Թուրքիայում վերջին 1 օրում արված 52․303 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.458 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 21 դեպք, իսկ ապաքինման 1.472 դեպք: Այս մասին «Twitter»-ի իր պաշտոնական էջում հաղորդել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Պաշտոնական տվյալների համաձայն` մինչև օրս կորոնավիրուսից ապաքինվել է 165.706 մարդ, վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 941 հիվանդ։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակվածության 193․115, իսկ մահվան 5․046 դեպք։ Արվել է 3 մլն 135.424 թեստավորում։