Thursday, 25 04 2024
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

Հակապետական տարրերը դիմադրելու են, մեր վրա «դրսից տղա» են բերելու և ապականելու են մթնոլորտը. իշխանությունն անելիք ունի

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարել է, որ որոշել է հետ վերցնել մեկ տարի առաջ ՍԴ ուղարկած դիմումը: Երկրորդ նախագահի պաշտպաններն անդրադարձել են այդ որոշման պատճառին. մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ եթե իր գործը խոչընդոտելու է պառլամենտարիզմի կայացմանը, ապա այդ դիմումը պետք է հետ վերցնել:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, փաստաբան Վահրամ Մարտիրոսյանը:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ հարցի էական կողմը հետևյալն է. «Հասկացան, որ վաղվանից Սահմանադրական դատարանում իրենց շահերն սպասարկող լծակներն այլևս չեն գործելու, ապա հարցը ՍԴ-ում թողնելը կարող է և ռիսկեր պարունակել Քոչարյանի ազատության համար, հետևապես կայացվել է այդ որոշումը, որին պաշտպանների կողմից տրվել է «հուզիչ» բացատրություն: Քաղաքագետի դիտարկմամբ՝ երկրորդ համատեքստն էլ կա. սա  պայմանավորված է նաև «Լուսավոր Հայաստանի» հայտարարության հետ, թե ՍԴ կազմի վերաբերյալ ԱԺ հայտնի օրենսդրական փոփոխությունների առումով ՍԴ կդիմեն միայն Քոչարյանի գործով վճռից հետո: «Քոչարյանի պաշտպանական թիմը, «հանուն պառլամենտարիզմի անձնուրաց քայլ անելով» փորձեց «Լուսավոր Հայաստանին» դիլեմաների առաջ կանգնեցնել: Բայց ինչ էլ անեն, գնացքն այլևս գնացած է»,-նշեց Ռ. Մեհրաբյանը:

Իսկ ՍԴ չորս անդամների հայտարարությունը, քաղագետի գնահատմամբ, անամոթության հարթության վրա է տեղավորվում, բայց որևէ ազդեցություն չի կարող թողնել:

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը հանդես են եկել հայտարարությամբ`ի պատասխան արդարադատության նախարարի՝ երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման և ևս երեք դատավորի պաշտոնանկ արվելու հայտարարության վերաբերյալ: Նրանք հորդորում են դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից, իրավունքի և օրինականության ծիրից:

ՍԴ այս չորս անդամները չեն պատրաստվում լքել իրենց պաշտոնը: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Վահրամ Մարտիրոսյանը նշեց, որ նրանք այլևս լիազորություններ չունեն և չեն կարող պաշտոնավարել, իսկ ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններն ամբողջությամբ Սահմանադրության տառին համապատասխան են:

Փաստաբանի խոսքով՝ այս իշխանությունները մեղքի բաժին ունեն, որ թույլ են տալիս նախկինները ձայն հանեն. «Իշխանությունը պետք է հեղափոխական ուժով արագ փոփոխություններ կատարեին: Արդեն երկու տարի է նախկին համակարգին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտություն կա»:

Ռուբեն Մեհրաբյանը հավելեց, որ քաղաքական գնահատականի անհրաժեշտությունը կենսական է. «Առանց այդ գնահատակի հնարավոր չէ շարժվել առաջ: Քաղաքական գնահատականից կբխեն նաև իրավական հետևանքներ… Չպետք է կիսատ-պռատություն թույլ տալ, քանի որ տեսնում ենք, որ հակապետական տարրերը դրսից «տղա են բերելու» ու ապականելու են դաշտը, խոչընդոտելու են բարեփոխումների անշրջելիության երաշխիքների ձևավորումը…»:

Քննարկման մասնակիցները նաև նկատեցին, որ մերժվածներն ինչքան էլ համախմբվեն, միևնույն է, ժողովուրդը նրանց մերժել է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում