Անցած 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի երկու նոր դեպք:
Ըստ կառավարության պաշտոնական «StopCov» կայքի տվյալների՝ այս պահի դրությամբ երկրում COVID-19 վարակվածների ընդհանուր թիվը 919 է: Ապաքինվել է՝ 760, մահացել է 14 հիվանդ:
2 687 մարդ գտնվում է կարանտինում, 260 հիվանդ գտնվում է բժիշկների հսկողության տակ: