Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Թեթև կորոնավիրուսային հիվանդներին չի թույլատրվում դեքսամետազոն. բժիշկը զգուշացնում է

Դեռևս ս. թ. ապրիլի 23-ին armtimes.com-ում հրապարակված կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ գիտաբժշկական  ծավալուն հոդվածում համարձակություն էի ունեցել հայտնել արհեստական շնչառության ցածր արդյունավետության, փոխարենը արյան փոխներարկման և հիպերբարիկ օքսիգենացիայի (թթվածնաբուժություն) առավել բարձր արդյունավետության մասին։ «Համարձակ» կանխատեսում-եզրահանգումս հիմնված էր կորոնավիրուսային հիվանդության ախտածագման մեխանիզմների վերաբերյալ ամենատարբեր վարկածների ու տեսակետների խոր ուսումնասիրության վրա։

Այս անգամ` կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում դեքսամետազոն դեղի դերի մասին։

Կորոնավիրուսային հիվանդությունն առավել ծանր է ընթանում քրոնիկ հիվանդությունների, հատկապես շաքարային դիաբետի դեպքում։ COVID-19-ից մահացության բարձր հաճախականություն է դիտվում  դիաբետի բարձիթողի, դեկոմպենսացված վիճակների ժամանակ։

Բորբոքային, ինֆեկցիոն-վիրուսային հիվանդությունները նպաստում են արյան մեջ գլյուկոզայի բարձր պարունակությանը (հիպերգլիկեմիա), ինչն էլ իր հերթին նպաստում է նշված հիվանդությունների ծանր ընթացքին։ Կորոնավիրուսային վարակը այն հզոր հրահրիչն է (պրովոկատոր), որը հանգեցնում է ածխաջրային փոխանակման խաթարումների.

  • Շաքարային դիաբետի կոմպենսացված, կայունացված վիճակից անցում դեկոմպենսացված բարձիթողի վիճակի։
  • Թաքնված (լատենտ) ձևերի, նախադիաբետի, ինսուլինառեզիստենտության վիճակներից շաքարային դիաբետի դրսևորում։
  • Միջազգային բժշկագիտական տեղեկագրերում նկարագրվում է COVID-19-ի առկայության առաջին իսկ օրերից հաճախակի, գրեթե մասսայական արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակ, նախկինում  նման շեղումներ երբևէ չունեցած անձանց մոտ։

Կորոնավիրուսով ախտահարված իմ ծանոթներից շատերն էին զարմացած ահազանգում արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի մասին։

Շաքարային դիաբետով, մետաբոլիկ սինդրոմով, ճարպակալմամբ հիվանդների մոտ գլյուկոզայի մակարդակի կարգավորումը կորոնավիրուսային հիվանդության ընթացքը մեղմելու ամենակարևոր նախապայմանն է։ COVID-19-ը համեմատաբար թեթև ընթացք է ունենում կոմպենսացված շաքարային դիաբետի դեպքում։

Այսքանից հետո տեղին եմ համարում զգուշացնել` այն դեղամիջոցները, պրեպարատները, որոնց կողմնակի ազդեցություններից է գլյուկոզայի պարունակության բարձրացումն արյան մեջ, կարող են խորացնել COVID-19-ի ծանր ընթացքը շաքարային դիաբետով հիվանդների մոտ։

Դեքսամետազոնը հակաբորբոքային, իմունադեպրեսսիվ ազդեցությամբ օժտված պրեպարատ է, որը թափանցելով կենտրոնական նյարդային համակարգ՝ կանխում է ուղեղի այտուցը։ Ինչպես տեսնում ենք, կենսական անհրաժեշտության ու նաեւ մատչելի դեղամիջոց է։ Գրագետ բժշկին հայտնի է դեքսամետազոնի արտահայտված հիպերգլիկեմիկ  ազդեցությունը։ Ուստի շաքարային դիաբետով հիվանդների մոտ COVID-19-ի բուժման ժամանակ պետք է զգուշանալ դեքսամետազոնի նշանակումից, օգտագործել միայն կենսական անհրաժեշտության դեպքում, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի խիստ հսկողությամբ։

Օքսֆորդի համալսարանի հետազոտողներն ապացուցեցին, որ կորոնավիրուսային հիվանդության ծանր ձևերի ժամանակ դեքսամետազոնը զգալիորեն նվազեցնում է մահացությունը (արհեստական շնչառության կարիք ունեցող հիվանդների մահացությունը նվազեցնում է մոտ 3 անգամ, իսկ թթվածնի կարիք ունեցող անձանց մոտ` 5 անգամ)։

Եթե խորամուխ լինենք անգլիացի հետազոտողների հայտարարության մեջ, դժվար չէ հասկանալ դեքսամետազոնի անփոխարինելի դրական ազդեցությունը COVID-19-ի ծանր ընթացքի ժամանակ, երբ անհրաժեշտ է օգտվել  արդեն իսկ զարգացող ցիտոկինային փոթորկի դեքսամետազոնային ընկճումից։

Պրեպարատը չի կարելի ընդունել անախտանիշ, թեթև, անգամ միջին ծանրության դեպքերում, երբ չկա արտահայտված բորբոքային պրոցես, այլապես դեքսամետազոնի կիրառումը ոչ միայն անարդյունավետ, այլև վնասակար դրսևորումներ կարող է ստանալ։ Ընկճելով իմուն համակարգը՝ դեքսամետազոնը կարող է թուլացնել վարակի հանդեպ պայքարելու օրգանիզմի սեփական ուժերը։

Այսպիսով, միայն փորձառու և գրագետ բժշկի որոշելիքն է հիվանդության զարգացման որ էտապում, որ հիվանդներին և ինչ դեղաչափով նշանակել դեքսամետազոն։

Փետրվար-մարտ ամիսներին COVID-19-ի բուժման հարցում հակամալարիային պրեպարատների «փրկարար» դերը թմբկահարելուց հետո ԱՀԿ-ն ստիպված եղավ վերջին օրերին հանդես գալ հայտարարությամբ` այդ պրեպարատների պարզապես անարդյունավետ, հաճախ` վնասակար և մահացու կողմնակի ազդեցությունները հաշվի առնելով։

Համոզված եմ, որ լուրջ ռեանիմատոլոգների և էնդոկրինոլոգների գրագետ եզրակացությունը դեքսամետազոնի կիրառման վերաբերյալ չի ուշանալու։

Զգուշացնում եմ`

անախտանիշ, թեթև կորոնավիրուսային հիվանդների, ինչպես նաև կանխարգելիչ նպատակով պրեպարատի ընդունումն անթույլատրելի է։

Չափազանց մեծ զգուշություն ցուցաբերել նյութափոխանակության խանգարումների, շաքարային դիաբետի առկայության դեպքում դեքսամետազոն նշանակելիս։

Բժիշկ Վահան Վարդապետյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում