Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Հայաստանը բանանային երկիր չէ, որ Սովետական ԿԳԲ-ի կադրը փորձի հեղաշրջում իրականացնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

– Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը հանդես են եկել հայտարարությամբ` ի պատասխան արդարադատության նախարարի՝ երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման և ևս երեք դատավորի պաշտոնանկ արվելու հայտարարության: Նրանք հորդորում են դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից, իրավունքի և օրինականության ծիրից: ՍԴ այս չորս անդամները չեն պատրաստվում լքել իրենց պաշտոնը:

– Մարդիկ օրենքից են խոսում, բայց քաղաքական հայտարարություններ են անում… 2015թ. ընդունված Սահմանադրության 7-րդ գլխում նշված է, որ պետք է ունենալ ՍԴ այնպիսի մոդել, ըստ որի՝ ՍԴ անդամի թեկնածուներին առաջադրելու են կառավարությունը, նախագահը և Բարձրագույն դատական խորհուրդը և ընտրելու է ԱԺ-ն, և ՍԴ անդամներն իրենց կազմից ընտրելու են ՍԴ նախագահ՝ 6 տարով… ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը հասկացան, որ չեն կարող ամեն անգամ կեղծ ընտրություններով ՍԴ-ից ստանալ հավանություն, եթե այնտեղ չունենան իրենց մարդիկ, առաջին հերթին հավերժ նստած Հրայր Թովմասյանին. ամեն ինչ սկսվեց այստեղից: Արդեն երկու տարի է՝ այս մարդիկ իրենց գրած Սահմանադրությանը հակառակ շարունակում են մնալ ՍԴ-ում… Եթե հանրաքվե լիներ, ժողովուրդը միաձայն «այո» կասեր և «ոչ» կասեր նախկինների ժուլիկությանը…

Որոշ քաղաքական ուժեր 2015-ին, դեմ լինելով Սահմանադրությանը, ՀՀԿ-ի հետ համաձայնության գնացին, քանի որ ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը բազմիցս խոստացել էին, որ նոր Սահմանադրության ընդունմամբ չենք ունենա հավերժ «բրեժնև»՝ երրորդ ժամկետով պաշտոնավարող Սերժ Սարգսյան, և Սահմանադրության անցումային դրույթում նշել էին նաև, որ Սահմանադրության 7-րդ գլուխը ուժի մեջ կմտնի 2018թ. ապրիլի 9-ից: Հետագայում խախտեցին խոստումները…

– Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական հակառակ թևի գործողությունները՝ հաշվի առնելով, որ արտահերթ նստաշրջանը բոյկոտեցին, սահմանադրական փոփոխությունների մասին տարատեսակ հայտարարություններ հնչեցին, ԲՀԿ-ն ստորագրահավաք սկսեց՝ սահմանադրական փոփոխությունների դեմ, իսկ ԼՀԿ-ն չմիացավ նրանց: Ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունն այդպես արձագանքեց խորհրդարանական մեծամասնության՝ առանցքային ճգնաժամի հանգուցալուծմանը միտված քայլին:

– Ընդունված է, որ ընդդիմությունը պետք է քննադատի իշխանությանը…  Տարբերակենք ԼՀԿ-ն ԲՀԿ-ից. «Լուսավոր Հայաստանն» ունի օրակարգ, և այն գոնե տնտեսական չէ: ԼՀԿ-ն որոշեց բոյկոտել, քանի որ անդուր երևույթ էր տեղի ունեցել, երբ տարբեր կողմերից մարդիկ անցան էթիկայի նորմերը, և այստեղ իրենց լիդերը «զոհ» էր, ես կարծում եմ, որ զոհ չկա, եղել է կոնֆլիկտ, որը պետք է լուծվի, կողմերը պետք է ձեռք սեղմեն. սա իմ ռոմանտիկ մոտեցումն է: Իսկ ԲՀԿ-ն այն ժամանակ է ըմբոստանում, երբ մեր նախագիծն ուղղակի կապ է ունենում իրենց ղեկավարի բիզնեսի հետ: Գագիկ Ծառուկյանը խնդիր չունի «Իմ քայլի» հետ, խնդիր չունի նույնիսկ օրենքի հետ, նա պետք է խնդիրներ փնտրի՝ կապված իր կուսակիցների հետ: Ինչո՞ւ է նրա կուսակիցը երեք տարի պահում այնպիսի թղթեր, որոնք կոմպրոմատ են հանդիսանում Գագիկ Ծառուկյանի համար, և որոնց վերաբերյալ քննչական մարմինը գործ է հարուցում… Ռ. Քոչարյանի ժամանակ են եղել կոմպրոմատներ հավաքելու և դրանցով մարդկանց ճնշելու, վախեցնելու, շանտաժ անելու գործընթացներ…

Ընդդիմությունն ինչ էլ անի, մենք ընդունելու ենք, բայց «Իմ քայլը», որ ստացել է ժողովրդի 70 տոկոսի քվեն, պատասխանատվություն է ստանձնել և իրավունք չունի բոյկոտելու. մենք ո՞ւմ ենք բոյկոտելու՝ հասարակությա՞նը, մեր պետությա՞նը, մենք չենք կարող նաև լինել ընդդիմության պատանդը, մենք ունենք իրավունք միայնակ ընդունելու որոշ օրենքներ, եթե ընդդիմությունը չի գալիս քննարկման:

– Այս իշխանությանը նույնպես մեղադրում են կորմպրոմատային քաղաքականություն վարելու մեջ:

– Մենք որևէ պաշտոն չենք ունեցել, որ կարողանայինք մարդկանց գաղտնալսել, մենք կոմպրոմատներ չենք ունեցել, մեզ վրա էին կոմպրոմատներ հավաքում… Օրինակ՝ ես 23 տարի ընդդիմադիր լինելով և պաշտոն չունենալով՝ ի՞նչ կոմպրոմատ կարող եմ ունենալ, ասենք, Վանցյանի վրա, իսկ ԱԱԾ-ն միշտ լսել է ինձ, իմ գործընկերներին: Եվ նրանք որ դուրս են գալիս, արխիվը տանում են իրենց հետ:

– Վանեցյանը տարե՞լ է արխիվը:

– Ես համոզված եմ, որովհետև նրա խոսելուց երևում է, որ ինչ-որ բաներ գիտի, արտահոսքեր են լինում… Ես դեռ հարցեր ունեմ, թե ով է լսել ՀՔԾ պետին և ԱԱԾ տնօրենին այն ժամանակ:

– Պնդումներ կան, որ դրանում Վանեցյանի մատը նույնպես խառն է:

– Կա 3 վարկած՝ առաջինը, որ դա դրսի որոշ հատուկ ծառայություններ կարող էին լսել, որոնք ազդեցություն ունեն մեր երկրի վրա, երկրորդ՝ նախկինները, որոնք վերահսկում էին ԱԱԾ տեխնիկական համակարգը, կարող էին երկրի ներսից կամ դրսից շարունակել լսել, դա կարող էր անել Քոչարյան-Սարգսյան շրջանակը. այստեղ մեկ բան կարող է ապացույց լինել՝ ով է օգտագործել և ինչու, ում է դա ձեռնտու, և երրորդ՝ դա արել են ներսի մարդիկ, ինչը վարչապետը և մենք համարեցինք սաբոտաժ, այսինքն՝ մարդիկ շարունակում էին աշխատել իրենց լիազորություններից դուրս, չորրորդ վարկած չկա…

– Վանեցյանն ինչի մեջ ասես չմեղադրվեց, բայց տեսնում ենք, որ նա իրավական գործընթացների չի ենթարկվում, գուցե այնպիսի ինֆորմացիա է տարել իշխող ուժի քայլերի վերաբերյալ, որը զսպում է իրավապահ համակարգին:

– Չեմ կարող Վանեցյանին մեղադրել կամ չմեղադրել, դատավոր չեմ, բայց դժգոհ եմ. ես հիշում եմ՝ ինչ է ԿԳԲ-ն, ինձ հետապնդել են, 3 անգամ հայտնվել եմ ԿԳԲ-ի պադվալներում: Երբ 91թ. սկսեցինք ստեղծել անկախ Հայաստան, առաջինը փորձում էինք, որԿԳԲ-ն դառնա ԱԱԾ, հետագայում չստացվեց, Ռ. Քոչարյանը սկսեց տնտեսական ճնշումներ օգտագործել, Ս. Սարգսյանը՝ քաղաքական… Վանեցյանը, լինելով երիտասարդ, շանս ուներ դառնալու մեր պետության անվտանգության ծառայության ղեկավար և համակարգը ծառայեցներ պետության շահերին…, նա չկարողացավ: Տարօրինակ է, որ այդ ժամանակ, ովքեր պետք է քրեական գործերով ներկայանային ու պատմեին, թե իրենց գույքը որտեղից է, անհետանում էին Հայաստանից, և դա անհնար էր առանց ԱԱԾ-ի: Լուրեր կան, որ այստեղից հեռացած մարդիկ գումարներ են դուրս բերել երկրից, և ԱԱԾ-ն չի կանխել դա… Վանեցյանը ավարտել է Սանկտ-Պետերբուրգի ԱԴԾ-ի դպրոցը, հետո անցել է համապատասխան ակադեմիա. ես գիտեմ ինչ է նշանակում մեծ երկրի ԿԳԲ-շնիկ լինելը: Օրինակ՝ սովետի ժամանակ սովորեցնում էին՝ ինչպես բանանային որոշ երկրներում հինգերորդ շարասյան միջոցով հեղաշրջում անել… Հայաստանը բանանային երկիր չէ, որ այդպիսի մտածողությամբ սովետական ԿԳԲ-ի կադրը փորձի հեղաշրջում իրականացնել: Համոզված եմ՝ դա չի լինելու, մեր հասարակությունն արթնացել է և իշխանությունն իր ձեռքն է վերցրել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում