ոգևորված ենք, որ իմ երեխու ու մյուսների գործը բացահայտվի, հանցագործությունները դադարեն։ Հիմա այնքան բան ենք տեսնում ու լսում։ Որ աում են կոռուպցիա չկա, պետական հիմնարկներում այնքան բան ենք տեսնում։ Իրենք չե՞ն տեսնում դա։ Ցավոք ականատես ենք լինում լիքը բաների, որոնց ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Դրա համար մարդիկ սկսում են քիչ-քիչ հիասթափվել։ Մենք հույս ունենք, սպասում ենք, դեռ Փաշինյանի կողքին ենք։ Մտածում ենք՝ գուցե իրեն ճիշտ ձևով չեն տեղեկացնում։ Մենք ուզում ենք ճիշտ ձևով տեղեկացնել, դա էլ չի ընդունում։ Դա ինչպե՞ս անենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում